«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը մշակութային Հայաստանում

Հաճախ կարող ենք լսել` Հայաստանում զբաղմունք չկա, մշակույթը չի զարգանում, էստրադան անորակ է… կարող ենք երկար թվել նման արտահայտություններ, որոնք համընդհանուր կարծիք են ձևավորում: Ի՞նչ կպահանջի հասարակությունը այն էլ կտանք, թե ի՞նչ առաջարկենք այն էլ կընդունի: Այս հարցի պատասխանը շատ հարաբերական է, բայց ի սկզբանե այդ նույն հասարակությունը պետք է ունենա որոշակի ձևավորված ճաշակ որով կառաջնորդվի, իսկ ո՞վ է այդ ճաշակի թելադրողը: Հարցի պատասխանը գտեք ինքներդ, իսկ ես անցնեմ բուն թեմային: Եվ այսպես արվեստը զարգացնելու, երիտասարդներին ինքնաարտահայտվելու, ստեղծագործական-մրցակցային դաշտ ստեղծելու համար 2013 թվականին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինսիտուտը և Երիտասարդ ստեղծագործողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ստեղծում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Փառատոն, որն ունի մրցութային բնույթ, որտեղ կարող են մասնակցել բոլոր 16-30 տարեկան ստեղծագործ անձինք, որոնք ունեն ասելիք, և ցանկանում են փորձել իրենց ուժերը: Իհարկե մասնակիցները հնարավորություն կունենան շփվել արվեստի նշանավոր ներկայացուցիչների հետ, տեղի կունենա փորձի փոխանակում, որը խթան կհանդիսանա ինքնակատարելագործման համար: «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է արվեստի ներկայացուցիչներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Իսկապես ստացվում է, բոլոր ստեղծագործ անձինք մի քանի օրով հայտնվում են մեկ՝ ընդհանուր, տանիքի տակ, ինքներդ պատկերացրեք, թե ինչ հետաքրքիր միջավայր է ստեղծվելու: «ԱՐՏ ՖԵՍՏ» -ը ստեղծվեց որպեսզի մեր երիտասարդությունը հենարան ունենա, լինի համարձակ, ազատ, կարողանա օգտագործել երևակայությունը, չվախենա չհասկացվելուց և չընդունվելուց: Օգտագործեք ձեր ժամանակը հօգուտ ձեզ, գնահատեք ձեր ունակությունները՝ զարգացրեք ձեր ստեղծագործական երևակայությունն ու ներկայացեք համարձակ, որովհետև դուք ունեք «ԱՐՏ ՖԵՍՏ»: Փառատոն, որտեղ կարող ես ներկայացնել քո ամենահամարձակ ստեղծագործական «խենթությունը», փառատոն, որը տալիս է «սխալվելու» հնարավորություն՝ Կոլումբոսի սխալ գործելու հնարավորություն։ Չէ, որ Կոլումբոսն ինքն էլ դուրս էր եկել բաց օվկիան նավարկության՝ Հնդկաստանը գտնելու համար, երբ հայտնաբերեց Ամերիկան։ Սիրելի երիտասարդներ դուք ունեք այդպիսի հնարավորություն։ Ուրախությամբ նկատում ենք, որ տարեց-տարի փառատոնը զարգացում է ապրում: 2013 թվականին մասնակիցների թիվը հասնում էր 130-ի, 2014-ին՝ 200, 2015 ցանկացողների թիվը հատեց 300-ը, 2016-ին փառատոնին մասնակցեց շուրջ 430 երիտասարդ: Իսկ ահա այս տարի մասնակիցների թիվը հատում է 500-ը։ Ասում են աքլորի տարին բուռն է լինելու, այս հեռատեսությունը կարող ենք կապել նաև փառատոնի հետ։ Նրանք ովքեր հասցրել են հայտագրվել մաղթում ենք հաջողություն: «Արտ Ֆեստ» փառատոնը ստեղծագործ երիտասարդների շրջանում հայտարարում է նոր՝ մշակութային, ակտիվ, եռանդուն, նորարար, մշակութային Հայաստան:

«ԱՐՏ ՖԵՍՏ»-ի պաշտոնական կայք՝ http://artfest.am/ 

16487499_959855187482677_4368534505291416484_o

Ավարայրի Ճակատամարտ. Կամ բախում

«… Իսկ, եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի ևս պետք է կատարենք մեր անմահ Թագավորի համար, որ Տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ»,-:    Հենց այս տողերով է Վարդան Մամիկոնյանը հորդորում իր բանակը ճակատամարտից առաջ: Դասագրքերում Ավարայրի ճակատամարտը ներկայացված է այսպես՝ Պարսկական բանակը դեպի Հայաստան շարժվեց 451 թ. գարնանը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ: Սպարապետը ցանկանում էր ճակատամարտ տալ հայ-պարսկական սահմանում և կանխել երկրի ավերումը: Սակայն Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ պարսկական զորքն արդեն անցել էր Հեր ու Զարևանդ գավառները և շարժվում էր դեպի երկրի խորքը: Պարսիկների հսկայական բանակն ուժեղացված էր ընտիր հեծելազորով՝ «Մատյան գնդով», ու մարտական փղերով: Պարսիկները շուտով մտան Վասպուրականի Արտազ գավառ և բանակ դրեցին Տղմուտ գետի աջ ափին՝ Ավարայրի դաշտում: Շատ չանցած այստեղ հասավ նաև հայոց բանակը և դիրքեր զբաղեցրեց գետի ձախ ափին:  Ճակատամարտի նախօրեին սպարապետն իր 66 հազարանոց բանակը բաժանեց երեք մասի և դրանց հրամանատարներ նշանակեց փորձված զորավարներ Ներշապուհ Արծրունուն, Խորեն Խորխոռունուն ու Թաթուլ Վանանդեցուն: Սպարապետն առանձնացրեց նաև պահեստազոր և իր եղբայր Համազասպյանի հետ միասին ստանձնեց նրա հրամանատարությունը: Թվապես հայերին եռապատիկ գերազանցող թշնամին իր գլխավոր ուժերը կենտրոնացրել էր աջ թևում, իսկ պահեստազորում կանգնած էր Մատյան գունդը: 451թ. մայիսի 26-ի վաղ առավոտյան սկսվեց Ավարայրի ճակատամարտը: Հայոց այրուձին անցավ Տղմուտը և մխրճվեց թշնամու մարտական շարքերի մեջ: Պարսից բանակի որոշ զորամասեր չդիմացան հայերի ճնշմանը և նահանջեցին: Վարդան Մամիկոնյանը շրջանցեց հակառակորդին և հարվածեց պարսից բանակի պահեստազորին: Պարսիկների շարքում խուճապ սկսվեց, և թվում էր, թե հայերը հաղթում են: Բայց այդ ճակատագրական պահին զգացվեց պարսկական զորքերի թվական գերազանցությունը: Մուշկան Նյուսալավուրտի հրամանով պարսիկները վերադասավորեցին ուժերը, օգնության եկավ Մատյան գունդը: Նրանք շրջապատեցին սպարապետի փոքրաթիվ զորագունդը և սկսեցին աստիճանաբար սեղմել օղակը: Կատաղի ու օրհասական մարտ ծավալվեց: Հայ նախարարները և զինվորները կռվում և զոհվում էին՝ ծանր կորուստներ պատճառելով հակառակորդին: «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»,- այս էր նրանց նշանաբանը: Բայց նրանց շարքերը հետզհետե նոսրանում էին: Անհավասար կռվում հերոսաբար ընկան Վարդան Մամիկոնյանը, բազմաթիվ նշանավոր նախարարներ:

Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը: Զոհվել էր սպարապետը, հայերը զգալի կորուստներ էին տվել: Հայերի զոհերի թիվը հասնում էր 1036: Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ: Դասագրքում նշում են նաեւ Եղիշեի խոսքը՝  «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»:  Ահա այն մտածացին կամ իրական պատմությունը, որը տեղ է գտել դասագրքում:

Սակայան բացի այս տեղեկություններից մենք ունենք նաեւ հակասողները, որոնք ի դեպ ավելի շատ են:

Սկսեմ Եղիշեից, ով պտերազմը ներկայացրել է ավելի գեղարվեստորեն եւ, եւ մենք նրանից իմանում ենք՝ որ  հայկաակն զոքը բաճանված էր չորս զորախմբեերից, եվ որ չորորդ զորախումբը վստահված էր զորքի հրամանատարին՝Վարդան Մամիկոնյաննին: Մեկ այլ տեղ կարդում ենք եւ տեսնում, որ Փարպեցին ասում է՝ որ զորքերը բաժանված էին երեք զորախմբի, այստեղ կա մեկ ընդհանուր կարծիք երկու պատմաբաներն էլ նշում են, որ ամնավերջին զորաջոկատը վստահված էր Վարդան Մամաիկոնյանին: Այս մասին խոսել է նաեւ Բաբկեն Կյուլասյուլյանը, նա ասել է թե, Եղիշեն օգտվել է Ղազար Փարպեցու մտքերից եւ, որ Եղիշեի աղբյուրները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Հայ պատմության ակադեմիան նույնպես շոշափելով այս հարցը Ավարայրի զորքը բաժանել է չորս մասի, որն էլ համկնում է Եղիշեի գրվածքին:   Բացի զորքի բաժանվածության բազմակողմանի կարծիքների մենք ունեք նաեւ տեղանքի հետ կապված խնդիր: Դասագրքում նշվում է, որ ճակատամարտը տեղի է ունեցել Տղմուտ գետի ափին, երկրորդ տարերակը Մակու գետն է եւ վերջում Մակվի վտակ Կղլյար-Չայի մոտ:  Ասվում է, որ հայոց բանակը ուներ  66հ. զինվոր, սակայն սա արդեն թերի հետազոտություն է քանի-որ ըստ Զորանամակի հայոց առավելագույն զորքը կարող է լինել 124հզ. Զինվոր, 385-387թվ. Մեծ հայքի որոշ տարածքներ բաժավեցին եւ այդ 124հզ, զորքը նույնպես այստեղ այնտեղ ցրվեց, եւ ասյտեղից էլ հետեվություն, որ 451թվ. Հայոց բանակի առավելագույն որքը կարող էր լինել մոտ 70հզ, սրանից էլ պարզ է դառնում, որ զորքը թիվը չի եղել 66հզ. համեմատաբար ավելի քիչ:  Հոդվածներից մեկում կարդացի, որ Պարսկաստանը իր պատմության մեջ չի նշում Ավարայրի ճակատամարտի մասին, որը իհարկե շատ տարօրօնակ է, ինքս չեմ կարող ասել ճիշտ է դա թե՞՝ ոչ:   Կար մի հոդված որտեղ ամրդիկ թողել էին իրենց մեկնաբանությունները, դրանցից հետաքրքիրները կներկայացնեմ՝ Եթե բարոյակն հաղթաանկ էլ տարած չլինեինք երևի հիմա պարսկերեն կխոսայինք ու նամազ կանեինք, Հաաա… Բարոյական հաղթանակը միայն հայերին հասու գաղափար է… Կարևորը մասնակցություննա ու բարոյական հաղթանակը… Հեռու կգնանք…,,,

Ավարայրի ճակատամարտում մենք չենք պարտվել, ջախջախվել ենք ուղղակի: Վասակ Սյունին, որը հիմա ասոցացվում ա որպես թշնամի ամենևին թշնամի չէր: Պարզապես Սյունին չէր կիսում Մամիկոնյանի տեսակետները, Սյունին ուզում էր էդ հարցը լուծեր ավելի դիվանագիտորեն, իսկ Մամիկոնյանը պատերազմ էր ուզում: Ինչ ասեմ Սյունին ավելի խելամիտ էր, ավելի իրատես էր, իսկ Մամիկոնյանը բռնակալ ռոմանտիկ էր:
Ուրեմն սենց, քանի որ Եղիշեն Վարդանենց “տան գրիչ” էր որպես հայտնի, գրում էր էն ինչ Վարդանի սրտով անցնի: Քանի որ Սյունին դեմ գնաց Վարդանին, Վարդանը որոշեց նրան թշնամի հանի: Իսկ բարոյական հաղթանակը Եղիշեի մտքի թռիչքն ա, իրա երևակայությունը: Ու էդպես պատմությունը աղավաղվեց, ու ես ավելի եմ համոզվում էդ պատմության աղավաղմանը, քանի որ հիմա ուրիշ “սպարապետի” պատմությունն են աղավաղում:

Իմացանալով ժողովրդի կարծիքը ասեմ, որ դրանք բազմաթիվ են, ոանք ասում են, որ իսկապս Ավարայրը հերոսական ճակատամարտ է, ոմանք էլ ՝ հակառակը:

Չեմ կարողանում հասկանալ նաեւ այ փաստը, որ հայոց եկեղեցին Ավարայրում զոհված մարտիկներին  ի դեմս Վարդան Մամիկոնյանին դասել է «հայրենիքի նահատակների» շարքը եւ մինչ օրս նշում է «Վարդանանց տոնը»:

Վատ է այն, որ մինչ օրս մենք չենք կարողանում գտնել Ավարայրի ճակատամարտի ճիշտ ձեւակերպումները, առավել վատ է այն, որ մենք՝ աշակերտներս սովորում ենք կեղծիք, որը գրված է մեր դասագրքերում: Սակայն կարծում եմ, որ մեր պատմաբանները պետք է զբաղվեն այս հարցով եւ վերջապես պարզեն այս խնդիրը:  Հետազոտելով այս նյութը ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ պատմությունը ոչ ճշգրիտ գիտություն է:

 

 

Օգտագործված գրականության ցանկ

 

Հայաստանի հասարակական-տնտեսական կյաքնը 9-10րդ. դարերում

Նախորդ ժամանակների նման երկրի տնտեսության հիմական ճյուղերը կազմում ՝էին երկրագործությունն իր երկու ենթաճյուղերով՝ դաշտավարություն, այգեգործություն,եւ անասնապահություն: Խոշոր տարածքներում գերակշռում էր ոչ թե արհեստը այլ երկրագործությունը իր ճյուղերով եւ անասնապահությամբ:

Հիմնական արտադորղը՝գյուղացին, համախմբված գյուղական համայնքներում վերստին անցել էր խաղաղ աշխատանքի եւ շենացնում էր երկիրը: Խոշոր հողատերերը ամեն- ինչ անոււմ էին մեծացնելու համար իրենց եկամուտը, քանի-որ հասկանում էրն, որ երկրում առիթ կա սկսելու եւ առավել եւս ընդարձակելու իրենց սեփականություը եւ առիթը բաց չեին թողնում անելու այդ:

Անասնապահական մթերքների եւ անասնապահության զարգացմանը խորապես նպաստում էին նաեւ արհեստների, առեւտրի, հումքի պահանջը: Նպաստավոր պայմաններ կային ոչ միայն օգտագործելու եղածը այլ նաեւ ընդարձակելու դրա տարածքները:

Մշակելի հողերի բարելավման համար խթան էր ջրի հարցը: Երբ գալիս էր, նոր հող ստեղծելու խնդիրը առաջին հերթին կառուցում էին ջրամբարներ, վերանորոգում էին առուներ եւ այլն:

9-րդ. դարում ացի արորից  հողը մշակվում էր նաեւ գութանով: 9-11-րդ. դարերում սկսվեց կիրառվել նաեւ հողի մշակման եռադաշտային սիստեմը: Այսինքն հողը բաժանում էին երեք մասի, առաջինը՝ ցանվում էր, երկրորդը՝ ցել էր արվում, երրորդը՝ թողնվում էր խամ:

Երկրագործության վերելք կարելի է համարել նաեւ տեղնիկական բույսերի աճեցումը՝բամբակ, թթենի, կանեփ, քանջութ, կտավատ եւ այլն:

Սրանց զուգհեռ զարգցավ նաեւ շերմապահությունը: 9-11-րդ.դարերի հեղինակները եռադուն կերպով գրում էին Արմինայի մանավանդ Դվինի մետաքսի մասին:

Գյուղատնտեսության մեկ այլ գերակշռող ճյուղ էր անասնապահությունը: Ինչպես արդեն գիտենք Հայաստանը հարուստ է ալպյան արոտներով, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար: Լեռնային եւ նախալեռնային շրջանների խոտահանքեր, դաշտավայրերի խոտացանքերը ապահովում էին անասուների ձմեռային կերը:  Հայաստանում անասնապահությունը կրել է սատվորակն բնույթ: Այսինքն՝ ամռան ամիսներին մինչեւ խոր աշուն անասունները քշվում էին սարերի ալպյան, իսկ ձմռանը՝ դաշտավարային մասերը:

Հայաստանում զարգացած էին մանր եւ խոշոր  եղջերավոր անասուների բուծումը: Դրանցից  էին՝ գոմոշները, ձիերը, ավանակները, ջորիները եւ այլն:

Բացի մթերատու անասուններց պահում էին նաեւ լծական եւ բեռակիր անասուններ: Բնակչության մի մասն էլ զբաղվում էր մեխվաբուծությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ: շատ արձանագրություններ ունենք ձկնորսության վերաբերյալ: Այդ արձանագրություններում նշվում է հատկապես՝ Սեւանի իշխանը, Վանա լճի Տարեխը,  Գեղարքունիքի ձկները, Արաքսի մի շարք ձկներ եւ ալյն:

Օգտագործվում էին նաեւ երկրի բնական հարստությունները՝ անտառերի բերքը՝ հոն, շագանակ, խեժ, կաղնի…:

9-11-րդ. դարերում տեղի ունեցավ առավել նշանակալից փաստ՝առեւտրի եւ արհեստի զարգացումը եւ ֆեոդոլական քաղաքի ձեւավորումը: Երբ զարգացավ ֆեոդոլական քաղաքը բացի երկրագործության եւ անասնապահության զարգացավ նաեւ արհեստը: Առաջ արհեստավորները կտրված չեին երկրագործությունից, անասնապահությունից եւ արհեստով զբաղվում էին միայն ազատ ժամանակ: Արհեստը ասես տնայնագիտություն լիներ, կոչված էր բավարարելու տվյալ գերդաստանի պահանջները: Սակայն եկավ աշխատանքի հասարակական երկրորդ բաժանումը եւ այդտեղից ամեն ինչ փոխվեց: Արհեստենրը զարգացան նպաստելով նաեւ ֆեոդոլական քաղաքների ստեղծմանը:  Արհեստենրը հիմնում էին խոշոր եւ զարգացած քաղաքներում քանի-որ այդտեղ պահանջմունքը շատ էր:  Արաբ հեղինակ Յակուսը նշում է, որ երկաթ հանվում էին Հայստանի տարբեր գավառներից՝ Տուրուբերան, Վասպուրական…:

Արհեստների ուումնասիրությունը մեր առջեւ բացում է միջնադարյան Հայաստանի, մանավնդ նրա քաղաների հասարակական տնտեսակն եւ մշակութային կյանքի զարգացման, ինչպես եւ բնակչության արտադրական առեւտրի եւ կենցաղի բազմակողմանի պատկերը: Արհեստի որոշ բնագավառներ ըստ էության փոխվել են արվեստի բնագավառի;

Կարծիքս այս հարցում բնավ այդքան էլ շատ չէ: Քանի-որ ես հասկացա, որ մենք 9-րդ. դարց ի վեր ոչ մի էական փոփոխություններ չենք ունեցել մեր տնտեսության մեջ:  Միջնադարում նույնպես զարգացած է եղել գյուղատնռեսությունը՝անասնապահություն, երկրագործություն…, եվ ես նույն իրավիճակը տեսնում եմ այսօր: Գիտեմ նաեւ, որ առավել հատկանշական է, որ տնտեսության մեջ զարգացած լինի արդյունաբերությունը, քանի-որ դրա եկամուտը ավելի շատէ եւ դա հատուկ է զարգացած երկրներին: Սակայն մեզ մոտ այդ ամենը չկա, միայն փողվել են գործիքները, որով մշակում են հողը եւ այլ ու ալ շատ մանրուքներ: Կցանկան իհրկե, որ մենք թեւակոխենք արդյունաբերության փուլը եւ ազատվենք այն կարծրատիպից, որ մեր երկրում գերակշռում է գյուղատնռեսությունը:

Ասյքանից երեւաց, որ երկրագործությունը եւ անասնապահությունը ապահովում էին երկրի բնակչությանը: Նրանք ամբողջովին բավարարում էին քաղաքի բնակչության համար անհրաժեշտ պարագանները, տալիս էին զգալի քանակությամբ հումք՝ արհեստավորների համար, նրանք արտադրանքի շատ տեսկաներ ոչ միայն վաճառվում էին տեղում այլ նաեւ արտահավում էին հարեւան եւ հեռու երկրներ:  Երկրի տնտեսության այս հիմնական ճյուղերի զարգացման համար ստեղծվել էին լավ պայմաններ: Դրանցից էին՝ժողովրդը չեր գտնվում օտար տիրապետությունում, հողագործն ու անասնապահը եռանդուն լծվել էին տնտեսության բարելավման եւ զարգացման գործին, Դրան նպաստում էին երկրի  տեւական խաղաղ վիճակը:

Ինչ վերաբերվում է արհեստին ապա, նրա զարգացմամբ Հայսատանը մտավ մի ուրիշ փուլ: Արհեստի օգնությամբ տեղացիները կարողանում էին որպես հումք օգտագործել հենց իրենց պատրաստածը եւ օգնության չեին դիմում այլ երկրներին:

Հետագայում իհարկե վերը նշված բոլոր բնագավառները աստիճանաբար զարգացան եւ զարգանում են թողնելով մեծ հետք գյուղատնտեսության ինչու չե նաեւ արդյունաբերության մեջ:

Օգտագործված գրակնության ցանկ.

Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակճություն՝« Հայ ժողովրդի պատմություն» Հատոր 3. Բաժին. Բ՝ Հայաստանի Հասարակակն-տնտեսական կյանքը 9-11-րդ, դարերում 157-172էջ.

Կինո

 

Կինոն արվեստի տեսակներից մեկն է: Կարելի է ասել նաեւ այսպես՝ կինոն կյանքի արտացոլումն է: Ֆիլմ նկարահանելուց հիմնվում են իրական փաստերի վրա, կյանքից, կենցաղից: Կինոարվեստը միավորում է տարածական և ժամանակային արվեստների հնարավորությունները, սինթեզում է գրականության, թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտության հատկանիշները միայն իրեն հատուկ արտահայտչամիջոցների հիման վրա, որից հիմնականը պատկերի վավերական – լուսանկարչական բնույթը և մոնտաժն են:*

Կինո նկարահանելը շատ բարդ ստեղծագործական եւ արտադրական պրոցես է: Այն միավորում է՝ սցենարիստի,ռոժիսորի, օպերատորի, նկարչի, կոմպոզիտորի, դերասանի եւ այլոց աշխատանքը:

Հասկացանք ինչ է նշանակում կինո, իսկ հիմա անցնեմ կինոի պատմությանը:

Կինոգյուտը արել են Ֆրանսիացի գյուտարարներ Լյումեր եղբայրները 1895թվ.: Նրանք հայտնագործեցին «Շարժվող լուսանկարների» պրոյեկտման ու նկարահանման կինոսարքը, որն անվանվել է կինոմատոգրաֆ: Առաջին կինոն ցուցադրվել է նույն թվականին Փարիզում:

Համր կինո՝առաջին կինոները ցուցադրվել են հենց այդպես:Համր կինոնն չուներ համահունչ ձայն, եվ հենց դրա պատճառով էլ դերասանները այդ ժամանակ հիմնվում էին դիմախաղի  միջոցով արտահայտեն ամբողջ զգացմունքնները:  Հնչեղ խոսքի բացակայությունը խթան հանդիսացավ պատկերի արտահայտչական հնարավորությունների որոնման համար։ Ձայնի պակասը բերեց բարդ սյուժեն «համր» ներկայացնելու ձևեր, առաջացան տիտրերը, որոնք հանդիսանում են համր կինոի առանձնահատկություններից: Դրանք բացատրում էին սյուժեն, վերարտադրում էին հերոսների ռեպլիկները և անգամ բացատրում էին էկրանի իրադարձությունները հանդիսատեսին։ Տիտրերը կինոյում միանգամից չհայտնվեցին և նրանց գործառությունը ժամանակի հետ էապես փոխվեց։ Դրանք օգտագործվում էին որպես մոնտաժային մասի վերնագիր, խոսքի ձայնի փոխարինող, սյուժեն բացատրող միջոց։

Համր Կինոի հռչակավոր դեմքերից է Չարլին Չապլինը, Ֆրինց Լանգը, Լիլիան Գիշ եւ այլն: Լավագույն ֆիմլերց են՝ « Ազգի Ծնունդ», «Գնացքի կորուստ» ու էլի շատ ու շատ ֆիլմեր, որոնք մինչ օրս նայելիս հաճույք ես ստանում: Առաջին սարսափ համր ֆիլմն է « Դոկտոր Կարիբալդիի աշխատասենյակը», որը ցուցադրվել է Գերմանիայում 1906թվ.: Խոսելով Համր ֆիլմի մասին չեմ կարող չնշել հայկական համր ֆիմլեր, որոնք մշակությաին շրջադարձ են կաատրել՝ «Գիքոր», «Նամուս», «Զարե» եւ այլն:

1930-ական թվականներց կինոն դարձել է հնչուն: Մշակվել են գույնավոր էֆեկտները եւ օգտագործվել են կինոարվեստի մեջ:

Ինչպես հասկացանք կինոն ունեցել է երկարատեւ զարգացում: Իր զարգացաման ընթացքում այն ձեռք է երել տվյալ տեսակները՝ գեղարվեստական, վավերագրական, մուլտիպլիկացիոն, գիտամատչելի(սա օգտագործվում է վերոհիշյալ տեսակների մեջ):

Մեր օրերում կինոի պահանջը ավելի է մեծացել: Այժմ բացի կինոթատրոններից կարող ես դիտել քո ցանկացած ֆիլմը՝ հենց քո տանը, համացանցի միջոցով: Կինոի մի տեսակ է նաեւ սերիալը, որը Հայաստանում նույնպես ապրում է զարգացում, սակայն զարգանում է ոչ թե լավ առումներով այլ վատ, որը իհարկե մշակութային խնդիր է Հայաստանի համար, սակայն դա նույնպես ժամանակի խնդիր է:  Կա նաեւ 3D տեսաչափը, որը մեծ տարածում է գտել աշխարհում: Մեր օրերուրում խելացի ռեժիսորները ֆիլմը նկարում են հենց այդ տեսաչափով, քանի-որ այն ավելի եկամտաբեր է, բացի այդ ավելի զվարճալի է դիտել հենց 3D տեսքով:

Այօսր գոյություն ունեն բազմաթիվ կինոստուդիաններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրներում: Իհարկե ամենահայտնիները գտնվում են կինոի մայրաքաղաք Հոլլիվուդում: Դրանցից են « 21 FOX ent.» «Warner Brothers», «Disney» եւ այլն: Ինչպես կանոն լավագույն ֆիլմերը դուրս են գալիս Եվրոպայից եւ Ամերիկայից, այդ ստեղծագործությունները դառնում են հանրահայտ ամբողջ աշխարհում:

Ամեն տարի հոկտեմբերի վեցին ամբողջ աշխարհը տոնում է Կինոի օրը: Բացի դրանից կան բազմաթիվ մրցանակաբաշխություններ, որորնցից ամենահանրահայտը «Օսկար», «Կանիի» , որոնք արտիստին դարձնում են հանրահայտ ամբողջ աշխարհում:

Կյանքը կինո է, իսկ մենք այդ կինոի ռեժիսորն ու սցենարիստն եք, մենք ենք մեր սեփական կինոի հեղինակը եւ միակ պատասխանատուն:

 

Հայաստան եւ Բյուզանդիա

Միջին դարերի պատմությունըՀայաստան եւ Բյուզանդիա ընգրկում է մի երկարատեւ ժամանակաշրջան, որը հայեցված է եւ նշանակալից: Միջնադարում տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ: Այդ ժամանակշրջանը նշանակվեց պետական եւ հասարակական կյանքի դասակարգային պայքարի նոր ձեւերի ծագումով ու զարգացումով, քաղաքական ու տնտեսական նոր ընդհարումներով:9- րդ դարի երկրորդ կեսից սկսած 120 տարի Հասյատանում գալսի են խաղաղ ժամանակները:  Եվ հենց դրա արդյունքում սկսել է զարգանալ տնտեսությունը: Ինձ համար զարմանալու ցուցանիշ, բայց հենց այդ ժամանակ Հայաստանի բնակչությունը ահսնում է վեց միլ.-ի:  Գյուղատնտեսության մեծամասնություը կազմում էին գյուղացիները, արհեստավորերը: Բնակչության մեծամասնությունը կենտրոնացված էր քաղաքներում: Տվյալ ժամանակաշրջանում վաղ ֆեոդալիզմը* թեւակողեց զարգացած ֆեոդալիզմի: Այժմ նունպես հիմքում ընկած էր ֆեոդալիզմի սեփականատիրության արտադրության միջոցնորի՝ հատկապես հողի եւ ոչ լրիվ սեփականատիրություն արտադրող մարդկանց՝ հատկապես ճորտ գյուղացիների նկատմամաբ: Բագրատունիների թագավորության ժամանակ ֆեոդալական հարաբերությունները ունեցել էին զգալի փոփոխություններ: Նախկին ֆեոդոլական խոշոր տների ներսում առաջացել էին բազմաթիվ ինքնուրյուն ֆոդալներ՝իրենց կալվածքներով, ամրոցներով ու զորքով: Բագրատունիների ֆեոդոլական նախկին տունը 9-րդ դարում արդեն տրոհվել էր մի քանի ինքնուրյուն ֆեոդլական ընտանիքների: Սյունաց ֆեոդոլական տունը* 10-12, Արծյունաց տոհմը 15 նույնպիսի տների: Ի տարբերություն Արշակունյան ֆեոդոլիզմի Բագրատունիների ժամանակ ֆեոդոլական տոհմի յուրաքանչյուր ընտանիք առանձնանում է, վերցնում է իր բաժին կալվածքը եւ այն տնօրինում է ինքնուրույն; Այլ կերպ ասած՝ նախկին սեպուհները արդեն հանդես էին գալիս որպես ինքնուրյուն ֆեոդալներ եւ կոչվում էին ոչ թե սեպուհ այլ գահակալ իշխան: Նախկին տանուտերը կամ նախարարաը այլեւս իշխանների կալվածքների տերերը չէին եւ չէին կարող տնօրինել այդ հարստութնունները: Նրանք արդեն իսկ կոչվում էիին, ոչ թե տանուտեր, նահապետ կամ նախարար այլ՝ գահերեց իշխան:

Այս փոփոխությունների պատճառներից մեկն էր այն, որ ֆեոդալները սկսել էին կազմակերպել իրենց սեփական տնտեսությունը: Հետեւաբար  անհրաժեշտ էր, որ տնտեսատիրոջ լիակատար սեփականությունը դառնային միայն նրա տնտեսություից ստացվող արդյուքները, այլեւ մշակվող հողերն ու կալվածքները:  Կա նաեւ մի կարծիք թե ֆեոդալների տրամադրության տակ եղած բոլոր կալվածքների գերագույն սեփականատիրական իրավունքը պատկանել է թագավորին: Կան նաեւ բազմաթիվ փաստեր, որոնք ժխտում են սյդ կարծիքը եւ հաստատում են, որ թե՛ գահերեց, եւ թե՛ գահակալ իշխանները հանդիպել են իրենց կալվածքների բացարձակ սեփականատերերը: Օրինակ կա փաստ, որ նույնիսկ թագավորը ֆեոդալից կալվածք է գնել:

Բագրատունիների օրոք հողատիրության ձեւերն համապատասխանում է նաեւ ֆեոդոլական աստիճանականությունը(հրերարխիան): Այդ աստիճանականության բարձրագույն ոլորտը արքունիքին էր թագավորի գլխավորությամբ: Թագավորից հետո երկերոդ աստիճանը կազմում էին գահերից իշխանները, որոնք նշանակվում էին թագավորի կողմից. Նրանք թագավորին հարկ վճարելու եւ պատերազմի ժամանակ զորք տալու պարտավորություն ունեին: Երորրդ աստիճանին էին գահակալ իշխանները. Նրանք ենթակա էին գահերեց իշխաններին եւ նույնիսկ պարտավոր էին վերջիներեն հարկ վճարել եւ զորք տրամադրել:

Գահակալ իշխանների վարչական կախվածությունը գահերից իշխաններից տնտեսական հիքմ չուներ, քանի-որ սրանք գահակալ իշխանների կալվածքների նկատմամաբ որեւէ իրավունք չունեին: Թագավորի հանդեպ թե՛ գահերից, եւ թե՛ գահակալ իշխանների պարտավորություններից մեկն էլ արքունիքում գերծակալության հարիկ վճարելը:

Ֆեոդոլական աստիճանակարգի վերջին աստիճանին գտնվում էին մանր ազնվականները, այսինքն՝ խոտակդարները*: Սրանք այն ֆեոդոլների վասալներն էին. Որոնցից կպվածք էին ստանում եւ որոնց մոտ ծառայում էին որպես զինվորականներ: Սենյորներց նրանց վասալական կախվածությունը եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական բնույթ ուներ: Ֆեոդոլական աստիճանականության մեջ մտնող վերոհիշյալ դասերը, հոգեւորականության հետ միասին, կազմում էին տիրացող եւ շահագործող դասակարգ:

Ֆեոդալիզմ հասկացությունը Հայաստանում զարգացավ միայն այն պատճառով, որ տիրում էր խաղաղություն: Պետությունը չէր գտնվում լծի տակ, ազատվել էր ուրիշի տիրապետոիթյունից, իսկ դրանք ամենգլխավոր պատճառներն են, որոնց հետեւանքով կարող է տնտեսությունը զարգանալ: Ինչպես հասկացանք ֆեոդալզիմը մտավ զարգացման շրջան ինչի շնոհիվ Հայաստանում կառուցվեցին նոր ֆեոդոլական քաղաքներ, ստեղծվեցին նորագույն գործինքներ, կառուցվեցին նոր ջրամբարներ մի խոսքով ամեն բան ստեղծվեց հեշտացնելու համար տնտեսական աշխատանքները:

Միջնադարյան Հայաստանում բացի տնտեսությունից վերափովեօլ էր նաեւ պետական կարգը:

Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը: Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ: Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա: Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ:

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր: Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները: Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր: Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները: Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար: Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները:

Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից: Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից: Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից: Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները:

Գլխավոր դատավորի պաշտոնն առաջվա նման զբաղեցնում էր հայոց կաթողիկոսը: Դատավարությունն իրականացվում էր համաձայն եկեղեցական ժողովների մշակած կանոնների ու սովորութային իրավունքի նորմերի:

Ի շնորհիվ այն զարգացմանը, որը տեղի ունեցավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, ոլորտներում պատճառ դարձավ պետության զարգացման: Պետությունը հաստատեց իր դիրքերը տարածաշրջանում եւ դարձավ նուն հակառակորդը իր ուժեղ հարեւանների համար:

Եվրոպա՝ Բյուզանդիա

Բյուզանդիայի կառավարող հասարակարգի համար բնութագրական էր շարժականությունը: Բյուզանդիայում նույնիսկ ցածրագույն խավերին պատկանող անձը կարող էր հասնել մեծ բարձրունքների:

Բյուզանդիան ուներ միապետական կառավարման համակարգ: Բյուզանդական կայսրությունը կազմված էր երկու պրեֆեկտուրայից — Արևելք և Իլլիրիկ, որոնց գլուխ կանգնած էին պրեֆեկտները` Արևելքի և Իլլիրիկի պրեֆեկտ: Երկար ժամանակ պահպանվում էր կառավարման և ֆինանսական նախկին համակարգերը: Սակայն 6-րդ. վերջերից սկսում են տեղի ունենալ արմատական փոփոխություններ: Դրանք առաջին հերթին պաշտոնների անվանումների հունականացնումն էր և կայսրության տարածքի բաժանումը թեմերի:

Ռազմական բարձրագույն կոչումներն էին հետևակի մագիստրոսը և հեծելազորի մագիստրոսը, հետագայում այդ երկու պաշտոններից ձևավորվեց ողջ զորքի մագիստրոսի կոչումը : Մայրաքաղաքում կային հեծելազորի և հետևակի երկու մագիստրոսներ: Բացի դրանից գոյություն ուներ նաև Արևելքի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Իլլիրիկի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Թրակիայի հեծելազորի ու հետևակի մագիստրոս:

Կառավարման կայսրության սիստեմը զգալիորեն բարդացել էր: Պարոնների մի վիթխարի հրեարխիա էր կազմավորվել: Գերատեսչությունների քանակը հասնում էր մինչեւ 60-ի: Ֆինանսական կառավարումը կենտրոնացված էր գերատեսճությունում, որոնցից գլխավորը հարկային գերատեսչությունն էր: Մեծ դեր էր խաղում պետական փոստի եւ արտաքին հարաբերությունների գերատեսչությունն, որն ուղղություն էր տալիս արտաքին քաղաքականությունը եւ հռչակված էր իր հմուտ դիվանագիտությամբ: Յուրաքանչյուր պաշտոնատար անձի շնորհվում էր համապատասխան տիտղոս:

Բացի գերատեսչությունները գլխավորող բարձաստիճան չինովնիկներից, կային նաեւ կայսրական պալատի խոշոր պաշտոնատար անձինք, որոնք իրենց տրամադրության տակ բազմաթիվ հարկեր ունեին: Այդ բարձրաստիճան անձանց ձեռքին երբեմն հսկայական իշխանություն էր կենտրոնացված: Թույլ կայսրերի օրոք նրանք միավորվում էին եւ աշխատում էին միասին:

Կային առնթեր խորհուրդ ասվածը՝ Սինկլիտը, որը մեծ դեր էր խաղում ներքին ու արտաքին քաղաքականության ուղղությունը որոշելու հարցում: 9-րդ. դարի երկրորդ կեսից եւ համարյա թե մինչեւ 11դ. Վերջը Սինկլիտում գերակշռող ազդեցության ուներ չինովնիկյան արիստոկրատիան:

Միջնադարում Բյուզանդիան հասավ տնտեսական բարձրունքրի:

9-րդ. դարի երկրորդ կեսից սկսվեց Բյուզանդական քաղաքների վերելքը: Վերածնվեց հին, երբեմնի մարած քաղաքները, առաջացան նորորը: Այդ ժամանակ զգալիորեն աճել էր  արհեստագործական իրերի արտադրությունը, բարձացել էր դրանց որակը, ընդարձակվել դրանց արտաքին եւ ներքին առեւտուրը:

Արհեստավորներն ու առեւտրակաները կազմում էին քաղաքի հիմնական բնակչությունը: Կոստանդոպոլսում արհեստն ու առեւտուրի կազմակերպման ձեւերի մասին տեղեկություններ տալիս 9-րդ սկզբի կարեւոր «Էպարքոսի գիրքը»՝ քաղաքի կառավորումը գլխավորող աստիճանականացման կազմակերպումն է: Արհեստի եւ առեւտրի հիամնական տեսակները կազմակերպված էին կորպորացիաններում՝ արհեստավորների ու առեւտրականների արտադրական կազմակերպություններ:  Կորպորացիաններում չմիավորված առեւտրականներն ու արհեստավորներն չեին օգտվում պետութայն կողմից ստացված օգուտներց: Դեռ ավելին, եթե նրանց աշխատանքը խանգարում էր կորպորացիաններում միավորված աշխատավորերին, նրանց ստիպում էին հեռանալ այդ աշխատանքից: Ավելի արտոնյալ էին առեւտրակաների, ոչ թե արհեստավորների կորպորացիանները: Կորպորացիանները լիովին կախված էին պետական իշխանությունից, որը նրանց ապահովում էր բանակի ու նավատորմի ապառազմական եւ հանդերձավորման, պաշարների համար շքեղ հագուստի եւ թանկարժեք իրերի մշտական խոշոր պատվերներով: Պետությունը կորպորացիանների նկատմամբ իրականացնում էր գծուծ եւ բծախնդիր վերահսկողություն: Արտադրության մաշտաբները, հումքի չափերն ու որակը, առեւտրի վայրն ու ժամանակը  որոշում էին ոչ թե կորպորացիանների, այլ քաղաքացին էպարոքսի աստիճանակաորների կողմից եւ պայմանավորվում էին պետական գանձարանի շահերով:  Այդ ժամանկվ ակորպորացիանները որոշ չափով նմանվում էին համքարություններին*:

 

Հետազոտելեվ տվյալ նյությը գտա թե՛ տարբերություններ, թե՛ նմանություններ:

Իչպես հասկացաքն երկու պետությունների մեձ տնտեսություը այլ կերպ էր զարգանում: Դրա կարեւորագույն պատճառներից էր անյ, որ երկու պետություններում գեյություն ուներ այլ քաղաքակրթություն, նրանք գտնվում էին տարբեր աշխարհագրական դիրքերում հետեւապես առեւտուրը կատարում էին տարբեր երկրներից: Տարբերություն էր նաեւ այն, որ Բյուզանդիան կենտրոնացված պետություն էր, այսիքնն այտեղ չկաին այլ նախարարական տներ, Բյուզանդիայի կայսրը ժառանգաբար չէր ընտրվում: Իսկ Հայաստանում հակառակն էր՝ ուներ բազմաթվ կենտրոնախույս նախարարական տներ, եւ թագավորությունը ժառանգաակն էր: Այս տարբերությունների մեջ կար մեկ մեծ նմանություն՝ երկու պետություներն էլ Քրիստոնիա էին եւ հետեւում էին Ուղղափառ ուղղության:

***

ֆեոդալիզմը*՝ ավատատիրություն-«ի հավատ հավատարմությամբ» այսիքնն ծառայել, ծառայող:

Խոտակդարները*՝ ազատներ-այս դասը կազմում էին նախարարները, աշխարհակալ եւ աշխարհատեր, գավառակալ եւ գավառատեր իշխանները, ինչպես նաեւ հոգեւորականությունը:

Սյունաց ֆեոդոլական տունը*- Բագրատունիների ժամանակ կային մի քնաի իշխանություններ, որոնք մի մասը ենթարկվում էին Բագրատունիներին, մի մասը ոչ:

Համքարություն*-նույն արհեստով զբաղվող մարդկանց միավորող գերծակալություն:

Օգտագործված գրականության ցանկ.

  • «Հայոց պատմություն՝ գիտելիքների ցանկ»
  • «Հայ ժողովրդի պատմություն»
  • «Միջին դարերի պատմություն» հատոր առաջին
  • «Միջին դարերի պատմություն» հատոր եկրորդ

Լեւոն Զ

Վերլուծությանս թեման ընտրեցի հենց Լեւոն Զ-ին քանի-որ նա ուներ հետաքրքիր կենսագրություն եւ չգիտես ինչու նա ինձ ավելի հետաքրքրեց այն առումով, որ վերջին թագավորն էր հռչակավոր թագավորության՝ Կիլիկյան Հայաստանի:

Լեւոնը այն միակ արքաներից է ով ունի կենսագիր, ի դեպ արքայի կենսագիրը ներկայացրել է Հովհաննես Դերդելը*: Եւ հնարավոր է հենց սա էլ դարձավ եւս մեկ պատճառ, որպեսզի վերլուծեմ հենց նրա գործունեությունը եւ կյանքը:
Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Լեւոնը չի եղել ականավոր արքա, բայց եւ այնպես միակն է, որ ունի երկու մենագրություն:
Սկսեմ Լեւոնի կենսագրական փաստերից՝ նա ծնվել է Կիլիկիայում 1342թվ.: (կենսագրական փաստերից հենց ամենակարեւորն էլ նշեցի): Պետրոս առաջինը ցանկանում էր հայոց թագավոր օծել Բոհեմունդին սակայն մահը վրա է գալիս եւ Պետրոսը հարմար է գտնում գահ բարձրացնել Լեւոն Զ-ին: Սակայն լինում են որոշակի խնդիրներ եւ Կիպրոսում գտնվող արքան միայնակ է ներկայցնում փաստաթուղթ Ավենյուսի Քահանայապետին եւ նշված փաստաթղթում խոսք չէր գնում Լեւոնին գահ բարձրացնելու մասին այսինքն Կիպրոսի արքան «հակառակվել էր» Պետրոս 1-ին: Բայց եւ այնպես ամեն պարագայում Լեւոնը իրավուքն ուներ գահ բարձրանալու, որովհետեւ հայոց միակ գահաժառանգն էր, առանց նման առաջարկի Պետրոց 1-ը դժվար ստանձներ Լեւոնին գահ բարձրացնելու առաքելությունը, Լեւոնին սպասելով Կիլիկիայում նույնիսկ դրամ են հատել: Սակայն տեղի է ունենում եւս մի անհասկանալի քայլ այս անգամ Պետրոս 1-ի կողմից: Քահանայապետը նմականեր է գրում, որտեղ նշվում է, որ ան ահմաձայն է գահ բարձրացնել Լուաինյանին, սկայն անհասկանալի պատճառներով Պետրոսը թաքցնում է դրանք: Եւ այստեղ ես ինքս մտածում եմ, որ Պետրոսը ուներ միտում հայոց գահին տիրելու եւ հենց այդ պատճառով կատարել է այդ նենգությունը: Բայց մինչեւ այս պատմությունը Պետրոսը շատ կոմ էր Լոսինյանին գահ բարձրացնելու համար, այս երկողմանի կարծիքներից երեւում է, որ արքան ուղղակի երկակի խաղ էր խաղում:
Ինչպես գիտենք 1368թվ. Հայոց գահը անընդհատ փոփոխությունների մեջ էր եւ իրական թագաժառանգը՝Լեւոնը, չէր կարողանում տիրել դրան, հենց դրա պատճառով գահը զբաղեցնում էին արյունակից բարեկամները, մինչեւ,որ Լեւոնը կկարողանար լուծել գահաժառանգության խնդիրը: Այդ ժամանակահատվածում գահին տիրեց նաեւ Մարիոն թագուհին, իսկ այս դեպքը առաջինն էր Կիլիկիայի պատմության մեջ, երբ կինը կարող էր բարձրանալ թագի: Մարիոնն ուներ մեծ հեղիանկություն եւ օծյալ էր, ասում են անեւ, որ նա ցանկացել է տիրել հայոց գահին, այս ծրագիրը իրագործելու համար նրան օգնում էր նաեւ այն հանգամանքը որ նա ուներ լավ հարաբերությւոններ Արեւմուտքի հետ եւ հենց արեւմուտքի օգնությամբ ի կատար կածեր իր ցանկությունը:
Երբ լուծվում է երկրի ժամանակավոր կառավարման հարցը այս անգամ արդեն Պետրոս 2-ը ընդունում է հայ պատգամավորներին, հանձնում նրանց այն բոլոր նամակները, որոնք Քահանայապետը գրել էր, ստորագրվում է նաեւ արքունի անդամների կողմից մի պայմանագիր որտեղ նշվում է՝« Եւ առաջի արարին նմա զնամակնին եւ թուղթ դաշանց անփակ, ձեռնագրեալ ի բոլորից առ հասարակ եւ կնքեալ մեծաւ կնքով պետութեանն»:
Հայ ժողովուրդը չէր վստահում Լեւոնին եւ վերապահորենն էր մոտենում, պատգանավորները հենց դրա համար էլ կնքեցին պայմանագիրը, որպեսզի ցրեն այդ խոսակցությունները:
Սակայն այս լավ հանդիսավորություններից հետո Պետրոս 2-ը արգելում է Լեւոնին մեկնել Կիլիկիա: Լեւոնն էլ իր հերթին ստիպված ճանապարհ է դնում պատգամավորներին եւ այդտեղ անում է իր առաջին կարգադրությունը: Նա հրամայում է Կիլիկիո կառավարությւոնը բաժանել չորս խնամակալների: Եւ խնամակալ նշանակում է վստահված անձանց: Այս քայլով նա ցանկանում էր ցույց տալ իր ունակությունները, եւ պահպանել Կիլիկիայի թագավաոր ունենալու փաստը:
Գնալով Կիլիկիա միանգամից անցնում է նվաճողական գործերի: Սկզբից ցանկացավ նվաճել Տարսոնը, սակայն այս ծրագիրը խափանվում է: Եւս մի քանի փորձոր են արվում նվաճելու գրավված տարածքները, մոմանք կատարվում են վոմանք էլ ոչ:
Հետո արդեն սկսում է «վայելել» իր թագավորական տարիները: Լինելով թագավորւթյունում նա կանչել է ատլիս չորս խնամակալներին եւ պահանջում ծախսերի քանակը եւ գանձարանի վիճակաը: Ի տխրություն խնամակալների չի ստանում բավարար պատասխան մեղադրեւմ է չարաշահումենրի մեջ խնամակալներին եւ հրավիրում Արքունի մատյանում այս հարցի քննությունը:
Սակայն Լեւոնը ոչ մի հիմունք չուներ, քանի-որ Կիլիկիան այդ ժամանակ գտնվում էր ծայրահեղ վիճակում եւ գանձարանն էլ իր հերթին լավը լինել չէր կարող:
Կիլիկիան իր մեջ Լեոնի օրոք ընդգրկում էր միայն Անավարզա քաղաքը եւ մի քանի բերդեր: Սակյն Լեւոնին նույնպես չի կարելի մեղադրել Կիլիկիան իր հարմար աշխարհագրական դիրքով գրավում էր բոլորին եւ հայերը ստիպված էին մի քանի կողմից պաշտպանել քաղաքը, որը իհարկե այդքան էլ հեշտ չէ եւ դրան էլ ավելանում են ներքաղաքական շատ խնդիրներ եւ հարցեր: Հիմա արդեն բորբոքվել էին նաեւ Արեւմուտքի երկերները: Լեւոնը թագադրվել էր հայակակն ծեսով ապա լատինական, եւ դա դուր չէր եկել Արեւմուտքին: Ի դեպ թագադրվելու ժամանակ Լեւենը խոսք էր տվել, որ այս քայլը չի վատթարացնի Կիլիկիայի եւ արեւմուտքի հարաբերությւոնները:
Կարելի է հասկանալ, որ Լեւոնի թագադրությունը ոչ միայն չփրկեց թագավորության վիճակը այլ նաեւ վատացրեց: Տարօրինակ է եւ փաստ, որ թագավորության կործանումը այդքան չի հուզել պատմիչներին նրանք դրա ամսին գրել են ընդհամենը մի քնաի տող՝ « Ի թիվն ՊԻԳ զՍիս առին տաճկունքն ի Հայոց»:
Երբ ազատվում է գերությունից եւ վերադառնում է Եվրոպա, ստանում է մեծ ընդունելություն:
Նա Եվրոպայում ծավալում է մեծ գերծունեություն, նույնիսկ ինքը իրեն կոչում է « Պարոն Լեւոն, շնորհիվ Աստծու թագավոր Հայոց մեեւ տեր Մադրիդի, Վիլլարեալի եւ Անդուխարի»:
Ես այս հրովարտակից հասկացա, որ Լեւոնը նաեւ շատ մեծամիտ է, քանի-որ ինքն իրեն կոչում է Աստված եւ տեր, բայց ինչպես հասկանում ենք նա ոչ մի հիմունք չուներ:
Հետազոտելով Լեւոն 5-ի գործունեությունը հասկացա, որ նա իր ուշադրությունը սեւեռել է ոչ թե երկերի տնտեսական, քաղաքական այլ մշակութային բնագավառի վրա: Նրանից պահպանվել են հոյակերտ բերդեր, աստվածաբանական հետազոտություններ: Ի վերջո նրա սխալ կառավարության պատճառով կործանվեց հայոց վերջին թագավորությունը՝ Կիլիկիան Հայաստանը:
*Հովհաննես Դերդել- Ֆրանսիացի խոստովանահայր

 

Թբիլիսի՝ Մշակութային քաղաք

Հայ հասարակությունը ամենշատը սիրում է հանգստանալ ՀՀ ամենամոտ հարևան երկրում՝ Վրաստանում, որտեղ գտնվում է նաև հայ ազգի պաշտելի քաղաք Թբիլիսին:

Որպես քաղաք-ամրոց այն առաջին անագամ հիշատակվել է 5-րդ դարում, Վախթագ առաջին Գորգասար թագավորի օրոք: 502 թվականին դարձել է Արևելյան Վրասատնաի տնտեսական կենտրոն այնուհետև՝ Քարթլի պետության մայրաքաղաք: Սակայն Թբիլիս քաղաքը իր բարենպաստ դիրքի համար եղել է ուշադրութնա կենտրոնում մասնավորապես Արաբ Ամիրանների կողմից: 30 –ական թվականներից դարձել է Արաբ Ամիրաի նստավայր մինչև 1122-թվականը:
Երբ գահի է բարձրանւմ Դավիթ 4-ը Շինարարը իր պետության մայրաքաղաք է դարձնում Թբիլիսին: Այն դառնում է Վրաց պետության առևտրա-տնետսական, մշակութային կարևոր կենտրոն: Այս դրական իրավիճակը փոխվում է այն ժամանակ, երբ երևան է գալիս Լեկթեմուրը: Նա իր զորքերի հետ միասին ավերում է քաղաքը: (14-րդ դարի 2-րդ կես): Ինչպես արդեն նշեցի քաղաքը ուներ բարենպաստ դիրք և գրավում էր դրանով: Բազմիցս քաղաքը ավերել են պարսիկենրը, թուրքերը: Սակայն ամեն անկումից հետո գալիս էր վառ ներկան: 18- րդ դարի 2-րդ կեսին սկսվեց համեմատաբար խաղաղ ժամանակաշրջան: Վերականգնվեց Թբիլիսի ամրոցը, սկսեց աշխուժանալ առևտրական կյանքը, նոր թափ առավ մշակույթը:
Թբիլիսի քաղաքին բախտ չվիճակվեց լինել լիովին անկախ: 1801 թվականին այն միացավ Ռուսաստանին, երկրի անունը վեվրափոխվեց Վրաստան, մայրաքաղաքը ՝ Թբիլիսի:
Տնտեսական կյանքը աշխուժավաց այն ժամանակ երբ Անդրկովկասում սկսցին կառուցել երկաթուղի: Կառուցվեցին կաշեգործարաններ, ֆաբրիկաններ: Թբիլիսի քաղաքը տալիս էր պետության համախառն արտադրաքնի 33%-ը: Տնտեսության մեջ հատկանշական դեր ուներ թեթև արդյունաբերությունը: Կային բազմաթիվ կոշիկի, հագուստի, սննդի գործարաններ:
Առևտուրը մեծ թափ առավ, երկթուղու հաշվին: Քաղաքից արտահանվում և ներմուծվում էին բազմապիսի ապրանքններ: Եվ հենց դրանով բարձրացավ Թբիլիսիի համբավը:
Քաղաքը 30Կմ նեղ շերտով ձգված Կուր գետի հովտով: Քաղաքի հարավ-արևելքում հին քաղաքն է, նեղ փողոցներով, փատյա տներով, նախշազարդ պատուհաններով, որոնք բնութագրում են կլասիզիզմը: Հին քաղաքում են գտնվում նշանավոր Նարիկալա միջնաբերդի ավերակները: 19-րդ դարի սկզբից սկսեց զարգանալ այսպես կոչված նոր քաղաքը, ուղղանկյունաձև հատակագծով և առանց կլասցիզիմի: Նոր քաղաքի ճարտարաետության մեջ առանձնացնեմ՝ Բալետի և Օպերայի շենքը, Ռուսաթավելու անվան թատրոնը, Թբիլիսի հյուրանոցը: Մեր օրերում քաղաքի կենտրոն է համարվում Նոր Թբիլիսին: Ինձ համար Թբիլիսին առաջնահերթ գեղեցիկ է իր հետաքրքիր համադրություններով, քաղաքով շրջելիս կարող ես տեսնել հինը՝ զգալով պատմության շունչը, տեսնում ես նաև նորը՝ հասկանալաով, որ Թբիլիսին առաջատար քաղաք է:
Թբիլիսիի խոհանոցը ևս ունի իր հին և նոր ուտեստենրը: Հին ուտեստներն են՝ խնկալի, պելմենի, խաչապուրիներ, նորի մեջ են մտնում հանրահայտ օջախուրի ուտեստը: Թբիլիսիի շուկանները հայտնի են իրենց համեմունքներով՝ խմելի, սունելի, որոնք օգտագործում ենք նաև մենք՝ հայկական խոհանոցում:
Հայաստանը և առհասարակ հայերը մեծ կապ ունեն Թբիլիսի հետ, ոչ միայն նրանով, որ մենք հարևաններ ենք այլ նրանով, որ 15 դարի սկսած Թբիլիսինն եղել է հայկակն մշակույթի կենտերոն, հայ գրողները այնտեղ ապրել և ստեղծագործել են: Հենց Թբիլիսիում է նկարահանվել ≤Հայ ֆիլմ≥ կինոստուդիայի ֆիլմերցի շատ շատերը: Հայաստանի համար այն եղել է մշակութային կենտրոն: Շրջելով Թբիլիսի փողոցեներում շատ ես հանդիպում հայկակական ազգանուններ, որոնք կարդլաիս հպարտություն ես զգում: Քաղաքում տեղ են գտել մի քանի հայկական եկեղիցներ, որոնցից նշանավորն է Սբ. Ավետարան եկեղեցին: Մինչ այսօր Թբիլիսիում հայտնի թաղամաս է Հավլաբարը: Անրադառնալով Թբիլիսիին չեմ կարող չխոսել Հավլաբարի մասին: Այն եղել է հին Հայկական թաղամաս, ասում են, որ ամենագեղեցիկ տեսարանը դեպի Կուր գետը երևում է Հավլաբարից: Այժ Հավլաբարում են ապրում հայ սերնդի շարունակողները, սակայն արդեն իսկ մոբիլիզացված Վրաստանին:
Թբիլիսիի մշակույթն ու պատմությունը ես շատ նմանեցնում եմ Երևանին:
Թե՛ Թբիլիսին, Թե՛ Երևանը ունեն միանամն պատմություն: Ունենալով բարենպաստ դիրք, երկու քաղաքներն էլ ջաղջաղվել են ոսողների կողմից, սակայն հիմա կանգուն են: Ունեցել են տևական ազատություն և միանգամից ներգրավվել են կարմիր բանակի մեջ: Հին Երևանը և Հին Թբիլիսին նման են նաև իրենց ճարտարապետությամբ: Կլասիցիզմի արտայատումը կա երկու ճարտարապետություններում: Իսկ նոր քաղաքները իրար նման են այքնաով, որ կառուցվել են հինը մեռացվելով, մի տարբերությամբ Թբիլիսի քաղաքում պահպաում են նորը, իսկ Երևանում ՝ ոչ:
Թբիլիսը ինձ համար իրոք պատմությամբ լի քաղաք է: Երբ շրջում եմ այնտեղի փողոցներով չեմ զգում օտարություն, ներշնչվում եմ պատմությամբ, որը հիանալի է ՜:
≤Թբիլիսի≥ ավանման նշանակությունը
Թբիլիսի անվանման ծագումը կապում են Վախթանգ Գորգասար թագավորի հետ: Հին գրություններում պատմությունը այսպիսին է: ≤Մի անգամ թագավորը որս անելիս թավախիտ անտառներում, որոնք այն ժամանակ ծածկում էին Քռի հովտի լեռնային լանջերը նետահարեց մի փասիանի: Թռչունն ընկավ գետնի տակից բխող տաք աղբյուրի մեջ ու եփվեց մինչև նրան գտնելը: Վախթանգ թագավորը կարգադրեց հետազոտել տեղանքը և համոզվել, որ այնտեղ շատ բուժիչ աղբյուրներ կան, որոշեց այստեղ տեղափոխել կր ոստանը հին Մցխեթայից, : Ըստ ավանդույթի Վախթանգը տեսնելով, որ տեխանքում կան շատ բուժիչ աղբյուրներ, հարմայում է պատեր շարել և դարձնել իր նոր նստավայր: Նրան գրավեց բուժիչ օդը և տաքությունը, դրա համար նար տեղանքը անվանեց Թբիլիսի≥: Թբիլիսի վրացերն նշանակում է տաք, Թբիլիսի՝ տաքության քաղաք, արեգակնային, մարդկային, ամեն տեսակ տաքաության քաղաք:

Հայաստան-սփյուռք. Իրանահայություն

Հայաստանը, աշխարհաքաղաքական կարեւոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ: Պարզ է, որ այդ բախումներից զոհվել են հազարավոր մարդիկ, թուլացել է տնտեսական, ներքաղաքաքան վիճակը եւ դա էլ հենց դառել է պատճառ լավ ապրուստի փտրման այսինքն արտագաղթի: Դարերի ընթացքում Հայաստանի արտագաղթը պայամանավորված է եղել երեք հիմանկան գործոններով՝ տնտեսական, քաղաքական, կրոնական, որոնք, ինքնուրյուն պետականության բացակայության պայամններում, մշտապես ուղեկցել են օտարազգիօ իշխանություների կողմից իրականացվող բռնաճնշումներով եւ հալածանքներով:
Տարբեր երկրներում հայտնված հայ գաղթակաները ամենուրեք հայտնվել էին ու հայտնվում եմ սեցիալտնտեսակն բարդ վիճականերում: Հայրենիքում իրենց ողջ ունեցվածքը կորցնելով ստիպված էին/են նոր կյանք սկսել, լիովին նոր միջավարյում, որը համաձայնվեք այդքան էլ հեշտ չէ: Սփյուռքահայության, ինչպես եւ որեւէ այլ ազգային փոքրամասնության գոյավիճակաը կախված է նաեւ տվյալ երկրի սեցիալքաղաքական, տնտեսական, մշակութային առանձնահատկություններով: Ըստ այդմ գաղթականների գոյավիճակը որոշվում է հենց այդ նախապայմաններով:
Դեռեւս Առաջին հմաշխարհային պատերազմից հետո տարբեր երկրներում բնակվող հայությունը շտապեց օգնության հասնել իր հայրենաբնակ ժողեվրդին: Եվ բնական, որ հայրենիքց բռնագաղթվածները ձգտում էին հաստատվել նախ եւ առաջ այն վայրերում, որտեղ ապրում էին հայրենակիցները, որպեսզի կարողանաին օգտվել հայրենակիցների օժանդակությունից:
Տեղահանությունը, բռնագաղթը առաջացնում է սփյուռք հասկացությունը: Այսինքն սփռված այս կամ այն վայրում: սփյուռքն էլ իր հերթին առաջացնում է տվյալ տեպքում սփյուռքահայ կազմակերպություններ, որոնք նույնօես շատ կարեւոր են սփյուռք ունենալու եւ պահպանելու համար: Կենսական մեծ նշանակություն ունեն բարեգործական կազմակերպությունները՝ ՀԲԸՄ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միություն, ՀՕՄ՝ Հայ օգնության կոմիտե, Գալուստ Կյուլպեկյան, Հովարդ Կարագյոզյան եւ այլն: Սփյուռքի համայնքներում, համասփյուռքյան կազմակերպություններից զատ գւյություն ունեն նաեւ բազմաթիվ այլ մշակութային, կրթական, երիտասարդականմարզական, կանանց եւ այլն:
Բացի կազմակերպություներից կարեւորն է այն, որ գույություն ունենա սփյուռքհայրենիք հարաբերությունները: Հայաստանը յադ առումով շատ ակտիվ գործունեություն է վարում: Օրիանակ 1999 եւ 2002 թվականներին տեղի ուեցավ ՀայաստանՍփյուռք համաժողովը, որտեղ քննարկվեցին մի շարք խնդիրներ, տեղի ունցավ նաեւ մարզական խաղեր, որի մասնակից դառան հեն սփյուռքահայերը: Մեր օրերում էլ գույություն ունեն այդպիսի կազմակերպություններ, որոնք թե՛ ճանաչողական ենեւ թե՛ պահում են շփումը: Դրանցից է օրինակ ճանաչված կազմակերպությունը,որը վաոևւմ է շատ լավ գործունեություն:
Դարեր ի վեր Հայաստանի գաղթականները գաղթել են ավելի շատ Արեւմտյան երկներ քան Արեւելյան: Դրա առաջին նախապայմանը կրոն է, ազգային պատկանելությունը, մշակույթը: Հայկական կրոնը, մշակույթը, պատկանելիությունը, ավել նման է Արեւմուտքին քան Արեւելքին հետեւաբար ադապտացիան ավելի հեշտ է տեղի ունենում:
Այս անգամ ինձ հետաքրքրեց Իրանի հայ գաղթոջախները, որի մասին կփորձեմ խոսել:
Իրանի Իսլամական Հանրապետություն(Պարսկասնտա), պետություն Հարավարեւմտյան Ասիայում: Տարածքը՝ 1648հզ. կմ /քառ: Բնակչությունը՝ 69միլ.: Մայրաքաղաքը Թեհրան: Հայերի թիվը 80հզ.:
Հայիրանական առնչությունները սկզբնավորել են դեռեւս մ.թ.ա. 1 հազարամյակում եւ ներառել են ռազմական, քաղաքական, մշակությանի ոլորտներ: Իրանում հայերի ներկայուցան մասին առաջին հավաստի տեղեկությունը վերաբերվում է այստեղ զինվորական ծառայության անցած հայկական զորամասերին եւ թվագրում է մ.թ.ա.7-6-րդ. Դարերում:
Ժամանակակից Իրանի հյուսիսարեւմտյան մասը կազմում են պատմական Հայաստանի Պարսկահայք աշխարհը՝ Հեր եւ Զարեւանդ գավառները: Լինելով հայ ժողովրդի բնօրրանի մի մասը դրանք վաղ ժամանակներից եղել են նաեւ հայիրանական պետականմշակութային փոխազդեցությունների եւ փոխառնչությունների կարեւորագույն գոտի: Հետագա ժամանակներում Իրանի հայ բնակչության թիվը ավելացել է հիմնականում բռնագաղթի հետեւանքով: Բռնի վերաբնակեցումը սկսվել է 226-ական թվականներից: Այս ժամաակաշրջանում հայկական գաղութները եղել են ոչ բարվոք վիճակում, հայերը ներգրավված չեն եղել առեւտրի, արհեստների մեջ: Տիրել է սով, վարակիչ հիվանդություններ: Ժամանակի ընթացքում երբ շատացել է հայերի թիվը այդտեղ սկսվել է ավելի բարվոք վիճակ: Աենամեծ բռնագաղթը եղել է 1587-1629 թվականներին: Ժամանակաշրջանում Իրանում տեղավորվել է 300հզ. հայ ընտանիք: Պարզ է այս բռնի արտագաղթը ունեցել է ռազմական նպատակներ: Գերեվարելով հայ հողագործ բանկչությանը օգտագործել են իրենց բանակում: Բայց գերեւարվածների մեջ կային նաեւ մեծահարուստեր եւ առեւտրականներ, որոնց բերել էին այստեղ առեւտրի զարգացման նպատակով: Մինչեւ 17-րդ դարերը հայ համայնքները ցրված ու մասնատված էին: որպես ինքուրյուն հայկական համայնքեր ձեւավորվել է 1502-1722 թվականներին: Այստեղից սկսվել է առեւտրական, մշակութային, տնտեսական հարաբերւթյոյւները:
Նոր ջուղայեցի հայ վաճառականների գործունեությունը շոշափել է նաեւ քաղաքականդիվանագիտական հարաբերությունների ոլորտը: Նրանցից շատերը հադես են եկել որպես իրանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչներ եվրոպական երկրներում, ծանրակշիռ ավանդ ներդրել հայ եւ պարսիկ ժողովուրդներին եվրոպական մշակույթի հետ ծանոթացնելու գործում: Զգալի թիվ են կազմել մանր եւ միջին առեւտրականները, որոնք զբաղվել են ներքին մեծածախ առեւտրով: Իրանահայերը վերահսկել են Իրանի բամբակի, ձկնեղենի, չոր մրգի, բրդի եւ ալս ապրաքների արտահանումը: Կապիտալիստական հարաբերութոյւններ զարգացման հետ համատեղ զարգացավ անեւ Իրանահայության վերին խավը: Որը նշանակալից ներդրումներ է կատարել սննդի եւ տեքստիլ արդյունաբերության ճյուղերում, ինչպես նաեւ տնօրինել սպասարկման ոլորտի բազմաթիվ ձեռնակություններ(պարենային ու հրուշակեղենի խանութներ, ճաշարաններ, սրճարաններ): Իրանահայության շրջանում զարգացած է եղել նաեւ արհեստագործությունը: Հայ արհեստավորների ապրանքը մեծ պահանջարկ է ուեցել Իրանում եւ նույնիսկ նրա սահմաններից դուրս: Առանձնապես մեծ էր ահյ ոսկերիչների հռչակը, բացի նրանցից, մուշտակագործները, գորգագործները եւ այլն: Լայնորեն տարածվել էին նաեւ դերձակությունը, հյուսնությունը, ջուլհակությունը: 20-րդ դարում Իրանւմ տեղի ունեցած հեղաշրջումը հետեւանքներ թողեց նաեւ հայաբնակների համար: Ամենաբազմամարդ խավը՝ հողագործները, քչացան, հայերը սկսեցին գյուղերից տեղափոխվել քաղաներ եւ զբախվել առտրականությամբ, ձեռներեցությամն, արհեստներով: Զգալի թիվ էին կազմում պետական պաշտոնյաները: Շատ շատ էին նաեւ հայ մտավորականները՝ բժիշկներ, իրավաբաներ, ճարտարապետներ, ուսուցիչներ: Նշանավոր քաղաքական գործիչ է եղել հայ Միրզա Մելքում խանը (Հովսեփ Մելքումյան), նա նշանավոր քաղաքական գործունեություն է ունեց Իրանում: 20-րդ դարում ընդունվեց մի օրենք, որով ասվում էր, որ հայերը իրավունք ունեն մասնակցել Իրանի խորհրդարանին (մեջլիս): Ներկայումս խորհրդարանում աշխատում են բազմաթիվ ահյեր՝ Լեւոն Դավթյան, Ժորժիկ Աբրահամյան եւ այլն:
Իրանահայ համայնքի ներքին խնդիրների կարգավորումը հիմնված է կրոնաեկեխեցական ինքնավարության վրա: Մինչեւ 20-րդ դարի ընդունված օրենքը հայերը կազմել են փոքրամսնություն: Սահմանադրության ընդունումից հետո հռչակել են կրոնական փոքրմասնություն, նարնց կրոնական իրավունքները սահմանափակվել են,սակայն հայկակն համայնքներում եղել էին եւ կան հայկական եկեղեցիներ: Ներկայումս Իրանում հայկական երեք թեմ՝ Ատրպատականի, Թեհրանի, Սպահանի:
Շատ են նաեւ հայկակն դպրոցները՝ Թեհրանի՝ Շանթ, Հայկազյան, Նոր Ջուղայի՝ Սամյան, Սբ Կատարինյան,Առաջին կետրոնական դպրոց, Թավրիզի՝ ՀայկազյանԹամարյան եւ այլն:
Հասարակական եւ բարեգործական կազմակերպությունները նույնպես շատ են՝ Թեհրանի՝ Հայ կանանց բարեգործական ընկերություն Հայ հասարակական միություն, Նոր Ջուղայի՝ Հայ կանանց գթություն, Թավրիզի՝ ՀՕՄ, Փերիայի Կրթասիրաց միություն, եւ այլն:
Արվեստը անեւ ունի իր զարգացումը: Հայ թատերական կյանքը Իրանում սկզբանվորվել է 1879թվ. Մ.Փափազյանի ջանքերով: Ճանաչված թատրոն է թատրոնը, որտեղ մշտապես բեմադրվում եմ հայկական ներկայացումներ: Գույություն ունեն նաեւ՝ Շահեն Սարգսյան թատերախումբ, Հայ ժողեվրդական թատրոն. Կոստանյան թատերախումբ եւ այլն:
Վերլուծելով Իրանահայության կյանքը հասկացա, որ նրանք թեկուզ եւ ապրելով օտար վայրում ամեն կերպ պահպանում են իրենց մշակույթը: Վերջին ժամանակներում Հայաստանում ավելի կոնկրետ Երեւանում շատ ենք հանդիպում հենց պարսկահայերի: Որը շատ ուրախալից է: Պաստորեն նրանց դեռ հետաքրքրում է իրնեց արմատները եւ հայրենիքը:

Շիրվանզադեի պատիվը

Շիրվանզադեին ճանաչել եմ իբրև արձակագիր, որի գործերը կարդալուց հասկացել եմ գրողի հոգեբանությունը, բառապաշարի սահմանափակությունը, առանց սիմվոլենրի տեքստերը, պարզ իմաստները և ենթատեքստ չունենալը:  Սակայն վերջերս կարդացի նրա քննադատական հոդվածները հայ թատրոնի և դերասանների մասին ու համեմատեցի արձակ գործերի հետ. կարող եմ վստահ ասել, որ Շիրվանզադեն իբրև քննադատ կայացած է և ավելի մեծ լումա ունի հենց այդ բնագավառում քան գրականության մեջ:

Հանրակրթական դասագրքերում շատ ենք հանդիպում նրա անունը, ստեղծագործությունները: Ամենաքննարկվողը նրա դրամատուրգիական ստեղծագործություններից մեկն է <<Պատվի համար>>-ը, որը գրվելուց անմիջապես հետո բեմադրվել է և մինչ այսօր չի իջնում թատրոնի բեմից:

<<Պատվի համար>> ստեղծագործությունը առաջին անգամ կարդացել եմ միջին դպրոցում, և բնականաբար այդ  փուլում այդ ստեղծագործությունը դարձավ իմ ամենասիրելի պատմությունը, իսկ Շիրվանզադեն էլ իր հերթին` ամենասիրելի գրողը: Սակայն ժամանակը շատ բան է փոխում: Վերջերս նորից բացեցի <<Պատվի համար>>-ի էջերը ու վերընթերցեցի: Այս անգամ արդեն ավելի հասուն,  գրականությունը այլ կողմից հասկացող ու ընդունող ընթերցող էի: Պիեսի հերոսները ունեն ընդհանուր տիպաբանական նմանություն ` նրանք բոլորը փորձում են իրենց պատիվը բարձր պահել: Մարգարիտի համար պատիվը այն թղթերն էին, որոնք պետք է հասցներ Օթարյանին, նրա քրոջ համար գեղեցիկ հագնվելն ու հասարակության առաջ պճնված դուրս գալն էր, և այսպես շարունակ: Պիեսում բոլորը անհատներ են, ոնեն հատուկ բնավորության գծեր, շեշտված հոգեբանություն որը մենք տեսնում ենք կերպարների գործողություններից:

Համեմատելով հայկական դրամատուրգիայի մյուս գործերի հետ հստակ կարող եմ ասել, որ թույլ գործ է: Շիրվանզադեն բոլոր հարցերի պատասխաները մեզ տալիս է, ընթերցողին մտածելու տեղիք չի տալիս, գրվածքը շատ պարզ է ու առանց ենթատեքստի:

Շիրվանզադեի պատիվը պահեց իր քննադատությունները:

…Ց…տ…ե…ս…ու…թ…յ…ու…ն…

Ընդհամեը 20 օր, ընդհամենը երկու շաբաթ, ընդհամենը մի քանի ժամ, և ես կդադարեմ դպրոցական լինել։  Այլևս մեկ ժամ ճանապարհ չեմ անցնի, կկարոտեմ Բանգլադեշի փողոցներն ու հարազատ դարձած բակը, այն բակը, որտեղ ես ծառ եմ տնկել ու երեք տարի շարունակ անցել եմ կարմիր արահետով, ու բացել եմ ամենահարազատ և ջերմ դուռը։ Չեմ վախենա ասել, որ այդ դուռը բացեց իմ առաջ մի ուրիշ կյանք, որում ես գտա ինքս ինձ։  Ինքս հասկացա, թե ով եմ ես, ինչ եմ ուզում և վերջապես ինչ կարող եմ անել։
ճամփորդեցի, ճանաչեցի այն միջավայրը, որտեղ ապրում եմ, ձեռք բերեցի հիանալի ընկերներ, որոնց  միջոցով հասկացա ընկերության քաղցրությունը։
Բացելով այդ դուռը՝ բացեցի այն ապագան, որն ուզում եմ, արթնացրի իմ մեջ մահացած հատկանիշները, ձեռք բերեցի կամք՝ պայքարելու համար։
Սովորեցի ինքնաարտահայտվել՝  խոսել, գրել, երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ հաղորդում պատրաստել, հանրահայտ մարդկանց հետ զրուցել, այս ամենը երազանք էր, որը դարձավ իրականություն:

Առաջին քայլս կրթահամալիր արել եմ 2013 թվականի սեպտեմբերին, նոր միջավայր, նոր դեմքեր ու ոչ ստանդարտ կրթություն: Նորամուծություններն այնքան շատ էին, որ սկզբնական շրջանում ոչ մի բան չէի կարողանում ընկալել, բայց ժամանակը ամեն ինչ գցում է իր տեղը: Անցավ 2013-ը, եկավ 2014 –ը ու վազելով գնաց, 2015 –ը եկավ կամովի ու արդեն գնում է ակամա: Երեք տարի շարունակ ես սովորել եմ, նույնիսկ այն ժամանակ երբ դաս չեմ արել, միեւնույն է՝ սովորել եմ, միջավայրից, մարդկանցից: Հիմա այն պահն է, երբ զղջում եմ այն օրերի ու ժամերի համար, որ բացակայել եմ դասերից կամ չեմ հաճախել: Այդ օրերն ու ժամերը հաստատ էլ երբեք չեմ կարող վերականգնել:  Անսովոր են լինելու այն առավոտները, երբ ես բարձրախոսով չեմ ասելու՝ բարի աշխանտանքային օր, սեբաստացիներ…., անսովոր են լինելու բուհի պատերը ու հնչող զանգերը, բայց ժամանակը ամեն բան իր տեղը կդնի:

Ես շրջանավարտ եմ՝ սեբաստացի շրջանավարտ, ու ցտեսություն չեմ ասում:

Հ.Գ.  տեքստը գրել եմ  անկեղծ ու ակնկալում եմ անկեղծ ընթերցող: