Խորխե Լուիս Բորխես. Պարացելսի վարդը

Իր արհեստանոցում, որը նկուղային երկու սենյակ էր ներառում, Պարացելսը խնդրեց իր Աստծուն, իր անորոշ Աստծուն, ցանկացած Աստծո, որ իրեն աշակերտ ուղարկի: Մութն ընկնում էր: Բուխարու թույլ կրակն անկանոն ստվերներ էր նետում: Երկաթե ճրագը վառելու համար վեր կենալը շատ ջանք կպահանջեր: Խոնջանքից ընդարմացած Պարացելսը մոռացավ իր աղոթքը: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտ թորման կաթսաններն ու խողովակը, երբ դուռը ծեծեցին: Նա քնկոտ վեր կացավ, բարձրացավ կարճ պտուտակաձև սանդուղքն ու բացեց փեղկերից մեկը: Մի անծանոթ մտավ: Նա նույնպես շատ հոգնած էր: Պարացելսը նրան առաջարկեց նստել. հյուրը նստեց ու սպասեց: Որոշ ժամանակ ոչ մի բառ չփոխանակեցին:

Ուսուցիչն առաջինը խոսեց:

– Արևմտյան ու արևելյան շատ դեմքեր եմ հիշում, – ասաց որոշակի ճոռոմությամբ: – Քոնը չեմ հիշում: Ո՞վ ես և ինձնից ի ՞նչ ես ուզում:

– Իմ անունը ոչ մի նշանակություն չունի,- պատասխանեց մյուսը: – Երեք օր ու երեք գիշեր քայլել եմ` քո տուն մտնելու համար: Ուզում եմ լինել քո աշակերտը: Քեզ եմ բերել այն ամենը, ինչ ունեմ:

Մի պարկ հանեց և շուռ տվեց սեղանի վրա: Այնտեղ բազմաթիվ ոսկե դրամներ կային: Պարկը նրա աջ ձեռքում էր: Պարացելսը, ճրագը վառելու համար, մեջքը նրան էր դարձրել: Երբ շրջվեց, կռահեց, որ ձախ ձեռքում վարդ կա: Վարդն անհանգստացրեց նրան:

Թիկնեց, հանգուցեց մատների ծայրերն ու ասաց,

– Քո կարծիքով ես կարող եմ մշակել այն քարը, որը բոլոր տարրերը ոսկու է վերածում, և ինձ ոսկի ես բերել: Իմ փնտրածը ոսկին չէ, և եթե ոսկին քեզ համար կարևոր է, երբեք իմ աշակերտը չես դառնա:

– Ոսկին ինձ համար կարևոր չէ,_ պատասխանեց մյուսը: _ Այս դրամներն ընդամենը աշխատելու իմ ցանկության մի մասն են: Ուզում եմ, որ սովորեցնես ինձ Արվեստը: Ուզում եմ քո կողքին անցնել ամբողջ ճանապարհը, որը տանում է դեպի Քարը:

Պարացելսը դանդաղ ասաց.

– Ճանապարհը Քարն է: Ելակետը Քարն է: Եթե այս խոսքերը չես հասկանում, ուրեմն դեռ չես սկսել հասկանալ: Քո կատարած յուրաքանչյուր քայլը նպատակակետն է:

Մյուսը տագնապով նայեց: Փոխված ձայնով ասաց.

– Բայց նպատակակետ կա ՞:

Պարացելսը ծիծաղեց:

– Իմ բանսարկուները, որոնք որքան շատ են, այնքան էլ հիմար, ասում են, որ չկա, և ինձ սուտասան են անվանում: Նրանք իրավացի չեն, բայց բացառված չէ, որ ես մոլորյալ լինեմ: Գիտեմ, որ «կա» մի Ճանապարհ:

Լռություն տիրեց, և մյուսն ասաց.

– Պատրաստ եմ անցնելու այն քեզ հետ, նույնիսկ եթե ստիպված լինենք երկար տարիներ քայլել: Թո°ւյլ տուր ինձ կտրել անապատը: Թու°յլ տուր ինձ գեթ հեռվից նշմարել խոստացված երկիրը, նույնիսկ եթե աստղերն ինձ թույլ չտան այնտեղ քայլ գցել: Ճանապարհ ընկնելուց առաջ ապացույց եմ ուզում:

– Ե ՞րբ,- անհանգիստ ասաց Պարացելսը:

– Հենց հիմա,- կտրուկ վճռականությամբ ասաց աշակերտը:

Սկզբում լատիներեն էին խոսում, այժմ` գերմաներեն:

Տղան օդում բարձրացրեց վարդը:

– Ասում են,- ասաց,_ որ դու կարող ես այրել վարդն ու քո արվեստի միջոցով մոխրից վերականգնել այն: Թու°յլ տուր, որ ականատես լինեմ այդ հրաշքին: Դա է իմ խնդրանքը, իսկ հետո կտամ քեզ ամբողջ կյանքս:

– Շատ դյուրահավատ ես,- ասաց ուսուցիչը: – Ես դյուրահավատության կարիք չունեմ. ես հավատ եմ պահանջում:

Մյուսը պնդեց.

– Հենց այն պատճառով, որ դյուրահավատ չեմ, ուզում եմ սեփական աչքերով տեսնել վարդի վախճանն ու հարությունը:

Պարացելսը վերցրել էր այն և խոսելիս խաղում էր վարդի հետ:

– Դու դյուրահավատ ես,- ասաց: – Ասում ես, որ ես կարող եմ ոչնչացնե ՞լ այն:

– Ոչ ոք անկարող չէ այն ոչնչացնել:

– Սխալվում ես: Գուցե պատահաբար կարծում ես, որ ինչոր բանը կարելի է վերադարձնել ոչնչի ՞: Մի ՞թե կարծում ես, որ Դրախտում առաջին Ադամը կարող էր թեկուզ մեկ ծաղիկ կամ խոտի շյուղ ոչնչացնել:

– Մենք Դրախտում չենք,- համառորեն ասաց տղան.- այստեղ` լուսնի ներքո, ամեն ինչ մահկանացու է:

Պարացելսը ոտքի էր կանգնել:

– Ուրիշ որտե ՞ղ ենք: Մի ՞թե կարծում ես, որ աստվածությունը կարող է մի վայր ստեղծել, որը Դրախտ չլինի: Մի ՞թե կարծում ես, որ Անկումն այլ բան է, քան անտեղյակությունը, որ Դրախտում ենք:

– Վարդը կարող է այրվել,- մարտահրավերի պես ասաց աշակերտը:

– Բուխարում դեռ կրակ է մնում,- ասաց Պարացելսը:- Եթե այս վարդն ածուխների մեջ նետեիր, կկարծեիր, որ այն քայքայվել է, և որ մոխիրն իսկական է: Ասում եմ քեզ, որ վարդը հավերժական է, և որ միայն դրա տեսքը կարող է փոխվել: Ինձ մի բառը բավական կլիներ, որպեսզի նորից տեսնեիր այն:

– Մի բա ՞ռը,- զարմանքով ասաց աշակերտը: – Թորման կաթսան հանգցրած է, իսկ խողովակները փոշով են լցված: Ի ՞նչ կանեիր, որ այն նորից հայտնվեր:

Պարացելսը տխրությամբ նայեց նրան:

– Թորման կաթսան հանգցրած է,- կրկնեց,- իսկ խողովակները փոշով են լցված: Իմ երկար ուղու այս հատվածում այլ գործիքներ եմ օգտագործում:

– Չեմ հանդգնում հարցնել` որոնք,- ասաց մյուսը խորամանկությամբ կամ հեզությամբ:

– Խոսում եմ նրանց մասին, որոնք օգտագործել է աստվածությունը, որպեսզի ստեղծի երկինքները, երկիրն ու անտեսանելի Դրախտը, որտեղ գտնվում ենք, և որը մեզնից թաքցնում է նախածին մեղքը: Խոսում եմ Բառի մասին, որը մեզ սովորեցնում է Կաբալայի գիտությունը:

Աշակերտը սառնորեն ասաց.

– Խնդրում եմ քեզ, որ շնորհ անես ցույց տալու վարդի անհետացումն ու հայտնությունը: Ինձ համար կարևոր չէ` կաթսաները կօգտագործես, թե Բանը:

Պարացելսը մտորեց: Ի վերջո, ասաց.

– Եթե ես դա անեի, կասեիր, որ դա քո աչքերի մոգությամբ ներշնչված տեսիլք է: Հրաշքը քո փնտրած հավատը չէր տա: Այնպես որ թո°ղ վարդը:

Երիտասարդը, շարունակ տագնապելով, նայեց նրան: Ուսուցիչը բարձրացրեց ձայնը:

– Բացի դրանից` ո ՞վ ես դու, որ ուսուցչի տուն մտնես ու նրանից հրաշք պահանջես: Ի ՞նչ ես արել` նման շնորհի արժանանալու համար:

Մյուսը դողդոջուն պատասխանեց.

– Գիտեմ, որ ոչինչ չեմ արել: Հանուն այն բազում տարիների, որ կսովորեմ քո ստվերի ներքո, խնդրում եմ քեզ, որ թույլ տաս` տեսնեմ մոխիրն ու հետո` վարդը: Ուրիշ ոչինչ չեմ խնդրի: Կհավատամ աչքերիս վկայությանը:

Կտրուկ վերցրեց բոսոր վարդը, որ Պարացելսը թողել էր իր գրասեղանին, և նետեց բոցերի մեջ: Գույնը կորավ, և միայն մի փոքր մոխիր մնաց: Անվերջանալի մի վայրկյանի ընթացքում սպասեց բառերին ու հրաշքին:

Պարացելսը չէր այլայլվել: Հետաքրքրական պարզությամբ ասաց.

– Բազելի բոլոր բժիշկներն ու դեղագործները հաստատում են, որ ես խաբեբա եմ: Գուցե նրանք ճիշտ են ասում: Ահա մոխիրը, որը վարդ էր և այլևս չի լինի:

Տղան ամոթ զգաց: Պարացելսը ստախոս էր կամ մի սովորական երազող, իսկ ինքը` ինքնակոչը, եկել էր նրան դուռն ու հիմա ստիպում էր խոստովանել, որ նրա հռչակավոր մոգական արվեստը սին է:

Ծնկի իջավ և ասաց.

– Ես ինձ աններելի էի պահում: Ինձ պակասում էր հավատը, որ Տերը պահանջում է հավատացյալներից: Թո°ղ` առայժմ մոխիր տեսնեմ: Երբ ավելի ուժեղ լինեմ, կվերադառնամ և կլինեմ քո աշակերտը, Ճանապարհի վերջում կտեսնեմ վարդը:

Անկեղծ կրքով էր խոսում, բայց այդ կիրքը կարեկցանքն էր, որ ներշնչում էր նրան ծեր ուսուցիչը` այդքան պատկառելի, այդքան տառապած, այդքան ականավոր և ուստի այդքան սնամեջ: Ո ՞վ էր ինքը` Յոհաննես Գրիզեբախը, որպեսզի պիղծ ձեռքով մերկացներ, որ դիմակի ետևում ոչ ոք չկա:

Ոսկե դրամները նրան թողնելը ողորմություն կլիներ: Դուրս գալիս նա նորից վերցրեց դրանք: Պարացելսն ուղեկցեց նրան մինչև սանդուղքն ու ասաց, որ նա միշտ լավ ընդունելություն կգտնի այդ տանը: Երկուսն էլ գիտեին, որ այլևս չեն հանդիպելու:

Պարացելսը մնաց մենակ: Ճրագը հանգցնելուց և խոնջացած բազկաթոռին նստելուց առաջ կորացրած ափի մեջ շուռ տվեց մի բուռ թեթև մոխիրն ու ցածրաձայն մի բառ ասաց: Վարդը հայտնվեց:

աղբյուրը ՝ http://www.heraditak-blog.com/2014/06/blog-post_29.html

Մեզ մոտ ինչն է շա՞տ, մահճակալները

Միշտ վախեցել եմ կարդալ Հարուկի Մուրակամի, սակայն հավաքեցի ուժ ու բացեցի գիրքը, ստացվեց այնպես, որ այն չփակվեց մինչև ավարտելը: Գրադարից պատահականորեն վերցրել էի Մուրակամիի ≤Կեսգիշերից հետո>> վեպը , վախս հաղթահարվեց հենց առաջին էջից, հասկացա, որ Մուրակամի կարողանում եմ կարդալ ու ավելի հեշտ է ինձ տրվում, քան օրինակ՝ Մարկես: Վեպը նման չէր մյուս վեպերին, ամեն ինչ գրված էր հակիրճ՝ առանց ձգձգելու, անսցենար էր, ինչն էլ ստիպում էր ավելի արագ կարդալ, որպեսզի վայրկյան առաջ հասկանայի ասելիքը: Վեպը հետաքրքիր էր նաև նրանով, որ կարդում է ու պատկերացնում է այն ֆիլմի տեսքով՝ ամեն նախադասություն իր մեջ պարունակում էր պատկեր: Սիրում եմ կարդալ ժամանակակից արձակ, ներկայի պատկերը տեսնում եմ գեղարվեստորեն: Ասեմ նաև, որ զարմացա թարգմանության վրա`հիանալի թարգմանված նյութ էր:
Մուրակամին վեպի մեջ փորձել էր գտնել մարդու անգիտակցական, ենթագիտակցական, գիտակցական դաշտերը, փորձում էր ապացուցել ճակատագրի գոյությունը, ներթափանցել էր երազագիտության մեջ: Սա եզակի դեպքերից է, որ միանգամից կարողացա հասկանալ գրողի հոգեբանությունը՝ կարդալով ընդհամենը մեկ ստեղծագործություն: Չեմ ցանկանում բացել փակագծերը․ ինձ թվում է՝ հետաքրքրեց, խոհուրդ եմ տալիս բացել ու էլ չփակել Մուրակամիի գրքերը:

download

Իսպանիայում զոհված ամերիկացիների մասին

Միանգամից ասեմ, որ Հեմենգուեյը իմ գրողը չէ․ կարդացի ու հասկացա, որ չեմ հավանում նրա ոճը, բառապաշարը, թեմանները:
≤Եվ բացվում է արևը≥ վեպը կարդալուց հետո այն շատ նմանեցրի Շիրվազադեի ≤Քաոսնին≥ , գտա ոճային նմանություններ: Միգուցե չհավանելս կապված էր իմ նախասիրությունների հետ, միգուցե ձանձրալի էր նրա համար,որ ասելիքը ձգձգված էր: Մի խոսքով կարդում էի միմիայն այն պատճառով, որպեսզի կիսատ չթողեմ: Մինչև վեպը կարդալը, գրքի մեջ հանդիպեցի պատվածքի նման մի տեքստի, որն ավելի լավն էր, քան 280 էջանոց վեպը:
Հավանեցի բառերի կույտը, հստակ ասելիքը և որոշեցի ներկայացնել: ՚

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում: Ձյունը թափվում է ձիթենիների պուրակների վրա, ծածկում է ծառերի արմատները: Ձյունը նստում է գերեզմանատներին, գլխավերևների փոքրիկ անվանատախտակին: Ձիթենիները կանգնել են սառնաշունչ քամու դիմաց, մերկ ու նիհարկ, որովհետև ներքևի ճյուղերը կտրել են ու դրանցով տակները քողարկել, իսկ մեռելները քնել են խարամայի գետափնյա բլրալանջերին, պաղ հողում: Ցուրտ էր և այն փետրվարին, երբ նրանք ընկան այդտեղ և դրանից հետո նրանք չեն նկատել տարվա եղանակների փոփոխությունները:

Երկու տար է անցել այն օրից, երբ Լինքոլնի անվան գումարտակը չորս ու կես ամիս պահում էր  Խարամայի երկայնքի բարձրունքները, և այդտեղ ընկած առաջին ամերիկացիները վաղուց արդեն իսպանական հողի մասնիկներն են դարձել: 

Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում, նրանք կքնեն ամբողջ ձմեռը, քանի նրանց հետ քնած կլինի և հողը: Բայց գարնան անձրև կգա, հողը վերստին կկենդանանա: Հարավ քամին մեղմ կփչի սարի լանջին: Սևաթույր ծառերը կյանք կառնեն, կերևան փոքրիկ կանաչ տերևենրը, կծաղկեն խնձորենիները խարամայի ափին: Գարնանը մեռելները կզգան հողի վերակենդանացումը:  

Մեր մեռելները հիմա իսպանական հողի մասնիկներն են դարձել, իսկ իսպանական հողը երբեք չի մեռնի: Ամեն ձմեռ կթվա, որ մեռնում է, և ամեն գարուն կվերակենդանանա: Մեր մեռելները հավիտյան կապրեն նրա հետ:

Ինչպես, որ հողը երբեք չի մեռնի այդպես էլ նրանք, ովքեր երբևէ ազատ են եղել,  ստրուկ չեն դառնա: Գյուղացիները, որոնք մշակում են այն հողը, որտեղ թաղված են մեր մեռելները, գիտեն թե հանուն ինչի ընկան նրանք: Պատերազմի ընթացքում բավական ժամանակ կար, որ նրանք այս ամենը հասկանային և այսուհետև միշտ կհիշեն: 

Մեր մեռելներն ապրում են իսպանիայի գյուղացիների, իսպանացի աշխատավորների սրտերի ու հոգիների մեջ, բոլոր այն պարզ ու պարկեշտ մարդկանց, որոնք հավատում էին Հանրապետությանը և կռվում էին հանուն նրա: Եվ քանի դեռ կապրեն մեր մեռելներն իսպանական հողում, իսկ նրանք կապրեն այնքան ժամանակ, ինչքան կապրի իսպանական հողը, ոչ մի բռնապետություն ծնկի չի բերի Իսպանիային:

Ֆաշիստները կարող են քայլել երկրի ճամփաներով՝ շաչեցնելով ուրիշ երկրներից բերված ծանր մետաղը: Դավաճանների ու վախկոտների օժանդակությաբ նրանք կարող են առաջ շարժվել: Նրանք կարող են քաղաքներ ու գյուղեր քանդել, նրանք կարող են փորձել ժողովրդին ստրկության մեջ պահել:  Բայց ստրկության մեջ չես կարող պահել ոչ մի  ժողովրդի:

Իսպանական ժողովուրդը նորից ոտքի կկանգնի, ինչպես որ կանգնել է սրանց ռաջ՝ բռնապետությունների դեմ:

Մեռելները կարիք չունեն կանգնելու: Նրանք հիմա մասնիկներն են հողի, իսկ հողը երբեք չի նվաճվի: Որովհետև հողը հավերժական է: Նա կգերապրի բոլոր բռնապեռտությունները: 

Նրանք, ովքեր պատվով մտան այդ հողը, իսկ ավելի պատվով ոչ ոք չի մտել այդ հողը, քան Իսպանիայում զոհվածները, նրանք անմահության հասան: 

 Էռնեստ Հեմենգուեյ 

Փետրվարի 14, 1939թ. 

 

0106_ernest_460x276

Աշխարհի ամենահայտնի թատրոնները

Կինո, երաժշտություն, թատրոն, նկարչություն…: Սրանք այն երևույթերն են, որոնք օգնում են մարդկանց ինքնաարտահայտվել գեղեցիկի միջոցով:  Դարեր ի վեր արվեստի ճյուղերը եղել են կյանքի արտացոլում: Այդ իսկ պատճառով այսօր կներկայացնեմ աշխարհի տասը ամենահայտնի թատրոնենրին: (ընտրությունը կատարել եմ սուբյեկտիվորեն):

1. Առաջին հորիզոնականում Իտալիայի ≤Լա Սկալա≥ թատրոնն է, որը կառուցվել է 1776-1778 թվականներին: 2. Ֆրանսիայի ≤Գրանդ Օպերա≥-ն համարվում է աշխարհում ամենագեղեցիկը, չնայած՝ այժմ պաշտոնապես այն անվանում են ≤Երաժշտության- պարի ազգային ակադեմիա≥, բայց ֆրանսիացիերը մինչ այսօր չեն համակերպվել այս անվան հետ և շարունակում եմ դիմել ավանդապես: Այն կառուցվել է 1669 թվականին: Այս թատրոնը մտավ պատմության շարքը ≤Մավրա≥ ներկայացմամբ: 3. Վիեննա. այս քաղաքը հայտնի է իր մշակութային կյանքով: Քաղաքի հայտնի թատորններից է ≤Վիենսկայա օպերա≥-ն որը կառուցվել է 1600-ականներին: Այն միակն է աշխարհում, որտեղ մինչ այսօր անցկացվում են պարահանդեսներ, որոնց մասնակցում են ամբողջ աշխարհի մեծահարուստները: 4. Անգլիայում հայտնի է Լոնդոնյան ≤Կովենտ-Գարդեն≥ թատրոնը, որը կառուցվել է 1637 թվականին: Վերջին վերանորգումը եղել է 1869 թվականին, որից հետո թատրոնը աշխատում է բնականոն հունով: Այս թատրոնի ռեկորդային համերգը եղել է Ալբանոյի ներկայացումը, որտեղ բոլոր 2. 250 նստատեղերը զբաղեցված էին: 5. Նյու-Յորքը ետ չի մնացել մշակույթային կյանքից, այնտեղի ամենահայտի թատրոն-համերգասրահը ≤Մետրոպոլիտեն≥-ն է, որն ի տարբերություն վերը նշած թատրոնների ավելի ժամանակակից է թե՛ դիզայնով, թե՛ տեխնոլոգիաններով: Այն զբաղեցնում է 3.626 հանդիսատես: 6. ≤Մեծ թատրոն≥, իհարկե այս անունը միանգամից ասոցացվում է Մոսկվայի հետ: Կառուցվել է 1776 թվականին: Այս թատրոնում եղել են այնպիսի կոմպոզիտորների համերգներ՝ ինչպիսիք են՝ Ռախմանինով, Չայկովսկի: Դահլիճը զբաղեցնում է 2.155 հանդիսատես: 7. Այս ցուցակի մեջ երիտասարդ թատրոնն է ≤Սիդնեի≥ թատրոնը, որը կառուցվել է 37 տարի առաջ: 8. Հաջորդ թատրոնը էլի գտնվում է Նյու-Յուրքում՝ ≤Բորդվեյսկի թատրոն≥: 9. ≤Արենա Դի Վերոնա≥․ այս թատրոնը գտնվում է Հռոմում: Այն Հռոմի ամենահին կառույցներից է: Վերակառուցումից հետո (արդեն 30 տարի) այստեղ անցակցվում են ներկյացումներ և համաշխարհային պրեմիերաներ՝ ≤Կարմեն≥, ≤Տուրանդոտ≥…, դահլիճը զբաղեցնում է 16.000 հանդիսատեսի: 10. Ամենահայտնի թատրոնը Հարավային Ամերիկայում ≤Կոլոն≥ թատրոնն է, որը կառուցվել է 1890 թվականին Բուենոս-Այրես քաղաքում․ տեղավորում է 2.478 հանդիսատես: 

http://www.thegoodlife.ru/art/1891-teatr.html

 

Fortune Theatre_Auditorium_1

Խորխե Լուսի Բորխես. Մեջբերումներ

1. Ոչինչ չի կառուցված քարի վրա. ամեն ինչ կառուցված է ավազի վրա, բայց մենք պետք է այնպես կառուցենք, իբր ամենը կառուցված է քարի վրա։

2. Ես միշտ պատկերացրել եմ, որ դրախտը լինելու է գրադարանի տիպի։ 

3. Սիրահարվել նշանակում է ստեղծել կրոն, որում կա ընկնող աստված։Ժամանակն այն նյութն է, որից ես ստեղծված եմ։ Ժամանակն այն գետն է, որն ինձ քշում է, բայց ես եմ այն գետը, այն վագրն է, որն ինձ լափում է, բայց ես եմ այդ վագրը, այն կրակն է, որն ինձ վառում է, բայց ես եմ կրակը։ 

4. Կյանքն ինքնին մեջբերում է (ցիտատ)։

5. Յուրաքանչյուր կյանք ստեղծված է մի պահից, որի մեջ մարդը գտնում է վերջապես, թե ով է ինքը։

6. Կրոնի համար մեռնելը ավելի հեշտ է, քան ապրել դա ինքնուրույն։

7. Օրիգինալն (բնականը) անհավատարիմ է թարգմանությանը։Օրիգինալն (բնականը) անհավատարիմ է թարգմանությանը։

8. Պոեզիան հիշում է, որ ինքը բանավոր արվեստ էր՝ մինչև այն գրված էր։

9. Արվեստը միշտ ձգտում է անհատին, ռեալին. Արվեստը պլատոնական չէ։

10. Գրելը առաջնորդված երազից ավել չէ։

11. Դա այն վայրն է, որտեղ առանց խառնուրդի և խառնաշփոթության աշխարհի բոլոր վայրերը, որոնք երևում են ամեն ծայրից, իրար հետ գոյատևում են (գոյակցում են)։

12. Մեկ ակնթարթ հետո դու հասկանում ես, որ անգամ արևածագն է վառում, եթե շատ ես մոտենում։ Այդպիսով՝ դու քո այգին ես տնկում և զարդարում քո սեփական հոգին՝ ինչ-որ մեկին սպասելու փոխարեն, որը կբերի քեզ ծաղիկներ։

13. -Դա մեջբերու՞մ է։
-Իհարկե, մեջբերումները նրանք են, որոնք մենք ունենք հիմա։ Լեզուն մեջբերումների համակարգ է: 

Image

 

Սիրո Ժամանակը

-Չէ՜, հնարավոր չի այսպես շարունակել. նրա հետ հաստատ մի բան կատարվում է:
Երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց, թե ի՞նչ եմ արել օրվա ընթացքում, ընթրե՞լ եմ, թե ոչ: Ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ: Վիրավորանքի ծանրությունից՝ նստած մնացի ձանձրալի հեռուստացույցի դիմաց, լսելով, թե ինչպես է նա լոգասենյակում քթի տակ մռմռում: Այս ամենը այնքան տարօրինակ ու անհասկանալի է. առաջ մենք ժամերով կարող էինք նստել մեր սիրելի բազնոցին. նա ինձ պատմում էր աշխատավայրից, աշխատակիցներից՝ ով ինչ է հագնում, ինչ սանրվածք է անում, ով ում է նախանձում, ինչեր է անում. մի խոսքով ես տեղյակ էի ամեն բանից, իսկ հիմա նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում վերջին շաբաթը հենց իր հետ:
Մենք հեռացել ենք իրարից…նա էլ ինձ չի նկատում…
Աշխատավայրում շատ է մնում. տուն հասնելուն պես էլ՝ անմիջապես պառկում է քնելու: Ես ընթրում եմ խոհանոցում միայնակ, որից հետո տեղավորվում եմ հյուրասենյակի բազմոցին հեռուստացույցի դիմաց, որտեղ էլ քնում եմ: Նրա մայրը գալիս է, անջատում հեռասուտացույցը. իսկ նրա պետքն էլ չի՝ ես ուր եմ կամ ինչ եմ անում: Գիշերն արթնաում եմ ու հիշում, թե ինչ լավ ժամանակ էինք իրար հետ անցկացնում, երբ նա գալիս էր աշխատանքից. ընթրում էինք միասին և օրվա անցուդարձի մասին զրուցելուց հետո, նա մտնում էր լոգասենյակ իսկ ես շտապում էի գրավել ամբողջ անկողինը: Ինձ տեսնելով՝ նա ժպտում էր, պառկում իմ կողքին ու թույլ տալիս շնչել իր մազերի բույրը:
Իսկ հիմա … Առավոտյան ինքն ինձանից շուտ է արթնանում, խոհանոցում շտապ սուրճ խմում, մորը համբուրում, բացում է հյուրասենյակի դուռը, մեղավոր հայացքով ինձ նայում ու վազում աշխատանքի, առանց ինձ մոտենալու:
Այսօր առավոտյան քնաթաթախ լսեցի նրա հեռախոսազրույցը, նրա ձայնը սովորական չէր, շատ նուրբ և զգացմունքային էր խոսում: Հետո նա եկավ հյուրասենյակ վերցրեց նոր վերնաշապիկը, արագ հագնվեց ու շտապեց դուրս: Ես մոտեցա պատուհանին. անձրևում էր իսկ նա դուրս էր եկել առանց անձրևանոցի:
Դժվար չէր գլխի ընկնել, որ փողոցում նա սպասում էր ինչ-որ մեկին, որովհետև անդադար նայում էր միևնույն ուղղությամբ: Քիչ հետո մի մեքենա մոտեցավ, որից դուրս եկավ մի տղամարդ և նրան համբուրելով՝ ուղեկցեց դեպի մեքենան: Տեսածիցս ապշած նույնիսկ շնչելս մոռացա…
Իսկ նրա իմաստուն մայրիկը, որ նույնպես մոտեցել էր պատուհանին ու նայում էր դուրս, շոյելով իմ գլուխը՝ ասաց.
-Բա՜, մեր Մոնան մեծացել է , հույս ունեմ ճիշտ ընտրություն է կատարել:
Հետո մենք նստեցինք բազմոցին հեռուստացույցի դիմաց: Մոնայի մայրիկը նայում էր էկրանին արցունքոտված աչքերով.
-Մի մտահոգվի՛ր, Ռեքսի, սա կոչվում է սեր. դու հասկանո՞ւմ ես… Դե իհարկե՛ հասկանում ես, չէ՞ որ դու խելացի շնիկ ես…
Եկել է Սիրո ժամանակը:

Խորխե Լուիս Բորխես

Image

Ֆիլմադարան: Դարեն Արանոֆսկի

Ռեժիսորի հոգեբանությունը, կերտվածքը, բնավորությունը հասկանալու, բացահայտելու համար պետք է ուսումնասիրել նրա ստեղծագործական կյանքը, նայել նրա ֆիլմերը, փորձել համեմատել դրանք, գտնել ռեժիսորի կինեմատոգրաֆիստական ոճը, արտահայտչամիջոցները, նրա մոտեցումը այս կամ այն հարցի շուրջ:

Դարեն Արանոֆսկի, շատերը լսած կլինեն նրա <<Reqiuem for a dream>>  ֆիլմի մասին, որը նկարահանվել է 2001 թվականին, և բավականին մեծ ճանաչում ձեռք բերել:  Ֆիլմը դիտելուց հետո հասկացա մի բան, որ կախվածությունը տանում է դեպի անկարողություն: Ֆիլմը հենց կախվածության, անկարողության, կրքի, սիրո, դառնության, դժվարության, կեղտի, փողի մասին է: Ֆիլմի հերոսները կախվածություն ունեին ոչ միայն,  թմրանյութից կամ ալկոհոլից, նրանք ունեին կախվածություն հաճույքից, սիրուց, ունեին անկարողութունը բավարարելու կախվածություն, անցյալը մոռանալու, ներկայով ապրելու: Արանոֆսկին փրձեց ֆիլմում ցույց տալ 21-րդ դարի ախտերից շատերը: Հերոսի մայրը տառապում էր նիհարելու մոլուցքով: Այս դեպքում նրա մոտ կախվածություն էր առաջանում հեռուստացույցից, ապա նոր հեռուստատեսությունից գովազդվող իրերից: Հասարակ չափաբաժին, որը դարձնում էր կյանքը ցանկալի, որը ստիպում էր ապրել ունենալով մեկ նպատակ՝ թմրանյութ:  Սերը, բարեկամական կապերը, ընկերությունը, մեռնում էր կախվածության պատճառով: Հերոսներից յուրաքանչյուրը կարող էր ծախել հենց ինքն իրեն, որպեսզի բավարարեր իր անկարող ցանկությունները: Յուրաքանչյուրը իր քայլերի մեջ գտնում էր ներողամտական հանգամանք, ինքնախաբեության շնորհիվ՝ առաջացնում խղճահարություն և օգնության կետ փնտրում ամեն մեկի աչքերում: Ֆիլմում կային այնպիսի տեսարաններ, որոնք դիտելիս ցանկանում էիր ապրել այնպես ինչպես նրանք, ապրել ինքդ քեզ համար, դուրս գալ հասարակությունից և վայելել կյանքը, սակայն հակասությունները մեծ էին: Նույն վայելքները ի հայտ են բերում լճացումը, որը ի դեպ անխուսափելի է:  Շրջապատի ազդեցություն, որը նույնսպես անխուսափելի էր, բերում է իր հետևանանքերը: Հերոսուհին, որը նույնիսկ անտեղյակ է, թե ինչ է ինքն իր հետ անում, շարունակում է հավատալ միֆերին և օրգանիզմը օր օրի ավելացնում է կեղտով, հավատալով, որ կլինի ինչ որ արդյունք, իսկ իրականում հոգեկան շեղումներ, անդառնալի կորուստներ: 
Ֆիլմն ուներ հզոր սաունդթրեք, որն ավելի հայտնի դարձավ հայկական միջավայրում, քան ֆիլմը: Այդ սաունդթրեքը հաճախ կարող ենք լսել հեռուստատեսությամբ, գովազդներում, սերիալներում, որն ի դեպ շատ հաճախ անտեղի է օգտագործվում: Ֆիլմում երաժշտությունն ապահովում է գործողությունների ընթացքն ու զարգացումը, կոնֆլիկտն ու հանգուցալուծումը: Երաժշտությունը չի խանգարում պատկերին, այն նպաստում է պատկերի խորը ընկալմանը:
Ֆիլմում առկա է հզոր օպերատորական աշխատանք: Գունային ու պատկերային գրավիչ ու կլանող կադրեր, նոր ու հետաքրքիր մոտեցումներ: Ռեժսորի առավելությունը մեզ բոլորիս հայտնի նյութը այլ տեսանկյունից ու բավականին գրավիչ տեսանկյունից ներկայացնելն է:

Ֆիլմը դիտելուց հետո, չեմ չափազանցնի եթե ասեմ, որ մի քանի օր դուրս չէի գալիս  ազդեցության տակից: Չեմ սիրում, երբ ասում են պետք է պարտադիր կարդալ, դիտել, սակայն սա այն դեպքերից է, երբ ՊԵՏՔ է դիտել ու տեսնել այն ինչ կատարվում է մեր կյանքում, շրջապատում: Միգուցե ֆիլմը դիտելուց հետո սկսենք ավելի շատ մտածել մեր քայլերի, ներկայի ու ապագայի մասին:

Դարեն Արանոֆսկու եկրորդ ֆիլմը, որը դիտեցի <<Black Swan>> է:  Առաջին անգամ այն դիտել էի մեկ տարի առաջ, սակայն այսօր հասկացա, որ ցանկանում եմ վերանայել: Օգուտը մեծ էր: Այս անգամ  փորփրեցի ֆիլմի ենթամակարդկաները ու կարողացա ունենալ հստակ կարծիք ֆիլմի վերաբերյալ, որը մեծ ձեռքբերում է:  Մարդիկ իրենց կյանքի ընթացքում ունենում են երազանքներ, նպատակներ, ոմանք ապրում են դրանցով և հասնում ոչնչացման: Ֆիլմի հերոսուհին <<ամուսնացել էր>> իր երազանքի հետ, ինքանանվիրվել էր իր պարին, ուներ նպատակ ու այդ նպատակին հասնելու համար կարող էր նաև մեռնել:  Գժության մակարդակի հասնող նպատակները հասցերցին նրան անհավասարակշիռ քայլերի, իրեն հակառակորդ տեսնում էր բոլորին, սակայն ամենամեծ հակառակորդը ու թշնամին հենց ինքն էր իր համար:  Միջոցները երկուսն էին, կամ պետք է թողներ երազանը, որպեսզի կարողնար ապրել, կամ գնար երազանքի ետևից և մեռներ: 

Արանոֆսկու ֆիլմերում հետաքրքիր էր դերասանական կազմը: Ինձ համար բացահայտեցի Ջերարդ Լետոյին, Ջենիֆեր Կոննելիին, Նատալի Պորտմանին: Նաև անկախատեսելի խաղ ցուցաբերեց  Մարլոն Ուայանսը, որին տեսել էի միայն կոմեդիոն ֆիլմերում: Ռեժիսիորը տվեց հնարավորություն դերասաններին ցույց տալու իրենց, տարբեր անկյուններից: 

Ես չեմ համարում, որ կարողացել եմ բացահայտել ռեժիսոր Դարեն Արանոֆսկուն:  Ռեժիսորին բացահայտելու համար, դեռ բավականին աշխատանք ունեմ անելու: 

Image

Սեռահակադրություն

Ստացվել է այնպես, որ աշխարհի երեսին կա ընդհամենը երկու սեռ՝ իգական, արական, այս սեռերը հանդիպում են թե՛ կենդանիների, թե՛ միջատների և նույնիսկ մարդկանց մոտ: Արական սեռի ներկայացուցիչների համար իգական սեռն է անհասկանալի և բարդ, իսկ իգականի դեպքում՝ հակառակը: Ինչևէ անցել են հազարամյակններ, երբ ստեղծվել են սեռերը, սակայն, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ չեն զարգացել այս սեռերի փոխհարաբերությունները: Միշտ ինչ-որ կռիվններ, անհասկանալի երևույթներ, որոնք մի կողմից ավելի են ամրապնդում սեռերի առանձնահատկությունները, մյուս կողմից էլ մարդուն հասցնում են ընդհուպ մինչև գժանոց: Խոսեցի սեռերի մասին, ասեմ թե ինչու: Վերջերս կարդացի երկու շատ տարբեր ստեղծագործություններ, որոնք պարզվում է ունեն զուգահեռներ: Առաջինը՝ Օրասիո Կիրոգայի ≤Ադամանդը≥, եկրորդը՝ Գրիգոր Զոհրապի ≤Զաբուղոն≥:
≤Ադամանդը≥-ը ստեղծագործությունը իրենից չեր ներկայացնում ենթատեքստով բարդ գրվածք, սակայն իր պարզությամբ պարունակում էր միտք, որը մտածելու տեղիք էր տալիս: Կին՝ գեղեցիկ, խելացի, երիտասարդ. տղամարդ՝ կայացած, ոսկերիչ, բարետես: Երկու սեռ, երկու համակեցություն: Սկզբում թվում էր թե ամեն ինչ հինալի է, գեղեցիկ նվերներ, թանկարժեք իրեր: Սակայն եկավ ժամանակը, երբ ամեն ինչ կորցրեց իր արժեքը: Սիրո բացակայությունը, նյութապաշտությունը բերեց մահվան ելքով ավարտի: Կինը գերված լինելով նյութականից, ուշադրություն չէր էլ դարձրել, բնավորության, մտքի վրա: Ինչպես ասում են ընկել էր պետք է քաշեր, ամուսինը լինելով գիժ, իր կնոջն էր դարձրել հիվանդ և վերջում սպանել: Իրականում այս ստեղծագործությունը շատ արդի է մանավանդ 21-րդ դարում, երբ ամեն իչ կառուցված է նյութականկի վրա, նույնիսկ զգացմունքները: Մեր օրերում էլ կան աղջիկներ ովքեր ինքնամոռաց, զգում են գումարի հոտը և բթացնելով զգացմունքները շարժվում բնազդով: Իսկ ապագայում անպայման իրենց սպասվում է դժբախտությունը, որովհետև նույն փողը կորցնում է իր արժեքը երբ լինում է միշտ:
Հակառակ պատկեր էր եկրորդ ստեղծագործության մեջ՝ ≤Զաբուղոն≥ , գրվածքը գեղեցիկ, և ռոմանտիկ զգացմունքի մասին է, որտեղ մոռացված է նյութականը, նույնիսկ կարգավիճակը:
Սիրահարված զույգեր, որոնց չէր պահում մեծ արգելքը՝ բանտը: Տղան լինելով բանտում կարողաում էր տեսնել իր սիրեցյալին միյան ուշ ժամերի, իսկ հերոսուհին կորցրած իրեն գնում էր իր սիրո ետևից: Սակայն արգելքները շատ էին, որ ռոմանտիկան դիմանար դրանց: Եկավ ժամանակը, որ ազատության մեջ գտնվող աղջիկը ի վերջո հանեց վարդագույն ակնոնցերը և գնաց ստանդարտ ճանապարհով, փորձեց սիրել մեկ ուրիշի: Չեմ ցանակնում ծավալվել և պատմել ստեղծագործությունների մասին, դրանք կարող եք կարդալ ինքներդ:
Ես այդքան էլ ռոմանտիկ չեմ, չեմ հավատում ինքամոռաց սիրու, կարող ես սիրել, սակայն չես կարող տրվել եթե կա այնպիսի արգելքներ, որոնք թվում են թե փոքր են, բայց իրականում մեծ լինելով արգելում են միությունը, իսկ եթե միություն չի լինում ժամանակի ընթացքում սերն էլ կորում է: Ստեղծագործություններում հանդիպեցի երկու տարբեր կանանց, որոնք ունեն տարբեր աշխարհայաքցներ, որոնց տարբերությունը կայանում էր նրանում, որ առաջինի դեպքում միասնությունը սկսվում է շահից, ավարտվում մահով, իսկ եկրորդի դեպքում սկսվում սիրով, ավատրվում շահով:
Ի վերջո արական սեռի ներկայացուցիչները ճիշտ են ասում, որ կանանց հոգեբանությունը հասկաանալու համար մեկ կյանքը բավական չէ:

girl-boy-L

Ա՜խ դու Սարոյան

Վիլյամ Սարոյան վերջին անգամ կարդացել էի մոտավորապես երկու տարի առաջ, տպավորություններս այդքան էլ լավը չէին, երևի թե Սարոյանի համար դեռ վաղ էր: Երկու տարի հետո, ևս մեկ անգամ բացեցի Սարոյան, կարդացի մի քանի պատվածք և այս անգամ, տպավորություններս շատեն ՝մտածելու տեղիք տվեց յուրաքանչյուր պատվածք: Անսյուժե, իմաստալից ու խորը պատվածք է <<Գնացքները>>, որը ստիպված էի վերընթերցել, որպեսզի կարողանամ հասկանալ գրողի հոգեբանությունը, ասելիքը: Ինձ համար գնացք երևույթը ասոցացվում է նորի հետ, այս դեպքում նոր կյանք սկսելու, նոր միջավայր մտնելու, հինը վերափոխելու, կյանքը նոր էջից սկսելու, մտքերը վերադասավորելու: Ինքս իմ մեջ երբեք չեմ վախեցել նոր բառից, իմ հոգեբանության մեջ նստեցրել եմ, որ ամեն րոպե կարող եմ կյանքս փոխել՝դարձնել ավելի լավը կամ հակառակը, իսկ կյանքդ վերադասավորելու համար առաջին հերթին պետք է փոխես ինքդ քեզ, մի պահ հեռանաս ինքդ քեզանից, փորձես գտնել քեզ մեկ ուրիշ վայրում` փոխես միջավայրդ, իսկ միջավայրդ փոխելու համար պետք է հեռանաս, տեղափոխվես, որն էլ կարող ես անել գնացքի միջոցով:  :

<<Եվ նա շարունակ անտուն էր զգում իրեն>>․բոլորս հաճախ  օգտագործում ենք` ես արդեն տան եմ, արտայատությունը, սակայն երբեք չենք մտորել որն է տունը: <<Գնացքներ>> պատմվածքը կարդալուց հետո մտածեցի ու ինքս իմ մեջ հասկացա, որ ինձ համար տունը իմ հայրենքը չէ, ոչ էլ բնակարանս, կխոտովանեմ և կասեմ, որ ես դեռ չեմ գտել իմ տունը, միգուցե իմ տունը լինի մի այգի, միգուցե մեկայլ բնակարան կամ սրճարան, միգուցե ինչ-որ անձ, ում հետ լավ կզգամ նույնիսկ անապատում:  Ասյպիսի հակադրության մեջ էր նաև պատմվածքի հերոսը,ով ուներ կացարան, միչդեռ միշտ անտուն էր, միշտ փնտրտուքների մեջ:  Տղան անընդհատ փախչում էր, առաջին հերթին ինքն իրենից, փորձում էր հասկանալ ինքն իրեն,սակայն ապարդյուն: Իմ կարծիքով հերոը գտնվում էր դեպրեսիա կոչվածի մեջ, որից չէր ազատվի մինչև այն պահը,երբ կարողանար դուրս գալ իր բարդույթներից: Այստեղ-այնտեղ նայելով ման էր գալիս ինչ-որ մեկին, մի երևույթ որնիր մեջ կառաջացնի հետաքրքրություն կյանքի նկատմամբ:  Կայարանում տեսել էր մի աղջկա, ովայդ կայծը առաջացրել էր, սակայն այս անգամ էլ հուսախաբ եղավ: Տեսավ մեկ ուրիշին, կարողացավ զրուցել, հերոսուհին կարողացավ հետարքրքություն առաջացնել հերոսի մեջ, սակայն էլի ինչ-որ բան հետ պահեց հերոսին, այս անգամ էլ նա փախավ ինքն իրենից: Տղան աղջկա մեջ փնտրում էր  կայարանի աղջկան, որին տեսել էր մի քանի օր առաջ, փորձում էր համեմատականեր տանել, նա ցանկանում էր գտնել հրաշք, ցանականում էր տեսնել մի կետ, որը տարբերակում է մյուս մարդկանցից, հերոսը վախենում էր հրաշքներից, չէր հավատում պատրանքներին, սակայն հենց ինքը փնտրում էր հրաշք՝չհասկանալով,որ հրաշքներ չկան, հրաշք ստեղծում ենք մենք ինքներս մեր մեջ, նկարում ենք հրաշքը այն անձի վրա,ում մեջ ցանկանում ենք տեսնել:

Մենք կապրենք դժոխքում, մինչ այն պահը,երբ ինքերս մեր միջից հանեք դժոխքը:  

Image

Իսլամական քաղաքակրթություն

Աշխարհի սկզբից մինչև հիմա յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժողովուրդ ունեցելէ դավանանք՝կրոն, որը առաջնորդել է մարդուն, որի արծարծած թեմանները ունեցել են կենսական բնույթ:   Կա պնդում, որ կրոնը առջացել է մարդու երևակայությունից. ≤Մարդ արարածը, իբրև մի թույլ էակ, շրջապատված լինելով ահեղ բնութեան բազմազան արհավիքներով, ամեն մի քայլափոխում հանդիպելով անհասկանալի, անընբռնելի երևույթների, բնականաբար երևակայությունը պիտի ստեղծէր մի կամ մի քանի գերբնական ոյժեր, որոնց գթութիւնն ու օգնութիւնն անհրաժեշտ էր կրիտիկակա րոպէներում≥1: Հենց այսպես է ստեղծվել նախնական կրոնը:

Կրոնը լինելով մտքի, երևակայության, հոգեկան պահաջների արդյունք չէր կարող մնալ անփոփոխ: Այն ձևափոխվել է, բարեկարգվել է նույն չափով, ինչ զարգացել է մտավոր աշխարհայացքը:  Կրոնը մեծ դեր խաղալով մարդու կյանքում, խաղացել է նաև ազգերի հարաբերությունների վրա: Պատմության մեջ ճակատամարտերը բացի տարածքային ամբողջականության հարցից եղել են նաև դավանքի պատճառով: Հայկական պատմության մեջ շատ է հիշատակվում Իսլամականությունը՝ համարելով իսլամի զավակներին հայերի առաջին թշնամին, մինչ օրս էլ մենք շրջապատված ենք մուսուլմանական երկրներով, որից էլ գալիս է քաղաքական դիրքորոշումներն և այլն: Իսլամը լինելով ամենավերջին և ամենանոր կրոնը, ետ չի մնում իր գաղափարներով և հետնորդններով:  Իսլամի2  հայրենիքը ընդունված է ասել, որ Արաբիան է:  Տեղանքում ապրող արաբները բաժանված էին մանր ցեղերի, որոնցից յուրաքանչյուրը բացի առանձին Շեյխից ուներ նաև առանձին պաշտպանմունք: Նրանց առաջին գաղափարը անմահություն էր, որին հասնելու համար խետք է վարեին առաքիի կյանք: Հին ժամանակներից սկսած Արաբիայի գլխավոր քաղաքը եղել է Մեքան, որը նշանավոր էր իբրև սրբատեղի, որովհետեև հենց այդ քաղաքում էր գտնվում Իսմայէլեի կառուցած ՔԷաբեն3:   Արաբական մանր ցեղերը ներքին անբարենպաստ իրավիճակի պատճառով չէին կարողանում համախմբվել և ստեղծել մեկ ընդհանուր կրոն: Ժամանակակից Իսլամական սուրբ գրքերում ասվում է, հրաշք մարդու մասին, որը ուներ հրաշք ձեռքեր, խոսքը Մահամեդի4 մասին է, որն էլ համախմբեց ամբողջ արաբական աշխարհը և ստեղծեց մեկ ըդհանուր կրոն՝ Իսլամականություն:  

Երբ ընտրված գրականությունցի կարդում էի Իսլամի պատմությունը, հանդիպեցի շատ նմանություններ Աստվածաշնչի փաստերի հետ:  Քրիստոնիանների համար Հիսուս Քրիստոսը Աստծու զավակն է և իր կողմցի ուղարկվել էր երկիր, Իսլամի մեջ Մահմեդը Ալլահի որդին է, որը ուներ շնորհ բուժելու, այնպես, ինչպես Քրիստոսը:  Քրիստոսին բազմիցս են հալածել իր քարոզների համար, որին արժանացել է նաև Մահմեդը:  Ասվում է նաև որ Մահմեդը, Աբրահամը և Հիսուսը դուրս էին եկել ճամփորդության Երուսաղեմ, և հենց դրա ժամանակ է առաջին անգամ Մահմեդը լսել Աստծու ձայնը և բացակաչել.  ≤ջուրը՝ մովսիսիական, գինին՝քրիստոնեական, կաթը՝իսլամական կրօնն է Եթէ Մահմեդը խմեր ջուրը կըխեղդվեր, եթէ խմէ գինին, կընկնի մոլորության մեջ, իսկ կաթը թէ նրա և թէ նրա բոլոր հետեւողների կըկանդնեցնէ Աստծոյ ուղիղ ճանապարհի վրա:.≥  Նմանությունները շատ են նաև գաղափարների մեջ(սրան այս անգամ չեմ անրադառնա):  Մահմեդի ճամփորդություններից և երևակայությունից է ստեղծվել իսլամական գաղափարախոսությունը, ավանդույթները, առաջին չադրան կապել է իր կինը Քադիջեն, որը իսլամական ժողովրդի ամենաամուր ավանդույթն է:  Մեքայի սև քարի վրա մահանում է իր կինը, Մահմեդը գնում է ուխտագնաթության դեպի Մեքա: Մինչ օրս իսլամական ժողովուրդի ուխտատղին Մեքայի Սև քարն է:

Մահմեդի Հիջրան (փախուստը) պատահեց 622 թվականին, այս թվից են մահմեդականներն հաշվում տարեթիվը:  Մահմեդը արշավանքներ կատարեց թշնամի ցեղերի դեմ, ստիպելով ընդունել Իսլամ: Նա քարոզում էր, որ նույնիսկ սրով, բռնի ուժով դավանափոխ լինեն:  Ղուրանի  պատվիրանները նա մեծ մասամբ հարմարեցնում էր շրջապատին, սակայան նախապատիվ էր համարում սեփական շահերը: Օրինակ սկզուղ Ղուրանում թույլատրվում էր միայն մեկ կին ունենալ, սակայն երբ Մահմեդը զգաց մի քանի կին ունենալու կարիք Ղուրանում պատվիրաններ ավելացրեց բազմակնության վերաբերյալ: Սկզբում արաբիայի կանայք ազատ-համարձակ էին, զրուցում էին անծանոթ տղամարդկանց հետ չէին հագնում չադրա, բայց երբ Մահմեդը սկսեց կասկածել իր կոնջը դավաճանության մեջ  Ղուրանի պատվիրաններում սահմանափակեց կնոջ ազատությունը:   Մահմեդը սկսեց քարոզել 612-622 թվականներին, մահացավ 632 թվականին5, թողնելով բազմաթիվ մահմեդականներ, գրեթե կազմավորված կրոն:  Մերօրերումմարդկության գրեթե կեսը (200 մլն.) քարոզում է Իսլամ:  

ՄահմեդականությանտարածմանպատճառներըոչթեմարգարեություննուվեհություննայլԱրևելյանժողովրդիվառերևակայությունըևբնատուրհակումներինհամապատասխանխոստումները:

ԳրեթեամբողջաշխարհումմահմեդականկրոնըամփոփվածէՂուրանի6մեջ: Ղուրանիհիմանակգաղափարախոսություննէ՝ՀավատալԱլահին,  հավատալհրեշտակներին, հավատալմարգարեին, հավատալՂուարանին,  հավտալհարությաննևդատաստանինևվերջապեսհավատալնախասահմանվածճակատագրին: Մահմեդականներիմոտերկրորդբառը ≤Ալահալէմն≥  է (Աստվածգիտե), կարելիէտանելզուգահեռներ. քրիստոնյանները  սրափոխարենասումեն ≤Աստվածկպատժի:≥

Բերեմ մի քանի օրիանկենր Ղուրանի Սայաթներից7

 

  • ՇուտովքոՏէրըքեզկըտայեւդուգոհկըլինես
  • Միթենաքեզորբչըգտաւեւպատսպարվեց:
  • Իսկքեզմոլորւածգտաւեըառաջնորդեց:
  • Եւքեզգտավաղքատեւհարստացրեց:
  • Դուէլորբինմիանարգիր՛
  • Մուարցողինէլդուրսմիանիր…
  • Դուքունեքձերկրոնը, եւեսունեմիմկրոնը

Ամեն կրոն ունի իր աղանդները Իսլամը նույնպես բացառություն չէ:  Ամենաշատ աղանդ ունեցող կրոնքը Իսլամն է: ԱղանդներիցենօրիանկՇիանները, որոնքհամարվումենամենահինը,  Սիուննիները, Խարիջիտները, Կարմատները(սրամեջկայինբազմաթիվՔրիստոնիաններևՀրեաններ, իրենցգոյությունըավարտվելէդեռևսԽաչակրացարշավանքներիժամանակ, քանի-որնրանցգաղափարախոսությունըմարդասպանություննութալանէրօրատարներից), ամենանորաղնադըՔեարիմխանականներնեն(սատարածվածէՊարսկաստանում)

ՄահմեդակններնէլՔրիստոնիաններինմանպայքարմեջենաղադավորներիհետ: ԻսլամականժողովուրդըպատժումէնրանցովքերշեղվումեՂուրանիցևհետևումենմինորգաղափարի:

Իսլամը ունի իր վարդապետությունը, որով մարդկանց բաժանում է չորս դասակարգի. ա)միսուլէմներ, որոնք իրավունք ունեն վայելելու ամեն տեսակ արտոնություններ, բ)զըըմներ, սրանք իսլամական պետությունների հպատակներն են, գ)հարբիաններ, սրանք իսլամական երկրներից դուրս ապրող մահմեդականներ են, դ)մուստաիմներ – օտարահպատակ քրիստոնիաններ:  Նրանք ասում են, որ որքան բարձր է ազգի կուլտուրան այնքան էլ մեծ է բարություննը դեպի օտարները:  

Հարեմ, ստրկություն, պատերազմ և ատելություն դեպի ուսումն ու գիտությունը- ահա այն գլխավոր բառերը, որոնք պատճառ են եղել մահմեդականության հետամնացության: Մահմեդական տղարամրդու ուղեղը զբաղված է հարեմի գործերոով, իսկ հարեմի կանայք մտածում եմ միայն իրենց արտաքինի մասին, այպիսով երկու սեռերն էլ չունեն մտավոր աշխատանք:  Մահմեդականության առաջնորդները ունեն մի արտահայտություն ≤Մեզ վտանգավոր է դա իմանալ≥, այս նախադասության շնորհիվ ազատվում են, բոլոր մտավոր երևույթներից:

Իսլամը  տարիների ընթացքում չի զարգացել, դրա համար սովորաբար Իսլամականությանը ասում են նաև հետամնած կրոն: Ի տարբերություն քրիտոնեա ազգերի իսլամին հետևողները կառչած են Ղուրանի օրենքներից, նրանց կարելի է անվանել կրոնապաշտ: Սուրբ գրքի օրենքներով են պատժվում, սիրվում, ներվում, ամուսնանում: Իմ կարծիքով Իսլամականությունը շատ խորը և հետաքրքիր երևույթ է որը ես շատ մեծ հաճույքով ուսումնասիրեցի: Լինելով Քրիստոնեա պարտավոր եմ հարգել Մահմեդական ժողովրդին և բարիգադ չդնել  մահմեդ-քրիստոնա մարդկանց միջև:

≤Երբ ազգերի մրցման զէնքը գլխաւորապէս գիտութիւնն ու կրթութիւոնն է, մահմեդական տարրը չի կարող առաջադիմել, որովհետև շղթյված է Ղուրանի կաշկանդիչ գղափարներով. Իսլմաը դաւոանող պետությունները չեն կարող երկար գոյութիւն ունենալ, որևհետև թալանն ու կոտորածն է նրանց յատկանիշը≥

Դոկ. Պրիդոն

  1. Մեջբերումն արել եմ.  Ե. Թոփչեան ≤Իսլամ≥ գրքից (1895թվ.)
  2. Իսլամ- նշանակում է Աստծուն անձնատուր լինել
  3. ՔԷաբե – Կա պնդում, որ Քէաբեն կառուցել է Իսմայելը Գաբրիել հրեշտայապետի օգնությամբ: Ասվում է, որ Քէաբեն  խորանարդաձև մի շինություն է, որի մեջ կա 360 կուռք:
  4. Մահմեդ- ≤Մեծ է Աստւած, չըկայ Աստւած, բացի Աստծուց և ես նրա մարգարէն եմ≥:  Հենց Մահմեդն է Ալլահի կողմից ուղղարկված Մարգարեն:
  5. Մահանալուց առաջ իր հետևողներին քարոզել էր ՝ ա) Արաբիայից հալածել բոլոր կռապաշտներին, բ) Հին Իսլամականների իրավունքները հավասարեցնել նոր ընդունողների հետ, գ) Մշտապես աղոթք անել
  6. Ղուրան- ՄահմեդականներիՍբ.գիրք: Միժողովածուէզանազանքարոզերով, դատողություններով, պատվիրաններով:
  7. Սայաթ- Ղուրանը կազմված է Սուրաններից (գլուխ), իսկ սայաթն էլ Սուրայի կետն է:

Օգտագործված գրականության ցանկ.

Ե. Թոփչեան – Իսլամ. Պատմական պատկերազարդ տեսություն (Թբիլիս 1899)

Image