Մենք բոլորս Դոն Ժուան ենք

Կար մի շրջան, որ վախենում էի կարդալ պիեսներ, դրանք ինձ շատ անհասկանալի էին թվում: Հանգամանքներից ելնելով` պարտավոր էի բացել դրամատուրգիայի էջերը և հաղթահարել այդ վախը:  Առաջին իսկ պիեսը կարդալուց հետո այդ անհասկանալի վերաբերմունքը դրանց նկատմամբ վերացավ: Սկսեցի ավելի արագ հասկանալ դրանց ենթատեքստը: Վերջին շրջանում կարդացած տարբեր մշակույթների պատկանող պիեսիներից շատերը մեծ տպավորություն են թողել և  երկար ժամանակ էի մտածում, թե , որի մասին կարելի է գրել: Պատահաբար թերթեցի տետրիս էջերը և տեսա Մոլլիեր ազգանունը. միանգամից պարզ դարձավ, որ կխոսեմ Ժան Բատիստ Մոլերի ≤Դոն Ժուան≥ ստեղծագործության մասին:

Մոլիերը 17- րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիացի գրող է՝ կլասիցիստական կատակերգության հայրը: Նրա  ≤Դոն Ժուան≥ ստեղծագործությունը մեծ հետք է թողել հասարակության զարգացման վրա, մինչ այժմ մենք դոն ժուան արտահայտությամբ դիմում ենք շատերն: Կլինեմ անկեղծ և կասեմ, որ պիեսը կարդալուց ես լիովին մոռացել էի, որ ընթերցում եմ կատակերգություն, և ժուանի կերպարը համարում էի բացասական, և ոչ մարդկային: Վերջացնելուց հետո միայն, ևս մեկ անգամ բացեցի առաջին էջը և տեսա ≤կատակերգություն հինգ գործողությամբ≥ արտահայտությունը: Ստեղծագործության մեջ չի բնութագրում Ժուանի արտաքինը, նա խոսում է միայն նրա բնավորության գծերի և արարքների մասին, և մենք ստպված ենք լինում ստեղծել նրա դիմանկարը: Ժուանը չունենալով բնորոշված արտաքին՝ իր ժեստիկուլիացիայով և բնավորությամբ կարողանում է տիրանալ բոլորին:

Ինձ համար պիեսը ևս մեկ անգամ ապացուցեց այն ճիշտը, որ կանայք մտավոր ունակություններով զիջում են նույնիսկ անխելք տղամարդկանց:  Կանայք ավելի էմոցիանալ են, ավելի զգայուն և անմիտ: Բոլոր այն իագական սեռի ներկայացուցիչներին, ում գերել էր Ժուանը, հասկանում էին, որ անլուրջ, կնամոլ և ոչ դրական բնավորություն ունեցող տղամարդ է, սակայն այս գիտակցությունը չէր խանգարում, որ նրանք խենթանային Ժուանի համար: Ինձ համար բացահայտեցի մի փաստ, որ տղամարդիկ չեն խաբողի դերում, ուղղակի կանայք են խաբվում:

Այս ստեղծագործությունը կարելի է և պետք է նայել տարբեր մշակութային դիրքերից: Եթե այն վերցնում ենք և դիտարկում ենք Հայաստանում ապա բնավ բացասական կերպար է, մինչ դեռ Մոլիերի ստեղծած Ժուանը ոչ վատն էր, ոչ էլ լավը նա ուղղակի հեգնական էր:

Եթե ավելի խորը մտածենք կհասկանանք, որ յուրաքանչյուրիս մեջ նստած է մի Դոն Ժուան, թե՛ կին, թե՛ տղամարդ: Ոմանք այն կարողանում են օգտագործել ճիշտ, ոմանք էլ արթացնելով Ժուանին ստանում եմ այլ տեսք:

Հիշեցում՝ պիեսը կարդալուց, հանկարծ չմոռանաք, որ բացել եք կատակերգության հոր գիրքը: ​

Կենցաղային զարգացում

Մեր ժամանակենրում կենցաղը զբաղեցնում է մեր առօրյայի մեծ մասը՝ մտածելով միայն կենցաղային խնդիրների, դրանց պատճառների, լուծումների մասին, մենք հետզհետե դառնում ենք՝  ≤կենցաղային≥: Մեզ փակում ենք չորս կողմից և դոփում այդ քառակուսու մեջ: Սա նշանակում է , որ չենք զարգանում, դառնում ենք անհետաքրքիր, և ի վերջո ստեղծում ենք կենցաղի ստրուկի կերպարը: Ինչքան շուտ ենք հասկանում, որ գերի ենք ընկել, այդքան շուտ ենք կարողանում վերականգնվել: Կան մարդիկ, որոնց պետք է օգնել՝ ձեռք մեկնել, իսկ մյուս խմբի մարդկանց տեսակն ավելի ինքնուրույն է և ձեռք մեկնողներին ուղղակի  ≤ձեռք≥ չի տալիս: Այս խնդիրը շատ արդի է ոչ միայն մեր հասարկության մեջ՝ այն համամարդկային բնույթ է կրում: Կթվա, թե կենցաղի մասին խոսում եմ բացասական կողմով, ամենևին, ,ուղղակի մարդու առօրյայում ամեն ինչ պետք է ունենա իր տոկոսը թե՛ կենցաղը, թե՛ ինքնազարգացումը, և թե մյուս զբաղմունքները:

Առօրյան լցնելու և միայն կենցաղի վրա չկենտրոնանալու համար կան տարբեր միջոցներ: Ամեն մարդ ինքն է որոշում իր զբաղմունքները: Եթե ցանկանում եք հետաքրքիր անցկացնել օրը, հաճելին համատեղել օգտակարի հետ, ապա կարդացեք ներքևում նշված երկու գրքի և ներկայացման անունները, որոնք հաստատ ձեզ դուր կգան:

Առաջարկում եմ կարդալ  Ֆրեդերիկ Դարի ≤Բոլորս մենակ ենք≥  հոգեբանական գիքրը, որը երաշխավորում եմ՝ կկարդաք առանց ընդմիջման, լարված իրավիճակում, իսկ երբ վերջացնեք, կնայեք ժամին և կհասկանաք, որ արդեն մթնել է:

Պիեսներ կարդալն, իհարկե, ավելի բարդ  և խիստ մասնագիտական է, սակայն եթե ցանկանում եք հաճույք ստանալ կարդալիս, ապա փորձեք դժվարությունը հաղթահարել: Հենրիկ Իբսեն ≤Տիկների տունը≥, այս պիեսն իր մեջ ամփոփում է մեծ գաղափարներ, որոնց մասին ես չեմ խոսի, որպեսզի հետաքրքությամբ լցված արագ գնանք գրադարան:

Թատրոն գնում է հասարակության 30%-ը,  որից 10%-ն էլ, չի հասկանում ինչու՞ է գնացել, և ինչ՞ է կատարվում իր շուրջը: Մեր հասարակությունը պնդում է, որ թատերասեր է, սակայն իրականում ոչ՛ թատերասեր է, ոչ՛ էլ ունի մշակութային վայրեր այցելու էթիկա:  Իմ կարծիքով սա խնդիր է՝ անհատի, որն, իհարկե, անլուծելի չէ: Ինչևէ ներկայացնեմ վերջին տեսածս ներկայացումներից երկուսը, որոնք կառաջարկեմ դիտել:

Առաջին ներկայացումը, Գ. Խանջյանի ≤Արտավազդ Շիդար≥ -ն է, որը կարող եք  դիտել Համազգային թատրոնում: Համոզված եմ, որ դերասանները չեն թողնի, որպեսզի ձանձրանք (դրամա 2 գործողությամբ): Երկրորդ ներկայացումը Թամար Հովհաննիսյանի ≤Վերջին կանգառ≥ կատակերգությունն է, որը կարող եք դիտել Պարոնյանի անվան թատրոնում (2 գործողությամբ):

Եղե՛ք կենցաղից ավելի բարձր, հարմոնիկ և հետաքրքիր:​

10448772_645944768820703_8552358565687267623_n

Միգու՞ցե դայակ

≤Ռոմեո և Ջուլիետ≥ պիեսը հասկանալի է հասարակության բոլոր շերտերի համար, այս ստեղծագործության մասին խոսում են դեռևս 15-րդ դարից, և այսօր` մեր օրերում, այն չի կորցրել իր արդիականությունը:  Բանաստեղծական կառուցվածքը, կատագկերգություն և ողբերգություն ոճային անցումները, ընթերցողին լարված պահելը, եկրորդական կերպարների կարևորությունը, ենթասյուժեն և տողատակ ունենալը, բերեց այս պիեսին հաջողության:  Պիեսի սյուժեն հասարակ սիրո պատմություն է , որը բնավ Շեքսպիրը չի ≤հորինել≥, նա կարողացել է ճիշտ  վերարտադրել այն պատմությունները, որոնց հանդիպել է հասարակության մեջ:  Առաջին անգամ կարդում ես պիեսը և չես զգում, թե ինչքան պարզ պատմություն է, երբ սկսում ես մտածել ստեղծագործության մասին, արդեն կարողանում ես ինքդ քեզ համար հասկանալ այդ փաստը:  ≤Ռոմեո և Ջուլիետ≥   անվանումը  շատերը գիտեն նկարահանված ֆիլմերիի, բեմադրված ներկայացումներիի և համանուն բալետի շնորհիվ:

Շեքսպիրը պիեսում ևս մեկ անգամ ապացուցում է, որ սերը այն զգացմունքներից է, որը չի հարցնում ազգություն, տարիք, պատկանելիություն, տիտղոս, նա ցույց տվեց, որ սիրո մեջ կարևոր է անձը, անհատի առանձնահատկությունը և այն զգացմունքը, որը կա:

Ընտրության սահմանափակումները, անձի կարծիքի ոտնահարումը և սերդե սերունդ եկած անիմաստ թշնամանքը, կառուցեց դեպքերի հաջորդականությունը, և ուղղակիորեն բթացրերց զգացմունքային դաշտը: Սյուժեում հանդիպում ենք բանկանության և զգացմունքերի ընդհանրումների, մի գործողության մեջ զգացմունքերը վեր են բանկանակությունց, սիրուց խենթացածները չեն վախենում մահից, նրանց միակ նպատակը հանդիպելն է, մյուս հատվածում, հասկանում ես, որ բացի սրտից մարդ ունի ուղեղ և աշխատացնում է այն, ու սկսում է ինքնաքննադատությունը, սխալների ընկալումը: Միթ՞ե պետք է մեզ այդ ուղեղը, եթե պետք է խանգարի սրտին՝ զգացմունքին, եթե պետք է տանջի միայն նրա համար, որ իմ սիրտը սխալ տոհմի զավակին է ընտրել: Ինչևէ, ունենք,  և հենց այդ է կյանքի ընթացքը՝ անվերջ կատարվող ընտրություններ, որոնք կարելի է ամփոփել այս նախադասության մեջ` ≤Մեկ կրակոցով չես կարող երկու նապաստակ սպանել≥:

Պիեսը բնականաբար ունի իր գործող անձանց, առանց որի պիեսը պիես չէր լինի: ≤Ռոմեո և Ջուլիետ≥ ստեղծագործության մեջ գործող անձինք բավականին շատ են, և նրանց անուններն ու դիրքերը անգիր իմանալ անհավանական չէ,  բայց հավատացնում եմ՝ գլուխկոտրուկի է վերածվում, երբ սկսում ես համապատասխանեցնել տիտղոսը-անվան հետ: Պիեսի անվանումը հուշում է գլխավոր հերոսների անունները, և կարելի է ասել մյուս բոլոր գործող անձինք եկրորդական կերպարներ են պիեսում: Կարդալով այս ստեղծագործությունը եկել եմ այն եզրակացությանը, որ տվյալ պիեսի մեջ անկարևոր ու կարևոր կերպարներ չկան: Նույնիսկ սպասավորները, որոնք երկու-երեք խոսք են ասում, կատարում են շրջադարձային դեր: Պիեսում կան՝ ուժեղ և թույլ , խելացի և տգետ, գեղեցիկ և տգեղ, սակայն չկան անկարևոր անձինք: Ասածս հիմնավորելու համար կարող եմ մի քանի կերպարների մասին խոսել, սակայն տվյալ դեպքում ինձ համար հատկանշական է Ջուլիետի դայակի կերպարն ու դերը պիեսի մեջ:

Դայակը պիեսի մեջ անվանում չունի, նրա անձին դիմում են Ջուլիետի դայակ ասելով: Այստեղ դայակ բառը փոքր-ինչ խաբուսիկ է, քանի որ նա միայն դայակ չէր, առավել էր քան դայակը, մայր չէր կոչվում, միայն նրա համար, որ նա չէր ծնել Ջուլիետին: Կերակրել էր, դաստեարակել էր, մեծացրել  և սիրել էր,  ≤դայակը≥1, ում նույնչափ սիրում ու վստահում էր Ջուլիետը: ≤Դայակի≥ կերպարը պիեսում կատակերգական է, չափից դուրս նյարդայնացնող Ջուլիետի մոր համար:  ≤Դայակը≥ բարի էր, անկեղծ, անշահախնդիր, զվարճալի, թեթև ապրող, ուսումնական չէր, սակայն կյանքը ճանաչում էր, և ինչու չէ նաև իմաստուն էր կյանքի փիլիսոփայության մեջ:  Լսում էր Ջուլիետի մտքերը, խորհորդներ տալիս, ճիշտ ուղու վրա տանում: Պիեսի միակ կերպարն էր, ով հայտնում էր իր կարծիքը, սակայն չէր պարտադրում Ջուլիետին ենթարկվել, հարգում էր աղջկա կարծիքը և փորձում էր հասկանալ:  ≤Դայակը≥  սիրում էր խոսել, նույնիսկ այն ժամանակ, երբ իր խոսքը չէին լսում, նրան կարելի էր անվանել նաև անպոչ գդալ, խառնվում էր բոլոր զրույցների, միջադեպերի, մեջ, անում էր տեղի-անտեղի կատակներ և արդարացնում էր իր այդ քայլերը նրանով, որ կատակասեր կին է:  Սակայն այս բոլորը միֆ էր, որը հորինել էր հենց  ≤դայակը≥: Նա շատ լավ ամեն ինչ հասկանում էր, գիտակցում էր իրավիճակը, նրան ճանաչում էր միայն հենց ինքը, նա իր անձը փակել էր վարագույրով և ճանաչել չէր տալիս ոչ ոքի: Թաքնվել էր կատակասեր, հիմար կնոջ կերպարի մեջ: Միգուցե նրան այդպես ավելի հեշտ էր ապրել, քանի որ իր կյանքում տեսել էր շատ դժվարություններ, և այդ կերպարի միջոցով մոռանում էր անցյալը, ներկան ավելի գունավոր էր սարքում: Ամբողջ կյանքում կռվել է օրվա հացի համար, չգիտի էլ ինչ է նշանակում մանկություն, պատանեկություն: Սիրել է կյանքում մեկ անգամ, սակայն անպատասխան: Հասկանալով, որ իր սիրուն երբեք էլ չի կարող հասնել, ամուսնանում է մի վաճառականի հետ, ով պատկանում էր այն տղամարդկանց շարքին ովքեր չեն հասկանում ընտանիք, կին, սեր, երեխա հասկացողությունները: Մտածում էր միայն իր խմիչքի մասին, այնքան մտածեց, որ  հիվանդացավ ու հղի կնոջը միայնակ թողեց հեռանալով կյանքից:  Կենցաղային վատ պայմանների, սթրեսների պատճառով երեխան ծնվում է մեռած: Կյանքից հիասթափված կինը աշխատանք է գտնում, և իր կյանքի մնացած օրերը անցկացնում է Ջուլիետի հետ, ում սարքում է ապրելու նպատակ:  Երիտասարդության տարիներին ուներ հմայիչ տեսք, սակայն նյարդային իրավիճակները, անհաջողությունները ազդել էին նրա արտաքնի վրա: Ժամանակից շուտ դեմքին հայտվել էին կնճիռներ, մազերը սպիտակ էլ  էին, իսկ ժամանակ էլ չկար իրենով զբաղվելու, այդ իսկ պատճառով իր տարիքից մեծ էր երևում:

Շատերը  ≤Ռոմեո և Ջուլիետ≥ պիեսում ցանկանում են կերտել Ջուլիետի կերպարը, որը համաձայն եմ ուժեղ և ≤խաղալու≥ կերպար է,  ինքս ինձ հարց տվեցի, թե ում կերպարը կցանկանայի կերտել, մի պահ կանգ առա և պատասխանեցի. – միգու՞ցե Դայակի:  Էլ ինչ միգուցե իհարկե դայակի, ինչու՞, որովհետև պիեսի այն անձն է, որը ունի ասելիք, նպատակ ու բնավորություն: Իմ բեմադրության մեջ Ջուլիետը չէր ունենա մայր, քանի որ այստեղ մոր կերպարը սիմվոլիկ էր, այս քայլի շնորհիվ դայակիս կլիներ ավելի ցայտուն: Նա կլիներ այնպես ինչպես, որ իրականում է, ավելի խելացի, կոռեկտ, լուրջ, մտածող: Դայակին կկերտեի, որպես հնազանդ կերպար, սակայն ուժեղ բնավորությամբ, ինքնուրույն:  Կերպարս կլիներ Ջուլետին հաջորդողը, ու իր քայլերով շրջադարձային դեր կխաղար: Իմ դայակին տեսնում եմ ավելի էմոցիոնալ ու զգայական դաշտում: Դայակս կդրդեր Ջուլիետին հետևել իր սրտին և գնալ սիրո հետևից, դուրս գալ բոլորի դեմ և քայլել Ռոմեոյի կողքին:  Իր կյանքի դժվարությունները կփորձեի ցույց տալ խաղիս մեջ, այլ ոչ թե քողարկել և հիմարի ժպիտով քայլել:

Միգուցե  ժամանակի ընթացքում կփոխվեն իմ պատկերացումները կերպարի կերտման մասին, սակայն պիեսի գաղափարախոսությունը անփոփոխ է, այն իր մեջ պարունակում է մնայուն արժեք:

≤Բուռն սերը, բուռն վախճան ունի≥

≤Ամենաբարդ բանը ես անում եմ մինչև նախաճաշը ≥

Վաղուց էի ցանկանում անրադառնալ Ֆ.Ռանևսկային ում նկարներին, խոսքերին շատ հաճախ հանդիպում եմ սոցիալական ցանցերում: Խորհրդային միության տաղանդավոր դերասաններից մեկը ով ծնվել է, 1896 թվականի օգոստոսի 15-ին, Տագանրոդ քաղաքում: Եթե նկարահանվում էր մի ֆիլմ, կամ բեմադրվում էր նոր ներկայացում, ապա Ֆաինան անպայման իր կերպարը ունենում էր: Նրա անունը հանճարեղ է եղել թե՛ կենդանության օրոք, թե՛ հետմահու:
Մտածող կին՝ Ֆաինան վախճանվեց 1984 թվականի հուլիսի 9-ին:
21-րդ դարի հասարակության մեծ մասը Ֆաինային ճանաչում է իր աֆորիզմներով, որոնք դարձել են թևավոր խոսքեր, նրա աֆորիզմները կարդալիս հասկանում ես նրա մարդ տեսակը,անցած ճանապարհը, մի խոսքով նրա աֆորիզմները նրա կենսագրական է: Ֆաինայի աֆորիզմները սիրում եմ կարդալ բնագրով, այդ իսկ պատճառով այստեղ էլ կտեղադրեմ բնագիրը:
Հ.Գ. Կտեղադրեմ իմ ամենասիրած տասը աֆորիզմը:

1. Жизнь слишком коротка, чтобы тратить ее на диеты, жадных мужчин и плохое настроение.
2. Женщина, чтобы преуспеть в жизни, должна обладать двумя качествами. Она должна быть достаточно умна для того, чтобы нравиться глупым мужчинам, и достаточно глупа, чтобы нравиться мужчинам умным.
3. Стареть скучно, но это единственный способ жить долго.
4. Одиночество — это когда в доме есть телефон, а звонит будильник.
5. Семья заменяет все. Поэтому, прежде чем ее завести, стоит подумать, что тебе важнее: все или семья.
6. У меня хватило ума глупо прожить жизнь.
7. Одиночество — это состояние, о котором некому рассказать.
8. Жизнь — это небольшая прогулка перед вечным сном.
9. — Я обожаю природу.
— И это после того, что она с тобой сделала?
10. Когда я умру, похороните меня и на памятнике напишите: “Умерла от отвращения”.
200px-Faina_Ranevskaya

Չգիտեմ էլ , թե՞ ինչ

Կխոստովանեմ և  կասեմ, որ վաղուց է ինչ չեմ փորձել ինչ որ բան գրել, երևի ասելու բան չեմ ունեցել, կամ վախեցել եմ գրել այն ինչ ուզում եմ, ու այն ինչ զգում եմ:  Երկարատև  ընդմիջումից հետո, հասկացա, որ առօրիայիս մեջ մի բան այն չէ, որ լիարժեք չեմ:   Հանկարծակի  բացեցի  բլոգիս էջը, թերթեցի  արխիվս ու զարմացա,  միթ՞ե երկու  տարի շարունակ  ես ապրել եմ բլոգիս հետ, միթ՞ե ինչ որ մեկը  կարդացել է այն գրառումներս, որոնք  ունեմ այստեղ: Այս հացերը, բոլորն էլ ունեն իրենց  պատասխանները, ուղղակի դրանք ինձ  չեն  բավարարում: Մեղավոր եմ ինձ զգում, որ գրառումներս մի քանի ամիսների ընթացքում  չեն  շատացել, էլ ավելի հետաքրքիր չեն դարձել,  էլ ավելի չեն կարդացվել, սակայն մենք բոլորս էլ  սխալվում ենք, կարևորը սխալը  հասկանալն  է ու  ուղղելը, դե ես արդեն հասկացել եմ,  ու կփորձեմ ուղղել:

Բոլորիս կյանքում էլ, լինում են  ժամանակներ, որ ինչ որ բանի պակաս  ենք զգում, ինչ որ բանի ավելցուկ, զգում  ենք, որ  մի բան  պետք  է փոխել,  բայց որտեղից սկսել ու որտեղ ավարտել միշտ  դժվարանում ենք հասկանալ: Երբ հասկանում ենք արդեն  ուշ է լինում,  արդեն աղին  շատանում է ու քաղցրն  էլ կորցնում է իր կարևորոթյունը: Փորձելով  փոխել չնչին  երևույթ, ճանապարհին հանդիպում ենք շատ-շատ դժվարություններ, որոնցից ամենատհաճը ≤դու≥ -դ է, այն մեկը չէ, որ ասում է.

-Դե՛ վեր կաց, մի բան արա, կյանքդ գնում է, իսկ դու ֆեյսբուքում չատ  ես անում:

Այս մեկն է, որը  որ քողարկում է  ալարկոտությունդ  ու  համոզում, որ  այդ նույն  բանը  վաղն  էլ կարող  ես անել:

Հենց այս  երկխոսություններով  ամառ   ունեցա: Ամառը  վերջացավ, եկավ  ամենաբարդ ամիսը՝սեպտեմբերը, սա էլ անցավ եկավ հոկտեմբերը և ալարկոտ ես -իս գրողի ցոծը  ուղղարկելով, հպարտ եմ դուրս գալիս բարդ,  ու ոչ հաճելի մենամարտից:

ՙՈւղղակի մտածելով և մտքերիդ վերլուծականներ անելով, հասկանում ես, որ  ամեն  ինչ այդքան էլ վատ  չի, ինչքան, որ թվում է:  Ուղղակի մտածելով, հասնում ես հոգուդ խաղաղությանն ու հանգստությանը, մտածելով ի վերջո  հասկանում  ես, որ մարդ ես այլ ոչ անասուն:  Մի վախեցեք, որ գիշերը չեք քնում և, որ  տարբեր  մտքեր են գալիս ու  գնում, հենց այդ մտքերն են, որ  առավոտյան  գործելու հնարավորություն են տալիս: Մտածե՛ք, ու  եղե՛ք, մտավոր ունակությունները  աշխատեցնող անձնավորություններ:

Հ.Գ Ընդհամնեւ մի քանի րոպեյում  գրեցի այն  ինչ  մտածում է, առանց  եկրորրդ անգամ  մտածելու 🙂

large (35)