Քաղաքացին հարաբերական բան է

Պետությունը ունի իր բաղադրիչ մասերը, որի մեջ նեռարվում է  նաև քաղաքացի հասկացողությունը, սա այն անձն է, որը  օրինական հարթակի վրա բնակություն է  հաստատել տվյալ պետությունում:  ՀՀ-յան շատ քաղաքացիներ տարիներ շարունակ քրքրվում են, որպեսզի ստանան օրինակ ԱՄՆ –ի քաղաքացիություն, այսինքն օրենքի սահմաններում դառնում են ԱՄՆ-ի բնակիչ, սակայն սա չի նշանակում, որ կորցնում են նաև ազգությունը:

Ես արհեստական կերպով չեմ դարձել ՀՀ քաղաքացի, բաղտի բերմամբ ծնվել եմ այստեղ և հետևաբար ունեմ Հայաստանի քաղաքացիություն: Իմ նման հազարավոր մարդիկ են ապրում Հայաստանում՝ որպես ՀՀ քաղաքացի, և հենց նրանք են կազմում հասարակություն ասվածը:

≤Քաղաքացին հարաբերական բան է≥ վերնագիրը պատահաբար չեմ ընտրել, վերևում բերեցի արհետսական և բնական քաղաքացիություն ասվածների տարբերությունը, սակայն սրանց մեջ կան նաև այլ ասպեկտեներ, օրինակ՝ լավ կամ վատ քաղաքացի:

Ինչ է նշանակում լա՞վ.  Միթե՞ լավ քաղաքացին նա է ով, չի աղտոտում, կատարում է իր բոլոր պարտականությունները, չի գործում օրենքից դուրս, ապրում է իր համար առանց խոչընդոտելու այս կամ այն խնդրին, թե՞ նա է ով, դեմ է գնում ամեն հարցին, մտածում է ապրել ավելի լավ պայմաններում խոչընդոտում է քաղաքական-սոցիալական հարցերին,  անում է քայլեր, որոնք օրենքից դուրս են:

Կարելի էր կռահել, որ քաղաքացիների տարբերակումը արել եմ մերօրյա քաղաքացիներից, որոնք ունեն հենց այս շերտավորումը:   Չեմ ցանկանում քաղացի ասվածին բնութագրել Եթոպիական պատկերացումներով և սահմանել մարդկային լավագույն հատկանիշները, չեմ ցանկանում այս հարցում լինել ռոմանտիկ: Խնդրին նայում եմ ռեալ, ռեալ դատելու դեպքում կարող եմ ուղղակի չծավալվել և ամփոփել այս թեման մեկ նախադաությամբ. հասարակության տարբեր շերտավորումներ այլ կերպ են հասկանում լավ և վատ քաղաքացի սահամանումը, իսկ ես իրավունք չեմ վերապահում ամբողջացնել դրանք: 

Image

Թումանյանը կենդանի է

Հովհաննես Թումանյան. այս սովորական անուն ազգանունը ոչ սովորական ազդեցություն է թողնում հայ ազգի վրա: Չկա մի հայ նորածին, երեխա, դեռահաս, երիտասարդ, տարեց, որ լսած չլինի Թումանյան ազգանունը, կարդացած չլինի ≤Շունն ու կատուն≥, տեսած չլինի ≤Գիքոր≥-ը, չարտասանի՝ ≤ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք≥ նախադասությունը: Չափազանցրած կհնչի, եթե ասեմ, որ Թումանյանը հայ ազգը բնութագրող երևույթերից է՝ իրոք այդպես է: Սիրում ենք Թումանյան, ոչ թե նրա համար, որ կարդացել ենք և կարողացել ենք հասկանալ գրողի փիլիոփայությունը, այլ նրա համար, որ փոքրուց լսում ենք ազգանունը և հեքիաթները: Թումանյանին սիրելը դարձել է բնավորություն, այլ ոչ թե ճաշակ, մտել է հայի հոգեբանության մեջ և տարիներ շարունակ դուրս չի գալիս: Ի վերջո՝ ով է Թումանյանը ինչու է համարվում ազգային գրող և փառաբանվում: Թումանյանն իր գրվածքների մեջ արծածել է այնպիսի թեմաններ, որոնք հետաքրքել են ժամանակի հասարակությանը: Նա խոսել է արգելված սիրո մասին, պատմել գյուղական կյանքի դժվարություններից ու կենցաղից, ներկայացրել է ավանդական տոները՝ այն ամենը ինչը բնորոշ է հային: Ժամանակակից դարում հայերը կարդում ու հիշում են Թումանյան, քանի որ նրա գրվածքներում զգում են հայ ազգի ոգին, բնավորությունը, ավանդույթները, բարդույթները, մտածելակերպը: Երբ կարդում եմ Թումանյան, փորձում եմ համեմատել մերօրյա հայի հետ, հասկանում եմ, որ շատ բան չի փոխվել՝ սահմանափակ մտածողություն, անազատ հասարակություն, այս հատկանիշներին կարող ենք հանդիպել ≤Անուշ≥ պոեմում: Թումանյանը գրում է ժամանակից դուրս, անցել է մեկ դար, զարգացել է քաղաքակրթությունը, սակայն Թումանյանին դեռ կարողանում ես կարդալ՝ այն էլ հասկանալ: Գլոբալիզացիայի արդյունքում շատ հայկական ավանդույթներ մոռացվել են, գրողը հնարավորություն է տալիս վերհիշելու դրանք, օրինակ Բարեկենդանը: Նա նույնիսկ հեքիաթ ունի՝ այս տոնին նվիրված: Կարդալով նրա գրվածքները՝ մտածում ես, թե հեչ բան է, մանկական հեքիաթ է, սակայն այդ հեքիաթների ենթատեքստն իմաստային է, արտացուլում է հասարակության հոգեբանություն: ≤ Մի կաթիլ մեղր≥-ը կարդացի մեկ շնչով՝ իբրև հեքիաթ, հետո սկսեցի հասկանալ, որ հեղինակը պաճենահանել է այն խնդիր, որն ունեն մարդիկ: Եթե գրեմ, կգրեմ անվերջ, սակայն կսահմանափակվեմ այսքանով՝ Թումանյանը գրում է աշխարհի հայերի անունից, ծաղրում ու փառաբանում է հային, ապրել է գրելով և մեծ լավություն է արել հայերիս: Ապրես,՛ Թումանյան: 

Image

Նամակ թշնամուս

 Ընկեր-թշնամի հակադրության իմաստը կայանում է նրանում, որ ցույց տրվի կամ նշանակվի միացման կամ բաժանման ինտենսիվության աստիճանը։ Այդ տարբերությունը կարող է գոյություն ունենալ և տեսականորեն, և պրակտիկորեն` անկախ այն բանից, միաժամանակ կիրառվում են արդյոք այդ բոլոր բարոյական, գեղագիտական, տնտեսական կամ այլ տարբերությունները։ Պարտադիր չէ, որ քաղաքական թշնամին լինի բարոյապես չար կամ գեղագիտորեն տգեղ կամ տնտեսապես անմրցունակ, այլ կարող է նույնիսկ լինել ճիշտ հակառակը , օրինակ տնտեսապես մրցունակ։ Քաղաքական թշնամին ուրիշ է, օտար է.

Կարլ Շմիդտ

Թշնամի. այս բառը իր մեջ պարունակում է միայն բացասակն էմոցիա, նույնիսկ երբ բառը օգտագործում ես կատակելիս, մեկ է այն դիտվում  մոխրագույն գույնով:

Թշնամի հասկացողության մասին կարող եմ դիտարկել տարեր անկյուններից: Թշնամի կարող է լինել քաղաքական տեսանկյունից, սոցիալական, կենցաղային, հոգևոր նույնիսկ վերացական առումներով: ≤Այն մարդը ով մեզ հետ չէ նա մեր թշնամի է≥, այս նախադասությունը շատ է լսվում քաղաքական գործիչներից: Սովորաբար թշնամում նայում են այնպիսի օբյեկտ ում հետ միշտ մրցակցում են, և ցանկանում են ինչ-որ բան ապացուցել, թշնամուն նախանձում են, ատում են և ի վերջո սպանում են (կամ իրենց մեջ, կամ էլ բառիս բուն իմաստով): Թշնամական հարաբերություններ, ինչպես արդեն նշեցի կարող են լինել մեծ և փոքր շառավիղներով՝ պետությունը պետության, մարդը մարդուն, մարդը ինքն իրեն:

Թշնամական հարաբերություններում ես տեսնում եմ նշածս երեք կատեգորիանները, որոնք վարում են նույն հեգեբանությունը: Չեմ ցանկանում մանրանալ և խոսել քաղաքական թշնամիներից, կամ մարդկային թշնամանքից: Կվերցնեմ ամենավերջին կատեգորիան ՝ թշնամի. Մարդն ինքն իրեն:

Ասածս լսվում է ոչ հաճելի ականջին սակայն, սա ամենավատ դեպքերից է: Ամենամեծ թշնամին մարդու համար հենց ինքն է՝ իր բանականությամբ, անգիտակցությամբ, ենթագիտակցությամբ և գիտակցությամբ հանդերձ, որոնց շնորհիվ մարդը դառնում է թշնամի իր խղճին, կամ հակառակը խիղճն է դառնում մարդուն թշնամի:  Երբ խոսքը գնում է այս թշնամանքի մասին, ոչ մի շնչավոր և անշունչ երևույթ չի կարող փրկել հարաբերությունները կործանումից, անվերջ տառապանքներից:  Հաճախ կարող ենք լսել այս արտահայտությունը ≤խղճիս վրա չնստեց≥, կամ ≤խիղճս տանջում է≥:  Թշնամիտ կարող է քեզ հանգսիտ թողնել միայ այն ժամանակ, երբ կատարես հակառակ ռեակցիա, սխալդ ուղղես, ներողություն խնդրես: Խիղճը այն թշնամիցներից է, որը հեշտ չի հանձնվում, ներում է հազվադեպ և շատ դաժան է:

Ես չեմ ատում իմ մարդ թշնամիններց, հակառակը սիրում եմ, երբ ունենում եմ նրանց, նրանք տալիս են կամքի ուժ, նպատակասլացություն: Վախենում եմ միայն իմ խղճից… Մի բան էլ Թուրքիային չեմ համարում ինձ թշնամի: Շնորհակալություն թշնամիներ, որ կաք դուք կյանքը դարձնում ենք ավելի հետաքրքիր, ձեր շնորհիվ կարողանում եմ գնահատել ընկերներիս: 

Image