Մեկ վարկյանի տեւողությունը

Ֆիլմը խղճի եւ մարդասիրության մասին է: Այն տալիս է մարդկային հարաբերություններ՝ սեր, խիղճ, վախ, ապրելու ցանակություն: Ֆիլմում առաջնայինը ինչ նկատեցի դա մարդկային արժեքների բացակայությունն էր, որը իր հերթին բերեց դրական եւ բացասական երեւույթներ: Լավ կողմերից մեկը ինձ համար մրցանակն էր, որը հերոսուհին ստացավ իրոք շատ գեղեցիկ լւսնակարի համար: Բացասական երեւույթը կարելի ասել, փակում է լավին, քանի-որ կամա-կամաց խեղդում էր խիղճը, որին մոռցաել էր, բայց երբ արեց այն ինչ արեց, հասկացավ, որ մեռնում է սառը մահով:
Էմոցիանները հեղինակը արտահայտում է գույների միջոցով: Հիշողությունը ավելի անգույն էր եւ արտահայտում էր շարժվող կյանք, թեեւ կար իհարկե անհանգստություն: Ներկան ավելի մուգ գույներով է արտահայտված, որը ինձ տալսի է հոգու անհավասարակշիռ իրավիճակ: Չնայաց այն բանի, որ ֆիլմը տեւողությունը կարճ է, բայց գործողությունները շատ դանդաղ են ընթանում: Ստեղծում է ցնակություն, չապրելու ցանկություն:
Ֆիլմի արժեքներից ինձ համար ես վերցրի՝ սառը դատելը, հույզերին չտրվելը, հեռատես լինլեը եւ վերջապես մարդ լինելը ամեն պարագայում:

ճախրում եմ սիրելով…սիրում եմ ճախրելով…

…ճախրում եմ սիրելով…սիրում եմ ճախրելով… այդպես կարողնաում եմ ցնորվել ու անէնանել, կարողանում եմ զգալ գեղեցկությունդ…կարողանում եմ ճախրել գեղեցկությանդ մեջ, տեսնել անվերջությունդ,…ճախրել անվերջությունումդ …կանչում եմ քեզ իմ հրեշտակ… ճախրիր այն  սիրո մեջ, որը ստեղծել ենք մենք, որը վայելել եք մենք, որից հրաժաշրվեցինք մենք… ես ու դու, կարողացանք քանդել այն անկյունը, որը ստեղծել էինք, կարողացանք սպանել այն բոլոր երազները, որը երազել էինք, մոռացանաք այն հուշերը,որոնք թողել էինք…ես հրաժարվեցի իմ կյանքից՝մենք հրաժարվեցինք մեր կյանքից: Ինչու եմ քայլում, ինչու եմ տեսնում, ինչու եմ զգում… եթե չեմ քայլում քեզ հետ, եթե չեմ տեսնում քեզ, եթե չեմ կարող զգալ այն ինչ զգում էի…տեսնում էի աչքերդ, որոնք այնքան պարզ էին, վճիտ, միամիտ…այնքան միամիտ էին, որ…կարողացան սպանել նրան ով նայում էր ու ճախրում: Սիրում էի այն, որ դու էիր… ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ լինեն քեզ նման…ուզուոմ եմ, որ սովորեցնես նորից ապրել… Ինչում ես սառել իմ լուսին, ինչու տաք չես.. ես կսպասեմ իմ լուսին, կսպասեմ, որ տաքացնես ինձ… կսպասեմ, որ ճախրենք ես ու դու.. Արի ճախրենք՜ այնքան, մինչ մեր երազը կավարտվի…Image

Ինքնաքննադատ՝ Միսաք Մեծարենց

Մեծարենցը այն եզակիներից է, որ քննադատել է ինքն իրեն` խոսելով իր դրական և բացասական կողմերից: «Ծիածան» շարքի բանաստեղծությունները նվիրված են իր ծննդավայրին, կյանքին, մանկությանը։ Բանաստեղծը իր ինքնաքննադատության մեջ խոսում է նաև հետքրքիր երևույթների մասին։ Դրանցից ինձ շատ դուր եկավ միտքը, որ եթե ստեղծագործ ես, խոսքը պետք է գրես երեկոյան: Կարծում եմ՝ այս եզրահանգամանը եկել է իր սեփական փորձից:«Ծիածանը» գրելուց հետո նա իր ընթերցողին վստահեցնում է, որ դեռ կտեսնեն իր բարգավաճումը և նոր գրառումները, սակայն, ինչպես գիտենք, նա մահանում է 22 տարեկանում։ Բայց վաղամեռ բանաստեղծն իր կարճ կյանքի ընթացքում իրոք ապացուցում է ընթերցողին, որ լուրջ գրող է, հայ գրականության վառ դեմքերից մեկն է:
Նա նաև փորձում է գտնել այն հանելուկը, թե բանաստեղծի մտքում որտեղից են գալիս ծիածանները: Մեծարենցն իր բանաստեղծական գործունեությունը բաժանում է երկու շրջանի: Առաջինը խարխափանքի շրջանն է, եկրորդը՝ ավելի ինքնավստահ ու գիտակից: Առաջին՝ խարխափանքի շրջանի մասին ասում է, որ այն, իհարկե, գիտակից շրջան չէր, ինքն իր ամբողջ հույզերն ու մտածմունքները երբեմն անկեղծ չի արտահայտում: Այդպիսի բանաստեղծություն են «Ցայգերգ»-ը, «Վայրկյաններ»-ը, «Սեռենատ»-ը։
…Վայելքն աղու
Գրգանքներու՝
Որոնց հոգիս հափրանքն ունի:
Երկրորդ՝ ինքնավստահության շրջանում նա սկսեց գրել ավելի վարպետորեն: Այս շրջանի բանստեղծություններից ինձ համար առանձնացրի «Աքասիաներու շուքին տակ»-ը, որը արտահայտում է քնքշանք և ներդաշնակություն:
Ցանկանում եմ արտահայտել այն զգացողությունները, որոնք ունեցել եմ «Աքասիաներու շուքին տակ»-ը կարդալիս:
Առաջին տուն՝ հանգիստ երեկո, որի տապը հանգստացնում է քամին, մարդկանց հոգիներ, որոնք հանգստանում են քաղաքային աղմուկից, շոգից. տիրում է ներդաշնակություն:
Երկրորդ տուն՝ զգում եմ հանգիստ գիշեր, աստղային լուսավորություն, ծառ՝ ծաղկած աքասիաներ, սպիտակ թեթեր, որոնք գիշերվա գեղեցիկ մթնոլորտից թափվում են փոքրիկ ավազանի մեջ:
Երրորրդ տուն՝ ավազան, որի ջուրը ծածկել են աքասիաների հոտավետ, սպիտակ թերթիկները:
Չորրորրդ տուն՝ ամեն ծաղկի հետ ավազանի ջուրը ցայթքում է։ Ամեն կաթիլը ներշնչված է սպիտակ, հոտավետ աքասիայով:
Մեծարենցի այս շարքը շատ սիրեցի, այն «մերկացրեց» բանաստեղծի հոգին և օգնեց ավելի լավ ճանաչելու նրան:

Մեր ժամանակակիցը՝ Հենրիկ Էդոյան

Վերջերս սկսեցի կարդալ հայ ժամանակակից գրականություն: Ի զարմանս ինձ՝ հավանեցի:ինչու եմ ասում՝ ի զարմանս. քանի որ մինչ գրականության ուսումնասիրությունը լավ կարծիքի չէի, լսել էի փնովանքներ ու ցանկություն չունեի կարդալու, սակայն որոշ նախագծերի շրջանակներում թերթեցի ժամանակակից գրականության էջերը: Հավանությունս մեծացավ կարդալուց հետո Հ. Էդոյան: Իրավունք կվերապահեմ ինձ և կփորձեմ դատել Հ. Էդոյանի ստեղծագործությունները:

Նախ  ուսումնասիրեցի Հենրիկ Էդոյանի կենսագրությունը: Ինչպես շատ հայ գրողներ, նա էլ ունեցել է բազմաբովանդակ կյանք, զարմացած եմ նաև մրցանակներով և կոչումներով (ՀՀ նախագահի մրցանակ, ԽՍՀՄ գրողենրի միության անդամ): Նա սովորել Մոսկվայի  Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինսիտուտում, ինչի շնորհիվ դուրս է եկել  ստանդարտ գրելաոճից և ընդլայնել է իր մտածողությունը:  Այսօր նա ԵՊՀ-ի դասախոս է, և իր գիտելիքը փոխանցում է մատաղ սերդին:

 Առաջինը կարդցի «Կինոն երես առած, լկստված, փայփայված արվեստ է» հարցազրույցը, որի  մեջ նա հայտնում է իր կարծիքը որոշ հարցեր շուրջ: Նա առանց որևիցե կարծրատիպի հայտարարում է, որ մեր օրերում չկան տաղանդներ, և տաղանդ դառնալու համար պետք է տանջվես: Փաստում է նաև այն, որ բանաստեղծությունը գրվում է «մի ուրիշ կղզում» բոլորից անհայտ և հեռու, բանաստեղծը և արձակագիրը լրիվ տարբեր մտածողողություններ են: (Այս նույն կարծիքին էր Կ.Անտաշյանը):

 Կլինեմ անկեղծ և կասեմ, որ այս գործից հետո հետաքրքրույթուն չունեի նրա ստեղծագործությունների նկատմամբ: Չգիտես ինչպես ստացվեց, որ կարդցի նրա բանաստեղծություններից մեկը <<Այսքան առավոտներից հետո>>-ն, որի մեջ տեսա ամփոփված առօրյա, կոնկրետություն՝ <<Ցերեկը նորից դատարկ է մնում առանց քեզ>>: Եվ այս բանաստեղծությունը դացձավ սկիզբ, որը դեռ չունի ավարտ:

Ընտրեցի մի վերնագիր, որը ինձ հետաքրքրեց «Ես կյանքին ձեռ տվեցի»-ին, առաջին տողը՝ «Ինչ ունեմ` ոչինչ է այն ամենի առաջ, ինչու դու ունես» կարդալուց հետո նմանեցրի Վ. Տերյանի բանաստեղծությանը՝ «Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր»: Շատ տարբեր բառեր, բայց ենթատեքստեր, որոնք ըստ իս նման են: Նմանությունը մի կողմ, ներդաշնակ, ռոմանտիկ և  փշաքաղվելու աստիճան հուզիչ էր:

Իհարկե չեմ կարող վերլուծել բոլոր բանաստեղծությունները, բայց կփորձեմ ընդհանրացնել: Գրում է առօրյայի մասին, նյութական և վերացական զգացմունքների և տարրերի, հուզում է մեկ նախադասությունից և ստիպում է սիրել իրեն: Մի խոսքով ևս մեկ ստեղծագործ անձ, որի մասին դեռ կխոսեն գալիք սերունդները:

 Image

 

Թարգմանեցի ռուսերենից

Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում, Լաո Ցզիի ժամանակներում:

Կար չկար մի ծերունի, որը շատ աղքատ էր, ուներ ընդամենը մեկ շատ գեղեցիկ և սպիտակ ձի: Նրան նախանձում էին նույնիսկ ևթագավորները:  Թագավորները ձիու դիմաց առաջարկում էին գումար, սակայն միշտ մերժում էին ստանում:

Մի առավոտ ծերունին ձիուն չի գտնում ձիանոցում: Հավաքվում է ամբողջ գյուղը: Ժողովուրդը սկսում է փնովել ծերունուն՝ ասելով. «Հիմար ծերուկ, պետք է վաճառեիր ձին, վաղ թե ուշ կատարվելու էր այն, ինչ կատարվեց, ինչպիսի դժբախտություն»:

Ծերունին քմծիծաղ տալով պատասխանեց. «Պետք չէ շտապել և կատարել անհիմն եզրակացություններ: Մենք չենք կարող ասել դժբախտություն է կատարվել, թե հակառակը»:

Մի քանի շաբաթ հետո ձին վերադարնում է մի խումբ վայրի ձիերով: Վրա եկած հարևանները պնդում են. «Դու ճիշտ էիր ծերուկ, այն ինչ կատարվեց, դժբախտություն չէ, երջանկությունն է միայն»:

Ծերուկը ծիծախում է և ասում. «Դուք ամեն ինչ շատ եք բարդացնում. ուղղակի ասեք, որ ձին վերադարձել է: Ոչ-ոք չգիտի ինչ կլինի վաղը»:

Այս անգամ ժողովուրդը ոչինչ չասաց, բայց ամեն մեկը մտածում էր, որ ծերուկը սխալ է կարծում, չէ՞ որ մի ձին իր հետ բերել էր տասներկու վայրի նժույգներ:

Ծերունու տղան սկսեց շրջել ձիերի մեջ, և ստացվեց այնպես, որ նրանցից մեկը գցեց տղային: Պատանին կոտրեց ոտքը: Նորից հավաքվեց ժողովուրդը և սկսեց դատել. «Դու կրկին ճիշտ էիր. քո միակ որդին կոտրել է ոտքը, սա երջանկություն չէ, դժբախտությունն է միայն: Դու հիմա ավելի դժբախտ ես քան առաջ էիր»:

Ծերունին պատասխանեց. «Եվ էլի դուք լրջացնում ենք: Մի՛ գնացեք շատ հեռու, ասեք միայն, որ իմ որդու ոտքը կոտրվել է: Հենց այս փորձություններն են կյանքը դարձնում ավելի հետաքիր:

Ստացվեց այնպես, որ մի քանի օր հետո պատերազմ սկսվեց, և բոլոր պատանիները զորակոչվեցին, միայն ծերունու հախմանդամ տղան մանց գյուղում: Բոլորը տրտնջում էին՝ սպասելով թեժ ճակատամարտեր՝գիտակցելով, որ իրենց որդիններն այլևս հետ չեն գա: Հարևանները հուսահատ գալիս են ծերունու մոտ և ասում. «Ծերուկ, դու կրկին ճիշտ էիր, տես թե ինչ եղավ. մեր երեխանները զորակոչվեցին, իսկ քո տաղան չնայաց նրան, որ հաշմանդամ է, բայց քո կողքին է»:

Ծերուկը պատասխանեց. «Դուք էլի դատողություն եք անում։ Ոչ ոք ոչինչ չգիտի։ Ասեք ուղղակի, որ ձեր տղանները գնացել են պատերազմ, իսկ իմ տղան իմ կողքին է»:

Մի մեկնաբանեք կյանքի իրադարձությունները և կտեսնեք, որ ամեն ինչ լավ է:

Միգուցե..

Ինչու եմ այդքան սիրում կյանքը, միգուցե հիմար եմ, թե՞ լավատես: Ցանկանում եմ շնչել, թե՞  դառնալ անկենդան էակ: Միգուցե ցանկանում եմ թռչել սովորել, թե՞ ընկնել քարքարքոտ երկրի վրա: Իսկ եթե ցանkանում եմ երազել, թե՞ հայտնվել իրականության մեջ: Միթե ցանակնում եմ սիրել, թե՞ տանջվել:  Ցանկանում եմ հասնել ծայր երջանկության, թե՞ ծայր դժբաղտության: Միգուցե ցանկանում եմ լինել լուսնի վրա, թե՞ վառվեմ արեւի ճառագայթներից: Թե՞ ցանկանում եմ տեսնել ինքս ինձ, իսկ եթեմեկ ուրիշին իմ փոխարեն: Միգուցե ցանականում եմ տեսնել  Ամերիկան իր անուրջներով, թե՞ տեսնեմ իմ ձեռքը:  Ցանականում եմ մտածել, թե հայտնվեմ ճահճում: Միգուցե ցանականում եմ ապրել, թե՞…Քանի շնչում եմ, մտածում եմ, լավատես եմ, թռչում եմ, տեսնում եմ՝ լուսինը, արեւը, երջանիկ եմ՝ միեւնույն ժամանակ դժբաղտ, տեսնում եմ իմ ձեռքը՝ թեեւ Ամերիկան, երազում եմ սիրում եմ…Երեւի թե ապրում եմ:

Image

Անձրեւի ուրախությունը

Կիսամութ,անձրեւի ձայն ու երաժշտություն: Այս երեւույթենրը չգիտես ինչու ինձ համար շատ լավ տրամադրության ապահովիչներն են: Այս մռալության մեջ ես տեսնում եմ իմ լուսավորությունը, խաղաղությունը եւ սերը աշխարհի նկատմամբ: Կամա թե ակամա երբ անձրեւ է թափվում երկնքից հիշում եմ Հաղվերդյանի << Շատախոս անձրեւ>> ստեղծագործությունը, որը արտահայտում է տխրություն(բայց ոչ ինձ համար), երգը հուզիչ է, բայց հուզում է այնպես, որ տրամադրությունս բարձրանում է այլ ոչ հակառակը:

Սիրում եմ անձրեը իր բորոլ ֆիզիկական հատկանիշներով՝հոտը, գույնը ագրեգատային վիճակը, սիրում եմ երբ միայն մտածում եմ ոչ ռեալ երեւույթերի մասին, որը ստացվում է անձրեւի ժամանակ: Թափանցիկ պատուհաններ, որոնք պատված են լինում անձրեւի կաթիլներով, ցանկաննում եմ նայել նրանցից ներս, բայց ապարդյուն դրանք պատված են անձրեւային նախշերով, որոնք այնքան գեղեցիկ են, որ ցանակնում եմ նայել անվերջ:

Չեմ սիրում անձրեւանոց ասվածը,այն չի թողնում, որ վայելս անձրեւը, քողարկում է եւ իբր պաշտպանում է անձրեւից: Բայց անձրեւից պաշտպանվելը, որն է… նա ամենագեղեցիկ ձեւով է գալիս մեզ մոտ առանց որեւիցե սարքավորումների եւ միջնորդների, այն ուղղակի թափվում է կեղտոտ գետնին ու մաքրում է նրա վերքերքը:

Մռայլ երկնքից հանկարծ լսվում է կայծակի ուժգին ձայնը, մի պահ վախ է արթնանում մեջս, բայց հետո հաականում եմ,որ անձրեւը շուտով կգա: Մի կաթիլ անձրեւ ու ես արդեն երջանիկ եմ… 

Image

Ինչ է թարգմանությունը. Չարենց թե՞ Թումանյան

Թարգմանել, նշանակում է վերարտադրել մի լեզվից մյուս լեզվին՝պահպանելով որոշակի չափանիշներ:
Երկու իրարից շատ տարբեր բանաստեղծներ՝ Թումանյանն ու Չարենցը, թարգմանել են միեւևնույն բանաստեղծությունը: Կարդալիս հասկնում ես, որ երկուսն էլ նույն իմաստն են արտահայտում, բայց մատուցում են յուրովի: Թումանյանի տարբերակում նկատում ենք «ում»-երի, «շ»-երի կուտակումներ՝ «ննջում են մթում, մշուշ է պատում, չի շարժվում»: Իսկ Չարենցի մոտ ճիշտ հակառակն է: Նա խուսափել է կրկնություններից եւև դրանց փոխարեն կատարել է շեշտադրություններ՝ «լռությո՛ւն է՛, քո շո՛ւրջը խո՛ր՛»:, Եւ այսպես՝ շարունակ: Ի տարբերություն Չարենցի տարբերակի՝ Թումանյանինը ավելի մեղմ, ու հանդարտ էր ընթերցվում: Իսկ Չարենցինը կարդալիս կար հստակություն ու մի փոքր էլ կոպտություն: Երբ փորձում էի ընտրել ինձ համար ավելի հոգեհարազատը, միանգամից կանգնեցի Թումանյանի թարգմանության վրա: Աասեմ՝ ինչու՝ . ինչպես նշեցի, ավելի մեղմ էր ու հանդարտ, իսկ ես նախընտրում եմ հենց այդպիսի ստեղծագործություններ: Զարմանալի է, բայց միանգամից կայացրերցի որոշումս եւև երկար էլ չմտածեցի:
Եզրակացությունս մեկն է, որ թարգմանելու ժամանակ թարգմանիչը իր ոճն է օգտագործում եւև ասես սեփականացնում է այնստեղծագործությունը: Ես ինքս գերադասում եմ բնօրինակ լեզուն (ցավոք, չգիտեմ ընդամանը երեք լեզու եւ գերմաներեն և չեմ կարողանում բնագրերը կարդալ): Եթե կարդում եմ բնագիր ապա միայն անգլրեն եւ ռուսերեն լեզուներով), այդպես ավելի լավ ես կարողանում հասկանալ գրողին:

Եվրոպայի ամենահին գիրքը

1104թ Անգլիայի մենաստաններից մեկում գտնվել է մթա 698թ գրված գիրք, որը համարվել է Եվրոպայում ամենահինը: Գիրքը մեծ նշանակություն ունի: Գրքի բովանդակությունը վերաբերում է միայն պատմությանը. արժեքավոր է նրանով, որ այդտեղ տեղ են գտել Կադբերտ Գոսպելի ժամանակաշրջանի կարեւոր իրադարձությունները: Բրիտանական գրադարանը 9միլոն Ֆունտ Սթերլինգով է գնել գիքրը. այժմ այն գտնվում է հենց գրադարանում: Գրքի չափսերը շատ փոքր են՝ այն հավասար է ձեռքի ափի:
Image

Երեւանի դիմակահանդեսը

Լույսեր՝վառված, մարած, արհեստական, բնական, վառ, անգույն, սպիտակ, դեղին, մեծ, փոքր, կետրոն, ծարամաս, Երեւան, Գյումրի կամ Վանաձոր…վայր, ժամ, ձեւ, գույն, չափս՝ինչ կարեւոր է, կարեւորն այն է, որ կա տրամադրություն ու զգացողություն…մեկը ուրախ է մեկը տխուր, եկրորդը մտածում է, երորրդը տանջվում, այն մեկը սիրում է , մյուսը խանդում, մեկը մեռնում է, վեցերորդը ծնվում…նրանցից յուրաքանչյուրը սիրում է կյանքը եւ լույսը, խավարը ինչու  չէ նաեւ կասկադը…այն կասկադը,որը կապում է հազարավոր սրտեր, որը ցույց է տալիս Երեւանը, իր վատ եւ լավ  կողմերով, որը հարբեցնում է Օպերայով եւ Հյուսիսային պողոտայով… անցնող գնացողը փորձում է գտնել այն վայրը որտեղ  բարձրունքից նայում է ու ասում աջ կողմում Բաղրամյանն է, ձազ կողմում Մասիվը, այ իսկ եթե գնանք առաջ կհայտնվենք <ցիռկում>…Ցիռկ ? մեկը ասի ինչ ցիռկ ի մասին է խոսքը գնում այն ցիռքը, որտեղ Ենդիգարյանը ցույց էր տալիս իր շնորհը թե ՀՀ  պայթուն է անում ու ավերում ցիռկը՝ մեր հայերիս մշտական զվարճանքի վայրը…. Զվարճանքի վայրը՝ Խանջյան, հազարավոր քլաբերով ու փաբերով լեցուն մի վայր որտեղ հավաքվում են <ռայոններից> եկածները եւ զվարճաում, նկարվումում ու բեռնում համացանցում եւ սկսում գովալ ,որ եղել են Երանում,այն Երեւանում, որտեղ ապրում  եմ ես,դու,նա, մենք, նրանք… որ ամեն երկուշաբթի արթնանում են վաղ ու սկսում իրենց օրը, իսկ ուրբաթ ու շաբաթ հայտարարում են ման գալու օր,կիրակի օրն էլ իրենց կարգի են բերում ու սկսում պատրաստվել եկուշաբթիին:

Ու նորից գալիս է երկուշաբթին իր հետ բերելով անժպիտ դեմքեր, նոր լվացած մազեր, կանգառային խառնաշփոթ ու ավտոբուսի դռնից կաղված մարդ: Ամեն բան նույն է, ոչինչ չի տարբերվում անցած, նախանցած երկուշաբթիից, 3-ի մեջ էլի նույն մարդն է, որը անհնդատ նայում է դուրս ու ինչ-որ բան մտածում: Սկսվում է ձանձրալի շաբաթը մեկ էլ գալիս է ուրբաթ օրը: Սկսվում են խոսակցություններ՝ էսօր մի տեղ չգնանք մեկա վաղը շաբաթա, վաղ վաղը երկար եմ քնելու: Ու Երեւանը բումա ապրում ամբողջ Հայաստանը հանգստանում է…ամեն բան շատ լավ է…մնում է հանգստանալու արվեստն էլ սովորենք: Եթե հարգենք ինքներս մեզ, մեր համաքաղաքացիներին եւ ամենակարեւորը սիրելի Երեւանը ամեն բան ավելի լավ կլինի: Image