Ինչ է իշխանությունը

Իշանություն ասելով մարդիկ հասկանում են այն երևույթը, որը կառավարում է իրենց: Օրինակ`իշխանությունը ընդունեց այս կամ այն օրենքը`սկսվում են բողոքները, քննադատությունները հազվադեպ լինում են նաև դրական արձագանքներ: : <<Ինչ վատն է իշխանությունը, որ մեր ասածի հետ չի համաձայնվում>>: Այս տողերը կարդացի  մի հոդվածում, և ընկա երկմտանքի մեջ: Մի կողմից մտածում եմ ու հասակնում, որ մեր պետականությունում իսկապես այդպես է: Մի կողմից էլ ինքս ինձ ասում, որ դրա մեղավորը հենց մենք ենք` հասարակությունը: Մենք լսելի չենք դարձնում մեր խոսքը, այն պահում ենք մեր մեջ << քրքրվում>> նույն և անլուծելի թվացող խնդիրներից: Վերջապես կարողացա հասկանալ այդ մեկ, բայց շատ խորիմաստ նախադասությունը: Դրանցից բացի կա նաև մեկ տեսություն ավելի ճիշտ դաստեարակություն` մարդկանց մեջ դրված է <<ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ>> բառի բացասական լինելը:Մարդիկ,մի ունեցեք միակողմանի մտածելակերպ փորձեք հասակնալ իշխանությունը`որպես դրական երևույթ: Պատկերացրեք եթե չլիներ իշխանություն ինչ կլիներ այդ ժամանակ: Չեինք ունենա պետականություն, չեինք լինի անկախ և շատ ու շատ այլ հարցեր, որոնք կան միայն իշխանության լինելու հետևանքով:

Բացի կառավարություն-իշխանությունից, կան նաև բազմաթիվ իշխանություններ: Սակայն ամենա առաջին իշխանությունը`դու ես, դու քո ուղեղը, մարմինը, հոգիտ: Պետք է ունենալ իշխանություն հենց ինքտ քեզ վրա`կարողանալ անել այն ինչ ուզում ես, կատարել որոշումներ, որոնք հենց դու ես ուզում այլ ոչ թե ոմն մեկի << ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ>> : Աշխատեք հարգել իշխանություններին`այդ թվում նաև ձեզ: Չե, որ ձեզանից յուրաքանչյուրը ԻՇԽԱՆ Է:

Image

Ինչ է կյանքը

 

Այն հարցին թե ինչ է կյանքը փորձել են պատասխանել բազմաթիվ փիլիսոփաներ, հոգեբաններ, հասարակ մարդիկ: Մեզանից յուրաքանչյուրը ունի իր տեսակետը և դիրքորոշումը կյանքի վերաբերյալ: Հիմա կփորձեմ ներկայացնել իմ կարծիքը և իմ տեսանկյունը կյանքի վերաբերյալ (կփորձեմ չկրկնվել):

Կյանքը հենց ինքը մի բարդ խնդիր է, որը մենք փորձում ենք լուծել: Հաճախ մարդիկ գտնում են սխալ լուծումներ և չեն ստանում ցանակալի արդյունքներ: Կյաքնը մի հրաշագեղ գիրք է, որը մենք գրում ենք`կամա, թե ակամա, սակայն այն կարող ենք կարդալ միայն այն ժամանակ երբ այն ավարտվի: Կյանքի գիրքը ընթռնելի կլինի միայն հաջորդների համար:

Գրեք ձեր կյանքի գիրքը այնպես, որ այն ինչ-որ բան տա ընթերցողին: Ձգտեք ապրել  այնպես, որ, երբ մարդիկ կարդան ձեր կյանքի գիրքը, այտեղ մի այնպիսի բան գրված լինի, որ մնաք մարդկանց սրտերում և Ձեր կյանքի գրքով աշխարհին թողեք հարստություն:

Կյանքը մի խաղ է, որից չենք կարող հրաժարվել, քանի-որ եթե ծնվել ենք ուրեմն արդեն խաղի մեջ ենք: Մնում է այն, մենք կհախթենք խախում, թե ոչ: Ճանաչել կյանքը, նշանակում է ճանաչել  մարդկանց, իսկ դա կարծում եմ անհնար է: Ինչպես կարելի է ճանաչել այլ մարդկանց, երբ չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել ինքներս մեզանից: Կյանքում ոչինչ չի տրվում անվճար: Ինչ- որ բանի հասնելու համր նախ պետք է տանջվել և հազիվ-հազ հասնել, ինչ-որ նպատակի:

Կյանքը ամբողջությամբ գաղտնիք է, որը բացահայտելու համար մի ամբողջ կյանք բավարար չե: Կյաքնի հետաքրքրությունը հենց դրա մեջ է: Ապրելով փորձում ես բացահայտել: Կյանքը մերթ հանդարտ, մերթ փոթորկոտ ծով է, որում ուժեղ մարդիկ լողում են իսկ թույլերը խեղդվում: Ձգտեք կյանքում լողալ իմանալ, որպեսզի չխեղդվել: Այնուհետև փորձեք նավակ ունենալ:Գրածս ավարտեմ մի փիլիսոփայի խոսքերով`<< Կան մարդիկ, որոնց գոյությունը միայն ապացուցում է, որ կյանքում կարելի է հասնել ամեն ինչի>>:Image

Ինչ արժեք ունի ինձ համար անկախությունը

Անկախությունը մեր ընկալմամբ իրականում փոքր-ինչ այլ հասկացություն է: Այն գրեթե միշտ գործընթաց է, բայց ոչ նպատակ:Հասարակ քաղաքացին, բացի անխախ պետությունում ապրելու հաճույքից, իրավունք ունի նաև օգտվելու այլ պահանջմունքներից. լավ ապրելու, ապահովված լինելու, երեխաների ապագան կառուցելու, հանգստանալու և իհարկե պաշպանված լինելու: Այս ամենը պետք է իրականացնի պետությունը` ի դեպ անկախ պետականություն ունեցող պետությունը: Իսկ դրանց ոչ բավարար կատարման դեպքում, կարելի է կասկածի տակ առնել տվյալ պետության անկախ լինելը: Ի ցավ ինձ և բոլորիս Հայաստանում ավելի է աճում կասկածը դեպի նրա անկախ պետականություն ունենալը: Հազարամյակներ շարունակ Հայ ժողովուրդը մարտնչել է իր անկախությունը վերականգնելու և պաշտպանելու համար: Մինչ օրս մենք փորձում ենք պաշտպանել մեր անկախությունը թշնամիներից, և փորձում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում:

Ի վերջո անկախ ապրելն ու անկախություն ունենալն մշակույթ են, ինչպես օրինակ իրավունքն ու պարտականությունը: Պետք է կարողանալ ճիշտ և դիվանագիտորեն մոտենալ անկախ բառին և կարողանալ այն օգտագործել արդյունավետ:

Անկախ լինելն ու անկախություն ունենալը միջոցներ են, ամուր պետություն, պաշտպանված ժողովուրդ ունենալու համար:

Տարիներ առաջ ԽՍՀՄ կազմում գտնվող ժողովրդները ունեին ամեն ինչ: Չկար այսօրվա նման անհավասարություն, կային աշխատատեղեր, սակայն այս ամենի հետ հանդերձ չկար անկախություն ասվածը: Հասարակությունը չեր հասկանում <<քաղցր>> անկախություն բառը: Անկախ պետականություն և անկախ լինելու պակասը աշխարհում զգում է հարյուրավոր մարդիկ: Եվ հիմա մենք ապրում ենք ազատ անկախ երկրում,որտեղ չենք սահմանափակում մեր անկախությունը: Շատ հպարտ և ուրախ այս տարի նշեցինք մեր անկախության 21-րդ տարեդարձը:

Վերջացնելով իմ կարծիքը անկախության վերաբերյալ ցանկանում եմ ասել, ր ես իսկապես հպարտ եմ, որ ապրում եմ ազատ և անկախ Հայաստանում:

Image

Ինչից է, որ մեր քաղաքը կեղտոտ է

Image

<<Երևանը գեղեցիկ է մանավանդ գիշերով>>: Գիտեք ինչու, որովհետև գիշերով չի երևում մեր մայրաքաղաքի կեղտոտությունը: ցավալի է, բայց փաստ է: Ով է մեղավոր: Միայն ու միայն հասարկությունը: Եթե հասարակությունում ապրող յուրաքանչյուր անդամ ինքն իրեն հարցնի թե ինչու է մեր քաղաքը կեղտոտ կգտնի պատասխանը: Պատասխանը կլինի մեկը` մեղավոր ենք ինքներս: Եթե ես չաղտոտեմ` դիմացինս էլ չի աղտոտի,սա է մեր իրականությունը ուղիղ ասված <<թութակի>> նման կրկնում ենք այն ինչ անում է մեր ընկերը, բարեկամը նույնիսկ անծանոթը: Կա մի արտահայտություն, որը ինձ ուղակի հունից հանում է, երբ ասում են, որ մեղավոր է միայն կառավարությունը: Ես չեմ կարող հասկանալ այդ <<մեղքը>>: Լավ հասակնում եմ, որ ասում են քիչ են աղբամանները`դա էլ ունի լուծում, այդ ժամանակ պետք է ուղղակի աղբը պահել ձեռքում կամ գցել պայուսակի մեջ, մինչ կհասնեք մոտակա աղբամանին: Միթե այդքան համբերություն չունենք: Երբ տեսնում եմ, որ մեր քաղաքի աղտոտման պրոցեսը արագացնում է երիտասարդ, դա դեռ տանելի է, բայց երբ տեսնում ես մի տարիք առած մարդ անփույթորեն անում է այն մեղքը, որը ուղղակի անտանելի է, ցանկություն եմ ունենում մոտենալ և մի երկու խոսք ասել: Վերջերս քաղաքում հաճախակի կարել էր տեսնել պաստառներ`<<Մաքուր պահենք մեր քաղաքը>> վերնագրով: Թե ինչու էին փակցրել, մինչ օրս չհասկացա: Որովհետև ոչ մի քաղաքացի ուշադրություն էլ չեր դարձնում այդ պաստառներին, կեղտոտում էր ինչքան հնարավոր է շատ:

Ինչևէ, այս ամնեը գրելուց հոտո հասկացա, որ ամեն ինչ կախված է մեզանից`հաարակությունից: Ուղղակի մենք պետք է սովորենք չաղտոտելու մշակույթը:

Ռիչարդ Բախ`<>

<<Ճայը>>, <<Ողջույն>>,<<Պատրանքներ>>`այս բոլոր ստեղծագործությունների հեղինակը Ռիչարդ Բախն է, որը առանձնանում է իր յուրահատուկ արվեստով: Վերջերս կարդացի <<Պատրանքներ>> ստեղծագործությունը: Մի քանի օր մնացի այդ գրքի տպավորությունների մեջ: Մտքիցս  ուղղակի դուրս չէին գալիս ստեղծագործության խորը մտքերը, որոնց մասին մտածելիս թվում էր, թե նրանք անվարջանալի իմաստներ ունեն: Օրինակ`<<Քեզ կյաքնում առաջնորդում է ներքին ուսուցանող գիտակցությունը, զվարթ հոգևոր էությունը, որն էլ հենց քո իրական ԵՍ-ն է>>: Այս տողերը կարդալիս մի քնաի րոպե մտածում էի դրա շուրջ, հասկանալուց հետո պարզեցի դրա արժեքը և ճշմարտությունը:

Կամ օրինակ` << Ահա մի թեստ, որով կպարզես` ավարտվել է, արդյոք, առաքելությունդ երկրի վրա. Եթե դու ողջ ես, ուրեմն այն շարունակվում է>>: Բառեր, որոնք կարդալիս ակամաից տրամադրությունդ սկսում է բարձրանալ, կարդալիս հասկանում ես, որ կյանքը ամենքիս համար մի անգամ է ստեղծված, և հենց դրա համար պետք է կարողանաս այն ճիշտ օգտագործել և իհարկե վայելել: Գրվածքը ասես պատասխան լինի այն հարցերին, որոնք շատ ժամանակ մարդիկ իրենց մեջ մտածում են:

Այս գիրքը ինձ շատ  նորություններ տվեց: Ես հասկացա, որ պետք է ունենամ պատրանքներ, որպեսզի կյանքս ավելի գունեղ լինի: Հասկացա որ պետք չե փաղչել խնդիրներից, որովհետև յուրաքանչյուր խնդիր հաղթահարելիս նոր ձեռքբերումներ ես ունենում>>: Խոսքս ցանկանում եմ ավարտել ստեղծագործության իմ սիրելի տողերով`<<Պնդելով, թե ինչ-որ բան չես կարողանում, քեզ զրկում ես ԱՄԵՆԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ>Image>: