Վոլֆգանգ Բորխերթ. Միստիկ լուսավորություն

Վերջերս իմ սիրելի հեղինակների շարքին ավելացավ նաեւ ինքը՝ Վոլֆանգ Բորխերթը, նա հենց այն է, ինչ փնտրում էի, այն նորությունն է, որ այսքան ժամանակ չկար ու մեկ էլ հայտնվեց: Հայտնվեց, ու մինագամից սիրահարվեցի իր ոճին, գրելաձեւին եւ ասելիքին:

Գրում է շատ հակիրճ, բայց այդ հակիրճության մեջ այնքան բան կա, որ տպավորություններս չեմ էլ կարողանում արտահայտել:

Չգիտես ինչու, հենց ամենասկզբից նրան շատ նմանեցրի Էդգար Ալան Պոյին: Կարող է չհամաձայնվեք, բայց ես իրոք գտա նմանություն: Բորխերթը գրում է նույնքան միստիկ, բայց չի առաջացնում վախ։ Հենց դա էլ նրանց տարբերությունն է:

Նա գրում է պատերազմի, դիակների, հրացանների, վերանալու մասին: Երեւի այս թեմատիկան գալիս է նրանից, որ նա ապրել եւ ստեղծագործել է պատերազմի տարիներին եւ բնական է, ներշնչվել է հենց դրանով: Ասածիս վառ օրինակը՝ «5000 տարի հետո….» Այսինքն՝ կյանքը կանգ չի առնում ոչ մի պատերազմից, ոչ մի մահից։ 5000 տարի հետո էլի ծառերը կան, կենդանիները կան ու նույն վարքն ունեն, ու մարդիկ էլ կան։ Եթե խորքը նայենք, սրանք, իհարկե, այլ ծառեր ու մարդիկ են, բայց խլուրդն է խլուրդ։ Նա ավելին տեսնել չի կարող. իրեն հետաքրքիր չէ։ 

Իր խոսքում նկատվում են բառակրկնություններ, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում նրան.«Դրա համար մեկը հնարել է իր հրացանը: Դրա համար նա վարձատրվել է, եւ մեկը, մեկն էլ հրամայել է»: Սիրում եմ իր միստիկան, որը ,թվում է, սարսափելի է եւ տխուր, բայց իր առանձնահատկություններից մեկն էլ հենց այն  է, որ միստիկային գումարում է նաեւ լուսավորությունը: Գրվածքները բոլորը տխուր են, բայց միեւույն ժամանակ ավելի լուսավոր: Եթե կատարվում է վատը, ապա դրան անպայաման ուղեկցում է բարին:

Ինքը տառապյալ էր, եւ իր խոսքում դա շատ պարզ երեւում է: Գրում է հենց տառապանքի մասին, քանի-որ մարդկանց ցանկանում էր կոչ անել, որ լինեն ավելի բարի ու գնահատեն այն, ինչ ունեն: Լինելով ռեալիստ (ես նրան այդպիսին եմ համարում)՝ գրում էր այն, ինչ տեսնում էր, չէր փորձում  քողարկել եղածը, չէր ապրում երազներով: Նա նա էր, ով ուներ անհատականություն։ Բորխերթը  թողել է իր ետեւից մնայուն արժեքներ, որոնք մինչ օրս կան ու կմնան: Համոզված եմ:

 Image

Առնետները գիշերը քնում են թե՞ մթություն որտեղ կա լուսավոր կետ

Վոլֆգանգ Բորխերթից այս անգամ կարդացի «Առնետները գիշերը քնում են» փոքրիկ, բայց խոստումնալից պատմվածքը: Կարդացի և առաջին իսկ վայրկյանից չէի կարողանում վերլուծել և հասկանալ ենթատեքստը: Եվս մեկ անգամ աչքի անցկացրի ու սկսեցի ավելի սառը մտածել: Եվ ահա, ես հիմա ինքնաարտայատվում եմ , ներկայացնում եմ այն, ինչ հասկացել եմ:

Ինչպես մյուս բոլոր գրվածքները, այդպես էլ սա սկսում էր փոքրիկ նկարագրությամբ՝ «Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը»։ Ամենավերջին նախադասությունը ստիպեց ինձ ավելի ուշադրիր կարդալ գրվածքը: Հիմա կմտածեք, թե ինչ կապ ուեն առնետները, գիշերը:

Հենց այդ փոքրիկ արարած առնետը պատրվակ էր չքնելու և հսկելու: Հսկելու մեռած մարմինը, որը մնացել էր փլատակների տակ։ Ու գիտե՞ք ով էր հսկում. իննամյա մի տղա, ով մոռացել էր քունը, մոռացել էր ուտելը. նա միայն նստած էր ու պահակություն էր անում իր եղբոր«գերեզմանին»: Բայց մի՞ թե այս ամնեը նրան դուր էր գալիս։ Բնավ ոչ: Սակայն սա էլ ունեցավ իր ավարտը, երբ հայտնվեց մի բարի մարդ, ով, տեսնելով տղային, օգնության ձեռք մեկնեց: Օգնությունը շատ մեծ չէր, ընդամենը մի երկու անմեղ սուտ և վերջ: Սուտն էլ սա էր՝« -Լսիր, ձեր ուսուցիչը  ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը», և հենց այս նախադասությունն էր պետք տղային՝ դուրս գալու համար իր իսկ խղճի խայթերից, որոնք անհընդատ տանջում էին: Տղան գերի էր իր խղճին, հսկում էր, որովհետև իրեն մեղավոր էր զգում։ Ազատվելով այն «մեղքից», որը տղան էր զգում՝   նա սկսեց աշխարհը տեսնել ավելի վառ գույներով:

Պատմվածքը շատ արժեքավոր էր նաեւ իր ասելիքով: Գրողը այս փոքր գրվածքում ներգրավել էր նաեւ դաստեարակչական նորմեր՝ ուենանալ խիխճ եւ հոգի, սիրել թեկուզ եւ մեռածին, լինել բարի եւ հոգատար: Հարկ եղած դեպքում նույնիսկ ստել:

Տխուր մի պատմություն, որը ունի իր լուսավոր կետը։ Այդ կետը բարությունն ու սերն են: Այս երկու շատ կարևոր հատկանիշները ասես չեզոքացնում են այն դառնությունը, որը տիրում է պատմվածքում:

 Image

 

Դարձվածքներով սեր

Սեր զգացմունքը հասու է բոլորին՝ շնչավոր եւ անշուչ արարածներին: Շնչավոր արարածներից մեկը, մի օր հասկացավ, որ գլուխը կորցրել է, որ ինչ-որ մեկը եկել մտել է սրտի մեջ:

Ոտ ու ձեռ էր ընկել, վազում էր այստեղից այնտեղ, երազում էր բուժիչ համբույրի մասին, չգիտեր ինչ աներ, սիրում էր բայց ում՞, նա չեր հասկանում ինչից է ընկճվել ում պատճառով է սիրտը կախել:

Քիթը քսել էր քարին, հոգին ջախջաղվել էր, մի թե՞ սիրում էր կյանքը թե սիրում էր իրեն շրջապատող առարկաներին, միգուցե ինքն իրեն էր սիրում: Image

Ներշնչաքից, ներքին պահանջից ու մի կաթիլ էլ հոգեբանությունից.

Մի քիչ թաց, մի քիչ սեւ ու մի թեւթեւ էլ սառած…Մարդկային հոգիներ ու զգացմունքներ, որոնք այս պահին տիրում են այստեղ այնտեղ, նրա մյուսի երորրդի, վերջինի հոգեբանությունում: Հոգեբանություն թե՞ ներչնչանք: Միգուցե ներշնչանքից մեկ քայլ դեպի հոգեբանություն՝ եւ դու մեռած ես… հիմարություն, թե՞ իրականություն… Էհ… մարդկային հոգեբանություն որը ձեւավորվում է ներշնչանքից…: Ասես հանելուկ լինի, բայց շատ եմ ուզում այս լաբերինթ հիշեցնող հանելուկը բացել ու հասկանալ մի թե՞ հենց մենք ենք որոշում լինել տխուր, սառած, կարմարած, մեռած, ապրած…Մենք ենք որոշում լացել, ծիծախալ, սիրահարվել, ատել… Զգում ենք ներքին պահանջ ատելու մեկին ու ատում ենք, եւս ներքին պահանջ եւ աչքերդ անձրեւում է, մի կաթիլ էլ ներքին պահանջից հետո սկսում ես սիրել, կարոտել, ծիծախել…Մարդկային ճակատագիր որի բանաձեւը ՝ ներքին պահանջ + ներշնչանք+ հոգեբանություն: Մենք էլ ենք մարդ ու մենք էլ ենք դպրոցում մինչ այսօր սովորում հազարավոր բանաձեւեր, որոնց լուծումները փորձում ենք գտնել, բայց ահա այս բանաձեւը շատ տարօրինակ է ու ես արդեն մեկ ամիս է մտածում եմ ու  չեմ հասկանում, միգուցե այս բանաձեւեը լուծելու համար մեկ ամիսը շատ քիչ է՞, չէ որ սա ուղղակի sin, cos, tgn, չէ սա բանաձեւ է, որը ես վերապահորեն անվանեցի կյանքի բանաձեւ, որը լուծողները դեռ կամ միգուցե չեն գտնվել: Ախ եթե ես լինեի այն մեկը, որը լուծեր կյանքի բանաձեւը մինիմում մեռած կլինեի: Հարց կառաջանա ինչու մեռած՞ , ասեմ մեռած որովհետեւ մեռած մարդիկ են, որ ապրում են երջանիկ թափանցիկ ու առանց պրոբլեմների: Երկրային կյանքով ապրող եւ որեւիցե մեկին այս բանաձեւի լուծումը հասու չէ, քանի- որ քանի կամ ես, դուք, մենք, կյանքը ինքն իրեն ներշնչանք է՝ լավ, վատ, կախված է հոգեբանությունից, մարդկային հոգեբնություն որը յուրովի ունի իր ներսում մարդը եւ, որը առաջանում է ներքին պահանջից:

Ներշնչեք՛, հոգեբանեք՛, զգացեք՛ ձեր ներքին պահանջը, եւ ապրեք դրանցով եւ մի փորձեք լուծել բանաձեւերը հենց դրանք են կյանքը դարձնում փոքրիկ առեխծված: brainondrugs2

images
Եղիշե Չարենց
Իրիկունը
Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ,
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ։

* * *
Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես – հրե մի մարդ – զոհ է անում։

Երկնից իջած հորիզոնի գծի վրա
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա։

Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք…

Ցտեսություն ընկերս~

Ես գիտեի` ինչպես է ավարտվելու այս ամենը, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ նոր էր ամեն ինչ սկսվել…Միգուցե վերջացել է, միգուցե ոչ, եթե ցանկանաս, ես կվերադառնամ, կգամ…դու ծակել ես սրիտս, դուրս չես գալիս, մնացել ես…. կորցրել եմ զգացողություններս, միքտս, հիմա դու ես եմ, մտածում եմ այնպես, ինչպես դու … ճանաչում եմ քեզ, գիտեմ վարսերդ բույրը.. գիտեմ` ինչ ես սիրում ուտել… գիտեմ… գիտեմ, որովհետեւ ես նման եմ քեզ… այդ դու ես ինձ նմանեցրել քեզ, սարքել մի մասնիկդ, իսկ հիմա դու ասում ես` ցտեսություն, ասում ես` ցտեսություն ընկեր… ընկե՞րդ, ի՞նչ ընկեր… Մի՞թե ընկերոջը սիրո խոստովանություն են անում, մի՞թե ապագա են տեսնում` ընկեր…..ես երազող եմ, մեծ երազող, երբ արթնանում եմ, չեմ դառնում ռեալիստ, այլ ընդհակառակը՝ ավելի ու ավելի եմ սկսում հավատալ այն երազներիս, որոնք տեսնում եմ.. տեսնում եմ ու երջանկանում… շատ բան չի փոխվել, ես հիմա էլ եմ սիրում գիշերը, որովհետեւ միայն գիշերվա մթում եմ քեզ տեսնում… միայն թե՝ աչքերս փակ…. Ապրում եմ քեզանով, ավելի ճիշտ հիշողություններով, հիշում եմ, թե ինչպես էինք ժամանակ անցկացնում իրար հետ, երբ մեզ միանում էր անձրեւը, հիշում եմ ծիծաղդ, արցունքներդ, հիշում… եմ… կյանքս եմ հիշում…հիմա ես կյանք չունեմ. իմ կյանքը թուղթն ու գրիչն են, գնալով քեզ հետ տարար արեւս, գարունս, լույսս, թողեցիր ջախջախված հոգի ու կիսատ սեր… հըհը… էլ ինչի եմ ապրում….կիսատ սիրո համար, թե դատարկ հոգու….չկարծես, թե մեղավորներ եմ փնտրում, եթե նույնիսկ կա մեղավոր, ապա դա ես եմ.. ուրեմն չեմ եղել այնպիսին ինչպիսին պետք է լինեի… Սերս չի պակասելու…ընդհակառակը՝ կրկնապատկվելու հիմա արդեն գնահատում եմ այն, ինչ ունեցել եմ….շատ եմ ուզում, որ կարողանաս տեսնել սիրտս ու զգաս այն, ինչ զգում եմ հիմա, ուղղակի կասեմ՝ ցտեսություն սիրելիս, ցտեսություն ընկերս:tumblr_mjfsx1G8Ss1rjt2wno1_500

Չարենցյան օրերին ընդառաջ բլոգումս կհայտնվեն Ե.Չարենցի բանաստեղծությունները, հոդվածները, քննադատությունները եւ կյանքի հետաքրքիր փաստերը: Սկիզբը կհայտարարեմ այս բանաստեղծությամբ:

Image

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։

Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ 

Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։ 
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ2 են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։ 
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում 
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

Դինո Բուցատի « Առնետները» կամ ԱՌՆԵՏ՝ մարդու տեսակ

Հանգիստ նստած էի եւ հասկացա, որ պետք է կարդամ, բայց ինչ՞ հանկարծ մեր դպրոցի ուսուցչուհիններց մեկի բլոգում տեսա շատ հետաքրքիր թվացող պատմվածք (առաջին հերթին ինձ գրավեց գրողի անունը՝ Դինո Բուցատի, եւ պատմվածքի վերնագիրը՝«Առնետները») Սկսեցի կարդալ: Կարդացի վերջացրի եւ հասկացա, որ անպայաման պետք է արտահայտեմ այն, ինչ զգում եմ պատմվածքը կարդալուց հետո: Զգում եմ այն, ինչ հիմա կհանձնեմ ձեր դատին:

Գրվածքն իրոք, որ շատ պարզ էր, բայց միեւնույն ժամանակ բարդ: Կարդում ես ու ասում՝ դե առնետի, տան հանգստի ու ամառանոցի մասին է էլի, բայց երբ մի փոքր սկսում ես խորանալ գրվածքի ասելիքի մեջ, պատկերացումներդ փոխվում են: Հասկանում ես, որ պատմվածքը վախի, անգործության, տագնապի մասին է: Այն վախի, որոնք առաջացնում էին առնետները, բայց դրանք սովորական առնետներ չէին, դրանք վախի առնետներն էին, որոնք ստիպում էին մարդուն համակերպվել եւ վախենալ կորցնելուց հենց իրենց՝ առնետներին:

Առնետներին կարելի է համարել նաեւ թշնամի՝ մարդու թշնամի: Առաջին հերթին նրա համար, որ կա մարդկանց մի խումբ, որոնք պատկանում են առնետների դասին (քիչ հետո կխեսեմ նաեւ այդպիսի մարդկանց ամսին), եւ իրոք, դրանք էլ են թշնամի այնպիսի թշնամի, որոնց վախենում ես կորցնել, քանի որ հենց նրանց հետ մրցակցությունից ես կարողանում հասնել ավելիին, լինել ավելի ուժեղ, եւ հենց այդ առնետներն են քեզ օգնում ապրել, եթե դու հրաժարվես նրանցից, ապա կհրաժարվես նաեւ հեղինակությունից, ինքնավստահությունից: Իսկ մյուս կողմից առնետները կրծող են, առաջացնում են զզվանք, աշխարհիս երեսին չեմ ճանաչում այնպիսի մեկին, որ առնետին համարի սիրելի արարած:

Ի վերջո վերադառնամ բուն թեմային: Ինչպես հասկացանք, գրվածքը առնետների, թշնամանքի, վախի մասին էր: Այս երեւույթները համախբելով՝ հեղինակը ցանկանում էր ասել, որ պետք չէ վախենալ կորցնելուց… Հիմա կզարմանաք եւ կասեք ընդամնեը այդ մեկ տողը՞, խորհուրդ կտամ կարդալ եւ դուք էլ համաձայն կլինեք ինձ հետ, համենայն դեպս ես՝ միգուցե սխալ, միգուցե ճիշտ, ենտատեքստը հասկացա այդպես:

Խոսեցի պատմվածքում տեղ գտած երեք երեւույթներից միայն մեկի (այսինքն՝ երկուսի, քանի-որ առնետին ես ինքս համարեցի թշնամի, ստացվում է, որ խեսել եմ նաեւ թշնամանքի մասին), առնետի՝ թշնամանք,իսկ  վախի մասին, կփորձեմ հիմա ներկայացնել:

Վախը մարդկային հոգեբանության մեջ մի երեւույթ է, ոմանք վախենում են միջատներից, ոմանք առնետներից, բարձրությունից, ոմանք էլ՝ կորցնելուց (սրա մասին արդեն խոսել եմ): Վախը մի երեւույթ է, որը սահմանափակում է մարդու ազատությունը, չի թողնում օգտվել ու ապրել ազատ, որովհետեւ ամեն պահ հոգումդ առաջանում է վախի զգացումը: Չեմ ցանկանում հոգեբանական վերլուծություն անել եւ ավելի խորանալ «վախ» հասկացության մեջ, ուղղակի պետք է կարողանալ հաղթահարել այդ երեւույթը եվ հետեւել տվյալ խոսքերին՝ «Վախի պատճառն անհայտությունն է»՝ սրանով ամեն ինչ ասված է:

Այսքան գրեցի, եւ ինձ թվում է, որ կառաջացնի հետաքրքրություն Դինո Բուցատիի՝

 « Առնետները» պատմվածքի նկատմամբ եւ հոսով եմ, որ կկարդաք, համոզված եմ, որ այն ձեզ դուր կգա: