Հոբբիներ` ըստ գրողների

  • Վլադիմիր Նաբոկովը
    լեպիդոպտերոլոգ էր, ավելի հասկանալի լեզվով ասած` թիթեռներ ուսումնասիրող:   «Ոչ մի բան չի համեմատվի այն հիացմունքի հետ, երբ առաջին անգամ մանրադիտակի տակ հայտնաբերում ես նոր արարածի կամ էլ Պերուի և կամ Իրանի լեռան լանջերին հանդիպում ես մինչ այդ գիտությանը անհայտ տեսակի թիթեռների: Դա ինձ համար շատ ավելի մեծ հաճույք և ուրախություն է, քան ասենք գրական ոգեշնչումը: Բացառված չի, որ եթե Ռուսաստանում հեղափոխություն չլիներ, ես ինձ կնվիրեի միայն թիթեռների ուսումնասիրությանն ու երբեք չէի զբաղվի գրականությամբ: 7 տարեկանից սկսած ամեն ինչի մեջ ես զգում էի ուղղակի կապը արևի լույսի  հետ, իսկ այնտեղ գլխավորում էր միայն մեկ կիրք: Եթե առավոտյան իմ առաջին հայացքը դեպի արևն էր գնում, ապա առաջին միտքս թիթեռնիկների ետևից էր ընկած: Image
  •  Ֆրանց Կաֆկան պոռնոգրաֆիայի հսկայական հավաքածու ուներ, որտեղ ներգրավված էին ամենաբազմազան սեքսուալ դրսևերումները: Image
  • Էռնեստ Հեմինգուեյը լրջորեն զբաղվում էր բոքսով: Նա հրապուրված էր նաև
    որսորդությամբ ու ձկնորսությամբ, սիրում էր ցլամարտը, ոգևորված էր պատերազմով, պաշտում էր կանանց ու խմիչքը: Image
  • Շաբաթվա վեց օրը Մարկ Տվենը զբաղվում էր գրականությամբ, իսկ կիրակի օրը` գիտությամբ ու տեխնիկայով: Տվենը հորինել և գրանցել է տաբատակալի փոխարեն օգտագործվող մի սարք, որն անվանել է «կատարելագործված կարգավորվող հանովի-դնովի գոտիներ հագուստի համար»: 1872թ.-ին նա որոշեց թղթի էջերի մի կողմը բարակ շերտով սոսնձել, հետո կպցրեց դրանք` այն անվանելով «ինքնակպչուն ալբոմ», ինչը շուտով մեծ տարածում գտավ և Տվենին շուրջ 50 000 դոլարի եկամուտ բերեց: Image
  • Լև Տոլստոյը հեծանվի մեծագույն սիրահար էր, նա կարող էր Մոսկվայից ու Յասնայա Պոլյանայից հասնել  Տուլա և հետ դառնալ, նկատի ունենանք, որ այն ժամանակվա ճանապարհները հաստատ այսօրիկ բարեկարգ փողոցները չեն եղել, և ուրեմն Տոլստոյը վարպետ հեծանվորդ է եղել: Կոմս Տոլստոյի հոբբիներից էր նաև կոշկակարությունը, նա սիրով վերանորոգում էր իր բարեկամների կոշիկներն ու երկարաճիտերը:Image
  • Հարուկի Մուրակամին պաշտում է վազքն ու առ այսօր մասնակցում վազքի մրցույթներին: Մուրակամին նաև ջազի մեծ սիրահար է և օրեկան լսում է մոտ տասը ժամ: Էսսեներից մեկում գրում էր, որ եթե այդքան շատ երաժշտությամբ տարված չլիներ, գուցեև գրող չդառնար: «Իմ տեքստային ոճի վրա խորապես ազդել են Չարլի Փարքերի հանգերն ու Սքոտ Ֆիցջերալդի արձակի ռիթմը: Եվ անընդհատ քաղելու բան եմ գտնում Մայլս Դեվիսի երաժշտությունից»: Image

     

Աղբյուրը՝http://hs-poetry.blogspot.ru/2013/05/blog-post_9699.html#more

Հետաքրքիր փաստեր մարդու մարմնի մասին

Մարդկային օրգանիզմի ֆիզիկական կառույցը համարվում է մարդու մարմինը: Մարմինը կազմված է գլխից, վզից, իրանից, երկու ձեռքից և երկու ոտքից: Գիտականորեն կազմված է մարդու մարմնի նորմանները, օրինակ միջին հասակը, միջին քաշը և այլն:

Ուղեղ.

  • Ուղեղը չի զգում ցավ, չնայած այն բանի, որ իր մեջ պարունակում է դրանց ազդակները: Ցավի ազդանիշը հենց ազդակների միջոցով է հասնում ուղեղ:
  • Չնայած նրան, որ ուղեղը կազմում  մարդու մարմնի 2%, բայց նա արտադրում է 20% անհրաժեշտ նյութեր մարդու օրգանիզմի համար:
  • Ուղեղի բազադրության 80% -ը ջուր է:
  • Մարդու ուղեը քնած ժամանակ ավելի ակտիվ է քան, արթուն
  • Ուղեղը աշխատում է 10վատ. Արագությամբ

 Զգայարաններ.

  • Յուրաքաչյուր անձ ունի իր հոտը: Այդ հոտը երբեք չի կրկնվում: Բացառություն են եկվորյակները:
  • Շատ մարդիկ իրենց զգայարանների միջոցով զգում են, որ ունեն ադրենալինի պակաս: Այն լրացնելու համար հարկավոր է ուղղակի նստել մեքենա և առանց արգելակի վարել այն՝ մեծ արագությամբ:
  • Կանայք կարողնում են իրենց զգայարաններով տարբերակել մարդկանց հոտերը, իսկ տղամարդիկ՝ ոչ:
  • Ժամանակ զգալու կարողությունը իհարկե տալիս է ուղեղը, սակայն այդ առանց զգայարանների անհնար է:

Էվոլուցիա

6 ամիս առաջ՝ դեռ չծնված երեխայի մոտ ի հայտ են գալիս ատամներ, որոնք զարգանալու ընթացքում թափվում են:

  • Երեխանները ծնվում եմ կապույտ աչքերով, որովհետեև ունենում են ուլտարամանուշակագույն ճառագայթների մեծ ներգործություն, և մելանիումի բացակայություն:
  • Տղամարդիկ տեսնում են ավելի շատ երազներ, քան կանայք

Նաև

  • Ուղեղը կարող է ստեծել ձայներ, որոնք մենք լսում ենք:
  • Մենք ինքներս մեզ չենք կարող խուդուտ տալ, ուղղակի չի ստացվի
  • Միայն մարդկանց մոտ է արցունքը էմոցիայի հետևանք

 Image

Նախատոնականություն

Ահա և եկավ տարվա ամենակախարդական ժամանակները՝ լույսեր, նվերներ, ձյուն ու շատ սեր: Եկավ այն նախատոնական տրամադրությունը, որն ամենալավ զգացողություններն է հաղորդում, և մարդուն ներդաշնակության զգացողություն փոխանցում: Նախատոնական տրամադրությունն առաջին հերթին ամեն անձ ստեղծում է յուրովի, իհարկե, առանց ամանորյա գովազդների, երգերի այդ տրամադրությունը դժվար թե ստեղծվի: Այս տարի՝ առաջին անգամ. տոներին պատրսատվում եմ ոչ Հայաստանում: Օգտվելով այդ առիթից՝ կներկայացնեմ Մոսկվայի նախատոնական տրամադրությունը: Նախ ասեմ, որ այստեղ նոր տարի ասվածին մոտենում են ոչ այդքան ծանր: Ամանորն իրենց համար նվերներ տալու, ստանալու, երգելու, պարելու տոն է: Այստեղ վերջին պլանում է գտվում ≤սեղանի≥ հարցը, այն կարծրատիպերը, որոնք մինչ այսօր կան հայ հասարակության մեջ, այստեղ վերացել են կամ չեն եղել: Ոչ ոք պարտքով սեղան չի գցի, կմատուցի այն, ինչ ցանկանում է՝ առանց որևէ հատուկ ճաշացանկի: Հետևելով Մոսկվայի նախատոնական տրամադրությանը՝ կարող եմ ասել, որ մարդկանց համար Նոր Տարին սկսվում է շատ շուտ՝ բառիս ոչ բուն իմաստով՝ դեռ նոյեմբերի առաջի շաբաթվանից քաղաքում կարելի է տեսնել զարդարված փողոցներ, տոնածառեր: Ճիշտ նույնը կատարվում է տներում, դեռևս նոյեմերին զարդարում են տոնածառը, լուսավորում են պատուհանները և այլն: Մոսկավան վաղուց արդեն գեղեցիկ զարդարված է: Զարդարանքի հիմնական գույնը կապույտն է: Երբ շրջում ես քաղաքով, մի պահ պատկերացնում ես քեզ հին ռուսական մուլտֆիլմի մեջ ≤Զիմնայա Կառալեվա≥՝ ամեն ինչ կապույտ է, լույսերը, տոնածառերը: Իմիջայլոց տներում նույնպես կապույտ գույնն է գերակշռում: Մոսկվայում գեղեցիկ զարդարված են միյան կենտրոնական փողոցները, մասնավորապես՝ կենտրոնը, իսկ ծայրամասերում նախատոնական տրամադրություն ստեղծում են հենց բնակիչները՝ զարդարելով իրենց բակերն ու շրջակայքը: Իհարկե, կան այնպիսի թաղամասր, որոնցում գտնվելիս չես ասի, որ Ամանորը մոտենում է, պարզ է, պետությունը չի զարդարել, իսկ բնակինչներն էլ իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Ի տարբերությւոն Երևանի՝ այս օրերին բոլոր իրերի՝ սնունդ, տնտեսական պարագաներ, հագուստ, գներն իջնում են, լինում են հատուկ առաջարկներ, նվերներ և այլն, իհարկե, սա շատ ոգևորիչ է, չ՞է, որ Ամանորը ուրախություն մատուցելու, պարգևելու տոն է: Ինչևէ որտեղ էլ, որ լինես մեկ է դեկտեմբերի 31-ը գալու է. ոմանք ստիպված, ոմանք մեծ ուրախությամբ կսպասեն ժամը 12-ին և կդիմավորեն նոր տարին, նոր 2014 թվականը, որը, համոզված եմ, լավն է լինելու: Իր հետ բերելու է երջանկություն ու հաջողութուն, իհարկե, միայն նրանց համար, ովքեր հավատում են հրաշքներին: Դրանց մեջ եմ նաև ես. զինվում եմ համբերությամբ և սպասում:

Image

20 միտք. Նելսոն Մանդելա

1. Տվյալ ազգը ճանաչելու համար պետք է լինես տվյալ երկրի բանտերում: Ազգը պետք է դատել ոչ թե ամենաբարձր խավով, այլ ամենացածր:

2. Առաջնորդը նման է հովվի: Նա կանգնում է հոտի ետևում՝ թույլ տալով ճարպիկներին առաջ ընկնել հոտից և ուղղորդել հոտը՝ չգիտակցելով, որ իրական առաջնորդը ետևում է:
3. Ազատ լինելու համար միայն սեփական շղթաներից ազատվելը շատ քիչ է, դու պետք է այնպես ապրես, որ ուրիշները ևս հարգեն ազատությունը և ցանկանան ազատ լինել:

4. Դժգոհելը նույնն է, թե թույն խմել՝ հուսալով, որ դա կսպանի թշնամիներիդ:
5. Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարելի է կիրառել աշխարհը փոխելու համար:
6. Ես հասկացա, որ համարձակությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը վախի հանդեպ: Քաջ է ոչ թե նա, ով վախ չի զգում, այլ նա, ով հաղթում է վախին:
7. Լավ գլուխն ու լավ սիրտը միշտ էլ ուժեղ համակցություն են: Բայց այ երբ սրանց ավելանում է գրագետ խոսքը կամ գրիչը, ուրեմն Դուք յուրահատուկ մեկն եք:
8. Մինչև անելդ ամեն բան էլ անհնար է թվում:
9. Ոչ ոք չի ծնվում ատելու համար մյուսին մաշկի գույնի համար, տարածաշրջանի կամ կրոնի: Մարդիկ սովորում են ատել, ու եթե նրանք սովորում են ատել, ապա նրանց պետք է սովորեցնել սիրել, որովհետև սերը շատ ավելի բնական է ու հատուկ մարդկային սրտին, քան դրա հակառակը:
10. Երբ մարդը զրկված է իրավունքից՝ ապրելու այն կյանքով, որին հավատում է, օրինազանց դառնալուց բացի այլ ելք նա չունի:
11. Առաջնորդեք թիկունքով և թույլ տվեք ուրիշներին կարծել, թե նրանք են առաջնորդում:
12. Ինձ մի՛  դատեք իմ հաջողություններով, այլ նկատեք, թե ես քանի անգամ եմ ընկել ու նորից բարձրացել:
13. Երբ ես դուրս եկա ու քայլեցի դեպի դարպասները, հասկացա, որ եթե ինձ հետ տանեմ դառնությունն ու ատելությունը, ապա այդպես էլ կմնամ բանտում:
14. Երբ դուք խոսում եք մարդու հետ նրան հասկանալի լեզվով, ձեր խոսքը հայտնվում է գլխում, երբ դուք խոսում եմ մարդու հետ նրա մայրենի լեզվով, ձեր ասածն իսկույն մտնում է սրտի մեջ:
15. Ձեր կանգնած տեղը ցույց է տալիս, թե դուք որտեղ էիք նստած:
16. Բանակցելիս ես հասկացա, որ եթե ուզում եմ՝ ուրիշները փոխվեն, առաջին հերթին ինքս պիտի փոխվեմ:
17. Մենք ինքներս մեզ ասում ենք, թե ո՞վ եմ ես, որ լինեմ փայլուն, տաղանդաշատ, գեղեցիկ, հրաշալի, հեքիաթային: Բայց իրականում ո՞վ, եթե ոչ դու:
18. Քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ վարակիչ ոգևորությունն է, որի շնորհիվ մյուսները ևս ջարդում են շրջանակը:
19. Մեծ բլուրը հաղթահարելուց հետո քչերն են գիտակցում, որ առջևում ավելի շատ բլուրներ կան:
20. Արտաքինը կարևոր է, և մի՛ մոռացեք ժպտալ:
 
Image

աղբյուրը ՝ http://hs-poetry.blogspot.ru/2013/12/20.html

Անպատճառ

Կյանքս՝ որպես սերս արտահայտելու միակ միջոց տարար,  տարար հեռու, ուր չկար ծաղիկը, երգն ու պարը, արևն ու տաքը, ձյունն ու սպիտակը, անձրևն ու թացը: Տարար այնտեղ ուր միայն ակնոց է ու դիմակ, որտեղ աչքերը փակ են, սիրտը կանգնած, զգայարանը քարացած,  այստեղ միայն ուղեղն է, հիմարացած բնազդն ու ապրելը, անիմաստ ապրելը: Ցանկության ապարդյուն լինելը, կարոտելու հիվանդությունը, տխրելու բնազդը,  սիրելու պատճառը, այն պատճառը, որը չկա, որը չի էլ եղել:  Տարվում եմ այն սիրով, որը տվեցիր, սիրում եմ այդ սերը, որը ապրեցի: Ապա եթե դա սեր էր, ինչու՞ չապրեց երկար, ինչու՞ գնաց ու թողեց, թողեց անտեր ու կիսված, փշաքաղված ու կարմրած: Թողեց առանց մտածելու, թողեց ուղղակի՝ անպատճառ:  Բաց սիրտդ փակվեց, գեղեցիկ խոսքերը չորացան այնպես ինչպես ծաղիկներս ու հիշողություններս… իմ ու քո հիշողությունները, մեր հիշողությունները: 

Image

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

  • Նորվեգիացի գիտնականները ասուլիսներից մեկում նշել են Ձմեռ պապիկի կարմիր քթի առկայության պատճառը: Ասվում է, որ կարմիր քիթը դարձել է խորհրդանիշ Ձմեռ պապիների համար, և, ար այն առաջացել է շնչառական հիվանդությունների պատճառով:
  • Տոնածառ ասվածը առաջին անագմ օգտագործել են գերմանացիները, հենց նրանցից է ձևավորվել այս գեղեցիկ ավանդույթը:
  • ԱՄՆ առաջին է, ըստ վիճակագրության այնտեղի բնակչության կեսը հավատում է Ձմեռ Պապիկի գոյությանը
  • ԱՄՆ –ում Ամանորին նվիրում եմ ամենաշատ նվերները, դրանց թիվը նույնիսկ կարող է հասնել 364-ի
  • Ամանորը համարվում է սիրահարների ամենասիրած տոնը:
  • Էքստրասենսները ասում են, որ մի քանի հազարամյակ հետո Ձմեռ պապուն փոխարինելու է Ձմեռ տատին:
  • Մ.թ. 360 թվականին Հռոմի պապը պաշտոապես հայտարարեց դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ ծննդյան տոն:
  •  Պատմության մեջ ամենաբարձր տոնածառը եղել է Վաշինգտոնում 1950թ.:
  • Ամանորի ≤գույներ≥ համարվում են կարմիրը, կանաչը, ոսկեգույնը:  Կանաչը՝ կյանքի հաջողության, կարմիրը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ ոսկեգույնը հարստություն:
  • Վիճակագրության համաձայն, ինքնասպանություների թիվը կտրուկ նվազում է Ամանորյա օրերին:
  • Տոնածառները սկսվեցին վաճառվել 1850 թվականից:
  • Անգլիայում նախատոնական տրամադրության բացում կատարում է թագավորական ընտանքը:
  • Արևելյան Եվրոպայում սարդերի տեսքով խախալիքները համարվում են պարտադիր:
  • Ալբանիան առաջին էր ԱՄՆ-ի նահանգներց ով ընդունեց Ամանորը՝ իբրև տոն. 1836 թ.
  • Ամեն տարի 30-35 մլն. Տոնածառ է վաճառվում միյան ԱՄՆ –ում

Image