Երևանիս երգը

Երեւան՝ երգեր, բանաստեծություններ, քիչ են նկարագրելու համար քո գեղեցկությունը, հմայքը, ինչքան ասես կարող եմ խոսել դրանց մասին, կարողեմ երգել անվերջ, արտասանել անդառնալի հրճվանքով: Բայց միթե դա է քեզ պետք, միթե քեզ պետք են երգերս ու բանաստեղծություններս, միթե դու այդքանով էլ կբավարարվես, չէ,՜ չէ, ՜քեզ պետք են երջանիկ դեմքեր, քեզ պետք են հազարավոր ժպիտներ, հարազատ, օտար: Թող զավակներդ քայլեն քո փողոցներով ու գնահատեն իրենց Երեւանը՝ դարերի մեջ չհնացած Երեւանը, թող օտարները տեսնեն ու զարմանան քո երկարաձիգ մայթերով, քո ծաղիկներով, քո լուսավորությամբ, թող տեսնեն ու զգան այն յուրահատուկ քամին, որը փչում է միայն Երեւանում….թող զգան՝ ես, նրանք, երրորդը, մյուսը, այն մեկը, բոլոր- բոլորը՜, քո սերը, թող տան քեզ սեր, թող հիշեն իրենց սիրահարված օրերը, իրենց անքուն գիշերները, որոնց կրիչը դու ես, թող վերապրեն այն բոլոր հիշողությունները, որոնք տվել ես դու ՝ հուշերի քաղաք, երազների ու երջանկության քաղաք: Կարոտով լի մարդիկ , որոնք գալիս ու այնպես են նայում քեզ՝ ասես աշխարհի հրաշալիք լինես… ու կաս, կաս մեզ համար իմ նրանց, մեր բոլորի համար: 
Բնակչություն՝ ահա քո բաղադրատոմսը, ահա դու,: Դու այն մոդելն ես, որն առանց բնակչության քողի կորցնում է իր տեսքը, իր գեղեցկությունը, այն ամենը, ինչ ունի, այն համը հոտը, որը ունես, տալիս է քեզ բնակչությունը՝ ես, նա, այն մեկը, չորրորդը, վերջինը… մենք անշնորհակալ ենք, գիտես ինչու, որովհետեւ թողնում հեռանում ենք առանց մտածելու քո ապագայի մասին, գնում հեռանում ենք՝ մտածելով միայն մեր էգոյի մասին, իսկ դու, իսկ դու, Երեւան:
Իսկ դու, Երեւան ~, իմ չքնաղ Երեւան, ինչ ես անելու դու, ախր ինչու ենք այսքան երկերեսանի, ինչու՞, ինչու ենք՞ ասում –սիրում ենք քեզ, դու այն ես այս ես, բայց իրականում, ինչ ենք՞ անում, մեջքից հարվածում ենք ու հեռանում: Ես նողկում եմ մեզանից՝ ինձնից, քեզնից, նրանից՝ հեռացողներից:
Միթե մենք այդքան վատն ենք՞, միթե մեր Երեւաը վատն է մյուս քաղաքներից, միթե՞ ես ապուշ եմ: Ապուշ եմ, իրական ապուշ: Երեւանս ,Երեւանս՜,շատ եմ սիրում քե,զ իմ Երեւան, իմ բույն, իմ քաղաք, իմ վարդագույն «էրգիր», իմ երազանք, իմ դժբախտություն, իմ երջանկություն, իմ սեր, իմ երեխա, իմ ընտնիք, ԻՄ ԿՅԱՆՔ, ասա, որ հերիք են այն բոլոր բառերը, որոնք ասացի, ասա, որ հերիք են՞
Հերիք են, չէ, հերիք չեն, կասեմ, կերգեմ, կարտասանեմ անվերջ, անսահաման ու կասեմ, որ սիրում, սիրում եմ ցայտաղբյուրներդ, սիրում եմ կեղտոտ փողոցներդ, սիրում եմ ամեն մի հուշարձանի կտոր, սիրում եմ կյանքով լի քո զավակներին՝ Աբովյանին, Մաշտոցին, եւ այն բոլոր փողոցներդ, որոնք կան, սիրում եմ նույնիսկ, աղբամաններդ, որոնք այնքան վատ վիճակում են, բայց ես սիրում եմ: Ասում են չէ, որ երբ սիրում ես, սիրում ես նաեւ վատ կողմերով հանդերձ: Դու ունես խնդիրներ, որոնք կլուծվեն. կլուծվեն, գիտեմ, համոզված եմ… ժամանակները փոխվում են, կյանքի ռիթմը փոխվում է, մենք փոխվում ենք, իսկ դու, Երեւան, մնում ես նույնը՝ դու էլի մեր Երեւանն ես:  Image

Դու սիրված ես

Ֆիլմը ինքնին բարության մասին է: Սիրո և ջերոմության կարիք ունեցող հերոսը, հասարակության մեջ ապրում էր լինելով անտեսված : Այդ անտեսվածությունը երեւում էր թե՛ իր տնից, թե՛ ուղղկաի փողոցում քայլելիս, նա ուներ մի ընկեր՝ կատուն, որը իր բանական չլինելով ասես հասկանում էր տիրոջը: Սակայն այդ կարգավիճակում ապրելը նրան չէր խանգարում լինել երջանիկ, կյանքվ լի: Ուներ մեծ ցանկություն՝ օգնելու այդնպիսիներին, ովքեր մենակ են: Սակայն հասկանալով, որ չունի գումար, փորձեց իր ձեռքով պատրաստել փոքրիկ նվերներ, որոնք կուրախացնեին կարիքավորներին: Փորձը հաջողվեց, նա ապացուցեց, որ կապ չունի՝ դու մանկատանն ես, թե ծերանոցում, նույնիսկ փողոցում՝ մեկ է, դու սիրված ես: Ֆիմը եզրափակվեց Մ. Գանդիի խոսքերոցվ, որը ա ամփոփեց ամբողջ սյուժեն. ‘Love never claims, It ever gives”

Էվոլուցիայի հայելին

Առաջինը ֆիլմում նկատեցի ձայնային էֆեկտները, որոնք չէին արտահայտում խոսք: Դրանք ուղղակի խշշոց-բզզոցներ էին, որոնք գործողության հետևանք էին: Ֆիմը մարդոկային էվոլուցիա զարգացումն էր՝, մանկությունից մինչև խոր ծերություն եկող տարիներ, որոնք իրենց մեջ ամփոփում էին տվյալ տարիքին հատուկ մտածմունքները, նախասիրությունները: Մանկության շրջանում անտամների փոփոխությունը սովորական երևույթ է, որը կատարվեց նաև ֆիլմում: Ինչպես բոլոր երեխանները, այդպես էլ ֆիլմի հերոսը, տեսնելով ատամը ձեռքի մեջ, վախեցավ: Դեռահասության տարիներին արդեն երևաց նրա կողմնորոշումները, ոճը: Այդ տարիքից հերոսը ուներ դաջվածքներ, որոնք դարձան նրա միակ հարազատ ընկերները: Սիրահարվեց, ամուսնացավ, ուեցավ երեխա….մնաց մենակ, մենակությունից ցավեցրեց ինքն իրեն: Ապրեց, հասավ խոր ծերության: Աարդեն, կանգնելով հայելու առջև,և չէր կարող տեսնել իրեն առանց օպտիկական ակնոցի, ի տարբերություն մանկության՝ նա այս անգամ, հանելով արհեստական ատամները, հասկացավ, որ լրիվ մենակ է, եւ և, ինչպես արդեն նշեցի, միակ եւ և հավատարիմ ընկերը իր համար դարձավ մարմնի դաջվածքները:

Մաքս Ֆրիշ. Հատված օրագրից, գրելու մասին.

Մաքս Ֆրիշը հայտնում է գրելու մասին իր կարծիքը համանուն վերնագրով տեքստի մեջ:

Երբ գրում ես, պարզ է, որ ինքնաարտայատվում ես, անում ես անկեղծ, թե կեղծ դա, արդեն մնում է քո խղճին: Հակված եմ այն մտքին, որ երբ գրում ես, չես կարող լինել լիովին անկեղծ, այլ բան է, եթե  գրես ինքդ քեզ համար, օրինակ` օրագիրդ մեջ, և գիտես, որ այդ օրագիրը ոչ-ոք չի կարդա, իսկ երբ գրում ես, օրինակ, բլոգի համար նյութ, ապա ամեն տառից հետո մտածում ես՝ արժե գրել թե ոչ: Այս թեման իր նյութի մեջ արծածում է նաև Ֆրիշը և ասում, որ անկեղծ չես կարող արտահայտվել՝. «Այն, ինչ մենք գրառում ենք, հուսահատ ինքնապաշտպանություն է՝ մշտապես ի հաշիվ ճշմարտության իրացվող»: Արդեն իսկ պարզ է, որ այս տեսակետի հետ ես իքնս համաձայն եմ:  

Ինքնաարտահայտվելը ես բաժանում եմ երկու տեսակ. երբ արտայատվում ես գիտակցաբար և զգացողություններով: Ինքս, ունենալով  գրելու որոշակի փորձ, հակված են եմ նրան, որ երբ գրում ես գիտակցաբար, նյութդ ավելի լավն է լինում, երբ տրվում ես զագցողություններին, ստացվում է շիլաշփոթ երևույթ:

Նյութի բովանդակության մեջ մտնում էր նաև, այն <<«հիմար»>>  գաղափարը, որը կոչվում է սահման: Նյութից մեջբերեմ մի արտահայտություն., որը ինձ դուր եկավ՝ <<«…այնտեղ էլ սահմաններ չկան՝ սարը երկնքից առանձնացնող. միգուցե սա հենց ա՞յն է, ինչ ձև են կոչում: Մի տեսակ հնչող սահման»>>:  Ո՞վ է որոշում սահմանը, ո՞վ է ընտրում սահմանի չափը, այն մեկը սիրում է առանց սահմանի, ուրիշը երջանիկ է սահմաններից դուրս: Սահման չկա և չի կարող լինել: Այս թեմայի վերաբերյալ, ես էլի համամիտ եմ գրողի հետ:

Ձեզ հետ՝ չգիտեմ, բայց ինձ հետ շատ է են պատահել դեպքեր, երբ ցանկացել եմ ինչ-որ բան գրել, բայց բառերով չեմ կարողացել արտահայտել. կոպիտ կհնչի, բայց չեն եկել բառեր, որ կարողանամ արտահայտել այն ինչ զգում էի այդ պահին: Դրանից ազատվելու լավագույն միջոցը պարզված է: Երբ գտնվում ես նման իրավիճակի մեջ, պետք է ընդհամենը վերցնել թուղթ ու գրիչ և գրել, այն բառը, ինչը կա լեզվիտդ վրա: Բառերը շատ տարբեր են լինում, կարող են հասնել ծայրահեղության, բայց և այնպես, երբ գրում ես ու հետո կարդում, հասկանում ես, որ որևիցե բան կա բառերիդ մեջ, սկսում ես խմբագրել և վերջ՝ տեքստը պատրաստ է:

Չեմ կարող ասել, որ շատ հավանեցի Ֆրիշի այս նյութը, ուղղակի այն ինձ շատ հոգեհարազատ էր, գրողը մտածում էր թեմանների մասին այնպես, ինչպես ես եմ մտածում: 

max_frish

Սպասողական հոգեբանություն. Խառնաշփոթ.

 1.Տրամաբանական է, թե ի վերուստ է տրված, ճակատագիր է թե հորինվածք, խառնաշփոթ է թե հոգեբանական սթրես, զգայական է թե գիտակցական: Ինչքան հարցեր, որոնց պատասխանը չունեմ….աչքեր են, որոնք վաղուց չեն թրջվել, սիրտ է , որի բալանին անհայտ կորած է ….գիտակցությjուն, որտեղ ամեն բան կա բացի սեր ասվածքից, կյանք, որտեղ ապրել եմ, ապրում եմ ու երևի թե դեռ կապրեմ՝ չունի փայլ, որը տալիս է միայն սերը: Հա ես սիրում եմ, ու միշտ սիրահառրված եմ, ամենքի ու ամեն ինչի վրա, բայց ցանակնում եմ զգալ աձի սերը եւ ապրեմ այդ սիրով, երգեմ այդ սիրո մասին, խոսեմ միայն այդ սիրո մասին:……. Գալիս է ամառը, ու սկսվում է աշխատել երեւակայությունը, սկսում է ապրել ամառային օրերին, սկսւոմ է պատկերացնել, որ ավելի լավ ամառ է լինելու քան նախորդը, որ էլի լինելու են փոփոխություններ, որ էլի մի բան կլինի, այն բանը ինչյն սպասում եմ:

2.Ամառը բերում է ինձ համար այն հիշողությունները, որոնք ստիպել են թրջել աչքերս, ամառը իր հետ բերում է դեմքեր, ովքեր ստիպել են ուրախանալ ու տխրել, որոնց պատճառով ստիպված եմ եղել կանգնել ընտրության առաջ, ամառը…. Ամառը նույն է լինելու ու էլի բերելու է այդ դեմքերին ու իրադարձություննեին, որոնցով կուրախանամ, բայց հետո…. Բայց հետո կկանգնեմ ընտրության առաջ:

3.Մենք ուղղակի ծանոթներ ենք, ես ու դու ծանոթներ ենք, որոնք երբեք չեն դառնա ընկերներ, մենք ծանոթներ ենք, որոնք հանդիպելիս նայում եմ իրար, բայց որն է պատճառը, որ մենք ուղղակի ծանոթներ ենք, որն է պատճառը, որ անծանոթ ծանոթներ ենք, որն է պատճառը, որ չեմ ստանում բարեւ, որ չեմ ստանում,  ժպիտ, ստանում եմ միայ հայացք, որը սպասում է ինչ-որ բանի, սպասում է, բայց հայացքը այնքան խորն է ու հենց այդ հայացքը չի անում ոչինչ, որպեսզի սպասումը կատարվի: Ես կասպասեմ, գիտեմ, որ մի օր անծանոթ ըկերներից բացի կդառնանք ըկերեներ, գիտեմ…հուսով եմ:

4.Չեմ ցանակնում կորցնել, այն մեկին, ով երջանկացնում է ինձ, բայց գիտեմ, որ պահելով իմ կողքին, դժբախտացնում եմ երջանկացնողիս… միթե մտածում եմ միայն սեփական էգոյիս մասի՞ն…. Image

By Zara Mnatsakanyan

Համերգների կազմակերպումը` որպես ուսումնական նախագիծ. Հեղինակ Մերի Առաքելյան

Թերթեցի <<Դպիր>> ամսագրի էջերը, փորձում էի ընտրել հետաքրքիր նյութ, ինքս էլ գիտեի, որ ինչ էլ ընտրեմ, միեւնուն է արվեստի բնագավառից է լինելու: Հենց այդպես էլ եղավ, ինչպես արդեն կռահեցիք ընտրել եմ Մերի Առաքելյանի հեղինակած նյութը, որը բավականին հետաքրքիր էր:
Սեպտեմբերին առաջին անգամ եկա <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր եւ ամենառաջինն ինչ, ինձ դուր եկավ այն էր, որ դասապլանի մեջ կար նաեւ երաժշտություն <<առարկան>>, որը պետք է ուսումնասիրեինք մեկ ժամով:
Համաձայն եմ հոդվածում արծարծված այն մտքի հետ, որ ռադիոյով եւ հեռուսատտեսությունով ցուցադրվում, մատուցվում է միայն աղաղաղված հայկական երաժշտություն եւ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դա է հայկական մշակույթը, սակայն գործը ցույց է տվել, որ մեր կրթահամալիրը դուրս է եկել այդ քառակուսու միջից եւ ցույց է տալիս սովորողին, ուսուցչին այն իրական մշակույթը, որն ունենք, ոչ միայն ցույց է տալիս, այլև սովորեցնում է:
Հաճելին եւ օգտակարը համապատասխանեցրինք այն ժամանակ, երբ մշակվեց մի նախագիծ, որը հնարավորություն էր տալիս համերգների միջոցով թե՛ սովորել, թե՛ ճանաչել, թե՛ հաճույք ստանալ: Դասապրոցեսին մենք ինքներս կատարում ենք ունկդիր վարժություններ, սովորում ենք, ձեռք բերում լսելու, ունկնդրելու ունակություն: Ամենավառ օրինակը Ռ. Ամիրխանյանի համերգն էր կրթահամալիրում, որը կրկնվեց մի քանի անգամ ու, հուսով եմ, էլի կկրկնվի:
Առաջարկ: Մեր շատ սիրելի երաժշտագետներին կխնդրեմ հետազոտել, մշակել նոր նախագիծ, որի շրջանակներում կկարողանանք ծանոթանալ նոր ստեղծագործողների հետ: Որքան էլ Կոմիտասը սիրելի է և բազմաշերտ, և բարդ, և անկրկնելի, ուզում ես նաև փոփոխություն, նորություն:
Մեր կրթահամալիրի երաժշտագետների նպատակը շատ պարզ է՝ հասանելի դարձնել որակյալ երաժշտությունը, որն, ինձ թվում է, ստացվում է: 

Աղբյուրը ՝http://dpir.mskh.am/hy/node/410

Այն ժամանակ երբ…

Երբ քայլեցի հիշեցի, երբ հիշեցի վերապրեցի, երբ վերապրեցի զգացի բացակայությունդ, որը այնքան խորը վերք էր թողել այնտեղ՝ ներսում, որտեղ կայիր ժամանակին, այն ժամանակին, երբ ամեն ինչ հոյակապ էր… երբ այնքան լավ էր, որ վախենում էի այն երջանկությունից, որը ունեի , վախենում էի խոստովանել ինքս ինձ այն զգացմունքի մասին, որը ունեի…ունեմ… այդ զգացմունքը այնքան մեծ է, որ չի խեղդում միանգամից, տանջում է սպանելով մեկ առ մեկ բջջիջներս, որոնց ցավը ավելի ու ավելի է խորացնում այն զգացմունքը, որը ունեմ…հա կորցրել եմ, կորցրել եմ զգացմունքերիս տիրոջին, բայց պայքարելու եմ… պայքարելու եմ ու կուլ եմ տալու այն արհամարհանքը որը տալիս ես, համբերելու եմ ու ստանալու եմ այն ինչ կորցրել  եմ, վերականգնելու եմ այն երջանկությունը, որը ունեի…դու իմ առաջին ու միակ …իմ առաջին ու միակ ս..ես լավ եմ, բայց երջանիկ չեմ…երջանիկ չեմ, որովհետեւ չկաս դու՝ սրտիս անդրանիկ…չկա ձայնդ, բույրդ, հայացքիդ քնքշությունդ, քեզնով արված խոսքերը, ու այն ամենը ինչ դու ես:…գիտեմ միայն, որ հիշողություն ես, այնպիսի հիշողություն, որ չեմ ուզում անհետանա, ուզում եմ մնա միշտ…ես լավ եմ, բայց երջանիկ չեմ քանի դեռ…  Image

неологизм…

В 70 лет писатель Абид Сурти нашел себе новое занятие. Теперь он каждое воскресенье ходит по квартирам жителей Мумбаи и 
бесплатно чинит им водопроводные краны. Так за последние 7 лет он сохранил уже 5,5 миллионов литров воды. Абид невероятно 
счастлив и рад этому результату намного больше, чем признанию его литературной деятельности.

Когда Абиду Сурти было 70, он зашел в гости к одному своему знакомому и обнаружил, что у того протекает кран в ванной. 
Знакомый пояснил, что у него не хватает денег на водопроводчика, да и не всякий водопроводчик согласится приехать ради 
такого пустяка. Через несколько дней Абиду попалась на глаза статистика: из одного капающего крана за месяц утекают 
тысячи литров воды. Тогда Сурти пришла в голову идея ходить по небогатым кварталам Мумбаи и бесплатно чинить водопроводные 
краны всем, у кого они протекают.

Откровенно говоря, Абид Сурти совсем не умел чинить водопроводные краны. Он всю жизнь был писателем и художником. Где 
взять денег чтобы нанять профессионального водопроводчика? «Если у вас добрые намерения, средства найдутся сами собой», – 
говорит Сурти. Вскоре он совершенно неожиданно получил литературную премию – около двух тысяч долларов. Так Абид смог 
осуществить задуманное. Когда деньги закончились, Сурти начал продавать футболки с призывами беречь воду. «Производство 
одной футболки стоит мне 100 рупий, – рассказывает он. – Я продаю их за любую цену, лишь бы она была больше 100 рупий. 
Некоторые платят 101 рупию, а некоторые – 1000».

Абид Сурти так занят спасением драгоценной воды и написанием новых книг, что однажды даже отказался поехать в Дели на 
встречу с президентом Индии. «Он хотел вручить мне грамоту за вклад в литературу, а у меня совершенно не было времени, 
– вспоминает Абид. – Я все равно потом встретился с президентом, когда он пригласил меня поговорить о проблеме сохранения 
воды. Вот это действительно важное дело».

В свои 77 Абид Сурти отмахивается от вопросов о возрасте («О чем вы говорите? Мне 18 лет!») и считает себя очень 
счастливым человеком. «Самое главное – быть честным с самим собой. Тогда все в жизни будет хорошо»… Անգլերենից թարգմանեց Մարինա ՄՆացականյանը Image