Ֆեյսբուքամանիա. կամ կյանք, որը առանց համացանցի գոյություն ունենալ չի կարող

Ֆեյսբուքամանիա. կամ կյանք, որը առանց համացանցի գոյություն ունենալ չի կարող

Համացանց. մի երեւույթ, որը հեղաշրջեց ամբողջ աշխարհը: Տարի առ տարի զարգացավ, կատարելագործվեց, ստեղծեց միջոցներ ինքնաարտահայտվելու, տեղեկանալու, շփում հաստատելու եւ այլն: Համացանց կոչվածը հասել է այնպիսի աստիճանի, որ նրանով կարող ես նայել հեռուսատցույց(web tv), դիտել այն ֆիլմերը, որոնք դու ես ցանակնում, կարդալ այն գրքերը, որոնք քեզ են հետաքրքիր, լսել այն երաժշտությունը, որը դու ես սիրում: Մի խոսքով առանց համացանացի 21-րդ դարը դար չի: Համացանցում շատ եմ հանդիպում այնպիսի հոդվածների, որոնք քննադատում են, հրաժարվում են ինտերնետից՝ ասելով, որ այն հիվանդություն է եւ ազդում է մարդկանց առողջության վրա: Ես այս հարցին մոտենում եմ երկու տեսանկյունից: Այո, համաձայն եմ, համացանց ասվածը կարող է նաեւ «գժվացնել» մարդու եւ կախվածություն առաջացնել: Բայց եթե մենք մտածենք կախվածության մասին, պետք է ոչնչից չօգտվենք: Եթե այդպես մտորենք, ապա հեռուստացույցը կամ հեռախոսը կարո՞ղ են առաջացնել կախվածություն: Սրանից էլ ես անում եմ հետեւություն, որ տեխնիկայի առկայության հետ մեկտեղ, կա նաեւ կախվածության վտագ: Եւ ի վերջո ՝«ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» արտահայտությունը հենց այնպես չի գրվել՝ մեկ-մեկ կարելի է հետեւել այդ խոսքին:

Համացանցը հայտնի է ոչ միայն իր որոնողական կայքերով այլ նաեւ իր սոց. ցանցերով, որոնք մեծ արտոնություններ են տալիս հասարակությանը: Այսօրվա պես հիշում եմ առաջին սոց. ցանցերից մեկի ստեղծումը (odnoklassniki.ru), որը դարձավ միլիոնավոր մարդկանց ժամանցի վայրը: Տվյալ սոց. ցանցը հայտնի էր իր նարնջագույնով եւ «պադարկեքով», որոնք ամեն օր, ամեն րոպե հայտնվում էին ինչ-որ «երջանիկի» նկարի վրա: Հետո մարդիկ հասկացան, որ այդ կայքը չի բավականացնում եւ խելացիներից մեկը՝ Մարկ Զուկերբերգը, ստեղծեց իմ կյանքի անբաժանելի մասնիկ՝ Ֆեյսբուքը: Ի տարբերություն Օդնակլասնիկի, ֆեյսբուքը ոչ միայն շփման միջոց է, այլ նաեւ՝ տեղեկանալու աղբյուր: Ես ֆեյսբուքում ԴԵՌ չեմ հանդիպել Անուլիկ- Մանուլիկի, որոնց ես անվանում եմ «բանԾիկ» աղջիկներ: Փառք աստծո, ֆեյսբուքը մնում է իր մակարդակին եւ ավելացնում է տեղեկատվական եւ շփման նորացված միջոցներ:

Մարդիկ բողոքում էին նաեւ այն փաստից, որ համացանցով չես կարողանում զգալ: Համացանցը այդ խնդիրն էլ լուծեց: Ստեղծվեց Skype ասվածը, որի միջոցով կարողանում ես էկրանից էկրան՝ տեսնել, լսել, մնում է միայն հոտոտելիքի հարցը լուծել, որի համար էլ պետք չէ անհանգաստանալ, ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո կլինի նաեւ այդ հնարավորությունը:

Թե՛ տեղեկատվական կայքերում, թե՛ սոց. ցանցերում գոյություն ունի, այսպես ասած, «լեզու»: Ես ինքս սոց. ցանցերում չեմ խոսում այնպես, ինչպես նյութ գրելիս: Պարզից էլ պարզ է, որ սոց. ցանցերում գոյություն ունեն որոշակի կետեր, սմայլներ, որոնց օգնությամբ փորձում ես արտահայտել զգացմունք, դիմախաղ: Այ, օրինակ՝ ես ինքս շատ եմ սիրում տվյալ բազմակետերը՝…, որոնք շատ եմ օգտագործում չատում խոսելիս: Այդ կետերը փոխարինում են «Հասկաանալի է» բառին: Կան նաեւ ժպիտենր, որոնք օգտագործում են սոց. ցանցերի օգտատերերը՝ ահա՝  ,  ,  ,  : Ու այսպես շարունակ: Կայքերում շփվելիս մենք շատ հաճախ օգտագործում ենք ոչ հայերեն բառեր, էլ չեմ ասում, որ չենք էլ գրում հայերեն: Իհարկե, խնդիր է, որը ինձ թվում է լուծելի չէ: Քանի որ մենք պրում ենք գլոբալիզացիա, հետեւապես փոխում ենք նաեւ խոսքի մշակույթը օրինակ՝ լավ բառի փոխարեն գրում ենք ok: Եվ մի շարք հայերեն բառեր, որոնց փոխարինում է անգլերենը, իսկ հայերենին էլ՝ լատինատառը: Ես հանգում եմ այն կարծիքին, որ համացանցի լեզուն չի խթանում մայրենի լեզվի զարգացմանը: Ես այս կարծիքին եմ իմ սեփական փորձից: Երբ ես համացանցում եմ, ընկերներից հետ խոսում եմ ամբողջովին այլ՝ համացանցային լեզվով, բայց բնական շփման ընթացքում այդ լեզուն գոյություն ունենալ չի կարող: Սա փաստ է, որը գիտեն շատ օգտատերեր:

Եզրափակեմ խոսքս. ես միայն ուրախ կլինեմ, որ համացանցը ավելի ու ավելի զարգանա, ինչու չէ, նաեւ հեղաշրջում ապրի: Այդպիսով միայն կհեշատացնի, կգունավորի մեր կյանքը:


internet

Անկուշտության արդյունք, թե՞ պատերազմ

Պատերազմը խլում է ամեն ինչ՝ կյանք, առողջություն, հիշողություն, երջանկություն, հույս, մանկություն, ինչ որ կարող է… Խլում է ստիպողաբար… Երբեմն այնպես, որ դու նույնիսկ չես էլ նկատում, թե ինչպես դա եղավ… Տանում է… տանում ՝ անվերադարձ…: Հենց դա է պատերազմի չարիքը, որ տանում է ամեն ինչ՝ թողնելով միայն սառը հուշեր, որոնք երբեք չեն ջնջվում…պահպանվում են…: 

Գրելիս մտածում էի՝ ի՞նչ է պատերազմը, ինչո՞ւ է առաջանում, ո՞ւմ է պետք այդ ամենը: Եվ հասկացա, որ դա միայն մարդկային անկշտություն է: Ստիպել ժողովրդին սպանել,  դառնալ մարդասպան, դառնալ անօգնական: Եվ ինչ, այդ արվում է մի տարածքի կամ իշխանության համար: Աբսուրդ երեւույթ, որը չունի ավարտ, կմնա այնքան, քանի դեռ մոլորակի վրա ապրում է մարդը: Պատերազմի ծնողը իշխանությունն է, հաղթանակի ծնողը՝ ժողովուրդը, այն ժողովուրդը ով հաղթանակի համար տրորում է իր խիղճը, մարդասիրությունը, այս ամենը արվում է մեկ կոչով՝ «Կեցցե՛ հաղթանակը»,եւ կմնա մի գիրք, որի մեջ միգուցե կգրվի այդ հաղթանակի մասին: Վերջ…գնաց մոռացվեց այն տանջանքը, որը ապրել էին զինվորը, գյուղացին, արհեստավորը…

Անդրադառնալով պատերազմին՝ ցանակնում եմ հիշեցնել նաև Հ.Թումանյանի «Մի կաթիլ մեղր» գրվածքը: Սկզբում շուն ու կատու, հետո մարդ, ով եւ վերջապես թագավորներ, որոնք պատերազմեցին ընդամենը մի կաթիլ մեղրի համար: Եւ այդպես, մի կաթիլ մեղրով ազգը դաստիարակվե՞ց։ կարծում եմ, որ ոչ։ Եթե դատիարակված լիներ, մինչ օրս «մի կաթիլ մեղրի» պատճառով արյուն չէր թափի:

Բայց…խաղաղություն եմ ուզում, հավերժական խաղաղություն…:

 

Ինչ է հավատարմությունը. Թմկա տիրուհի՝ հավատարմության շահ.

Ինչ է հավատարմությունը. Թմկա տիրուհի՝ հավատարմության շահ.

Բնավորություն, զգացմունք,  պարտականություն, ներքին պահանջ, թե՞ ապրելակերպ: Այս թվարկածներիցս որպես հավատարմության բնութագիր ես ընտրում եմ ներքին պահանջը:

Հավատարիմ չեն ծնվում, հավատարմության զգացումը առաջանում է ներքին պահանջից: Եթե դու զգում ես, որ որևիցե մեկը արժանացել է քո հավատարմությանը, հավատարիմ ես լինում, առանց մտածելու՝ պատասխան կստանաս, թե ոչ: Սակայն հավատարիմ լինելուն էլ չափ կա : Գալիս է մի օր, երբ հասկանում ես, որ զուր ես հավատարիմ եղել, սկսում ես չարանալ եւ կանգնել ներքին պահանջիդ հակառակ:

Ուրիշներին հավատարիմ լինելու համար առաջին հերթին հավատարիմ պետք է լինես ինքդ քո անձի նկատմամբ: Քո գործին, սիրուն, այն արժեքներին, որոնք քեզ համար թանկ են: Հավատարիմ չլինելով քեզ հավատարիմ երեւույթներին՝ շատ դեպքերում կորցնում ես արժեքներ, որոնք քեզ թանկ են:

Հավատարմությունն էլ պետք է լինի փոխադարձ: Այլ կերպ այն կարող է ձանձրացնել ինչն էլ իր հերթին բերում է զզվանք եւ տհաճություն: Եթե կա փոխադարձ հավատարմություն կան նաև ամուր հարաբեորւթյուններ, վստահություն, հարգանք։

Համաձայնելով Պ. Սեւակի այն խոսքի հետ, թե՝« Հավատարմությունը սրտի արատ չէ», ցանկանում եմ ասել, որ պետք չէ հավատարմությունը  ծանր գործ համարել, այն ուղղակի մարդկային պահանջ է, ոչ թե պարտականություն:

Հավատարմությունը որպես թեմա  ինձ հետաքրքրեց միայն «Թկաբերդի առումը» կարդալուց հետո: Կարդացի եւ հասկացա, որ գրվածքը ինքնին հավատարմության խնդիրն է քննարկում: «Թմկաբերդի առումը»  պոեմի գլխավոր հերոսներից մեկի՝ Թմկա տիրուհու, սյուժետային զարգացումից հասկացա հավատարմության սկզբունքը, պատճառը եւ հետեւանքը: Այնպիսի մարդիկ ինչպիսին Թմկա տիրուհին է հավատարիմ են լինում միայն այն ժամանակ, երբ այդ հավատարմության մեջ տեսնում են շահ: Թմկա տիրուհու հավատարմության շահը ավարտվում է խոտովանությամբ: Խոստովանությունը տեղի է ունենում մի պարզ պատճառով: Տիրուհին ցանականում էր ազատվել այդ կեղծիքից, խոստովանելով այն ինչ կա իր ներսում, նա գիտեր, որ ապագա չի ունենալու, բայց եւ այնպես խոստովանեց, խոստովանեց եւ հավատարիմ եղավ ինքն իր անձի նկատմամբ:

Բալզակի այս խոսքերը եզրափակում են այն ինչ արդեն ասացի. ՝« Բոլոր մարդկային գործերի մեջ, հավատարմությունը ուժի արտահայտման վերին ձևն է…»  Sci-Fi-sun

Անվերնագիր

Սիրել նշանակում է ապրել, ապրել նշանակում է կարոտել, կարոտել նշանակում է… Կարոտել նշանակում է հուսալ, զգալ, սպասել, մեռնել, իսկ մի գուցե ապրել՞, չէ՞ որ կարոտն էլ է մի օր դառնում օդ, դատարկություն, չէ՞ որ գալիս է մի պահ, երբ սկսում ես չկարոտել: Չես կարոտում ու հասկանում ես, որ դուրս ես եկել դժոխքից: Իսկ մի գուցե դրախտից՞: Չէ՞ որ եթե կարոտում ես, ուրեմն՝ անցյալումդ հուշ ունես, ուրեմն կենդանի ես, ուրեմն դեռ ապրում ես, ուրեմն անցյալդ դատարկ չէ, ուրեմն…:
Ունես հուշ, ուրեմն արդեն ունես հիշողություններով լի արխիվ, որտեղ պահում ես ծակող եւ փափուկ հուշերդ: Հուշերդ՝ բարի եւ չար, լավ եւ վատ հուշերդ: Այն հուշերդ, որոնք ցանականում ես հանել, վառել, իսկ մի գուցե պահել, չէ՞, որ անհուշ մարդը կենդանի չէ, մեռած է… Կյանք՝ մոխրագույն, թե՞ վառ։ Ո՞րն ես ընտրում- վառ, իսկ դու պատրա՞ստ ես անցնելու այդքան փորձությունների միջով, որպեսզի կարողանաս ապրել վառ կյանքում, թե՞ կհայտնվես ճահճում եւ չես համարձակվի դուրս գալ այդ մոխրագույնից մռայլից, որը քեզ կարծես  թե դուր է գալիս…: Ես նողկում եմ՝ տեսնելով ճահճոտ մարդկանց, տեսնելով նրանց աչքերը, որոնք ոչինչ չեն ասում, ուղղակի գոյատևում են…

Ապրի՛ր, ապրի՛ր, այնպես ինչպես դու ես ուզում, բարձրացրու առագաստդ, տե՛ս կյանքը սիրո, բերկրանքի մեջ: Վերջապես հասկացիր, որ շրջապատված ես քեզ այդքան նման, բայց այդքան տարբեր էակներով, որոնք քեզ պես ատում են, սիրում են, դժբախտ են, երջանիկ են, ՇՆՉՈՒՄ ԵՆ… Շնչում են, ուրեմն՝ դեռ ապրում են:

balloons-sunset-view-facebook-cover

ԱԿՈւՏԱԳԱՎԱ, Թավուտում. Կամ ավազակային հարձակում

Ասում ենք Ակուտագավա եւ հասկանում ենք ճապոնական գրականություն, իսկ Ճապոնականը միշտ էլ առանձնանում է: Այդ շարքից առանձնացավ նաեւ վերրոհիշյալ գրողի «Թավուտում» գրվածքը: Կարդացի եւ փորձեցի իմ հիշողության արխիվում գտնել նման պատմություն, բարեբախտաբար, այդ ինձ չհաջողվեց: Ինչու՞ բարեբախտաբար, որովհոտեւ իսկապես ինձ հոգնեցրել են նույնանման «Ջեյն Էյր»-ները, որոնք միայն խոսում են նույն բանի՝ սիրո, կյանքի վատ գույների, մենակության, մասին:

Եվ այսպես, կարդացի եւ փորձեցի մտածել այս տեքստի շուրջ, պարզվեց, որ այն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Ասեմ, սկզբում ինձ թվաց, թե կարդում եմ Բրազիլական սերիալի սցենար, ամեն ինչ շատ տարօրինակ էր, խճճված: Գրվածքում կարդում ես յոթ տարբեր հերոսների պատմություններ, որոնք այնքան տարբեր են, որ ընդհանուր օղակ գտնելը, հավատացեք, շատ դժվար էր:

Վերջապես հասա այն հերոսի պատմությանն, ում անվանում էին  Տաձյոմարա եւ ով քաղաքում հայտնի էր որպես առաջին ավազակ: Նա պատմեց, պատմեց, պատմեց, ու այդ ժամանակ իմ մտքում միայն  մեղադրում էի նրան, հանկարծ  արտասանեց այս տողերը՝ «Ձեզ սարսափելի է թվում: Դատարկ բան. տղամարդուն սպանելը հասարակ գործ է: Երբ ցանկանում են կնոջը տիրել, տղամարդուն միշտ սպանում են: Միայն թե ես սպանում եմ սրով, որ գոտուս տակ է, իսկ ահա դուք` ոչ մեկդ, չեք ապավինում սրին, սպանում եք իշխանությամբ, փողով, իսկ երբեմն էլ` շողոքորթ բառերով: Ճիշտ է, այդ դեպքում արյուն չի թափվում, տղամարդը մնում է կենդանի, բայց համենայնդեպս, դուք նրան սպանում եք: Եթե միայն մտածեք, ում մեղքն է ավելի ծանր` ձերը, թե իմը, ով գիտե»:  Ահա այս նախադասությունը փոխեց իմ ամբողջ ներաշխարհը: Երբ մադուն սպանում ես մեկ վարկյանում, նա իր հոգում, մտքում, զգում է միայն այդ  տենչանքը, սերը, կյանքի, օրվա, ժամի, րոպեի, վարկյանի հանդեպ, տեսնում է միայն իր մարմնից թափվող կարմիրը, որը տեսնում է վերջին անգամ: Այդ պահին նա նույիսկ իր ցավն է սիրում, թշնամուն ներում եւ այդ ամենը կատարվում է ընդհամնեը մեկ վայրկայնի ընթացքում: Իսկ այն ժամանակ, երբ մարդուն նստեցնում են մեղադրյալի աթոռին, փնովում, խոսում թքում մարդու ինքասիրության վրա: Գլխիդ են թափում այն, ինչ արել ես անիծյալ կյանքի ընթացքում: Տանջում, տանջում այնքան մինչեւ ինքդ ես ցանկանում տեսնել քո իսկ արյունը, քո ցավը: Միգուցե տառապանքը տեւում է մեկ ժամ կամ մի քանի րոպե, բայց այն քեզ դարեր է թվում: Դե ինչ, որն է լավ սպանե՞լ արյունով, թե՞ առանց արյունի:

Խեղճ Տաձյամորո, միայն անունն էր դուրս եկել՝ ավազակ: Իրական ավազակը կինն էր, ով քողարկվել էր զոհի դիմակի տակ եւ իր խոստովաությամբ ցանկանում էր ապացուցել իր անմեղությունը: Ինչ անմեղություն, ինչ բան, եթե նա անմեղ է, ուրեմն մեղավորներն ինչ՞ ասեն: Միայն Տաձյոմարայի անունն էր դուրս եկել,  չեմ ցանկաում ստացվի այնպես, որ ես Տաձյամարային անմեղ եմ համարում, իհարկե ոչ, ուղղակի իրենից մեղավորն էր այդ անբարո կինը:  Ինչու՞ անբարո, ասեմ: Դեռ հերիք չէ խայտառակվել էր իր ամուսնու առաջ (տվյալ դեպքում ես այդ չեմ համարում խայտառակություն), դեռ մի հատ էլ համաձայնվում է գնալ «ավազակի» ետեւից, եւ ամենավերջում ինքն է «ավազակին» ասում սպանիր, սպանիր: Ու ասում է սպանիր իր հարազատ ամուսուն: Կինը խայտառակություն էր համարում ոչ իր կամքով կատարվածը, այն ինչ ամենամեծ խայտառակությունը իր կամքով սպանելն էր ամուսնուն: Սա էլ այսպես: Ահա եւ գալիս է ամուսնու ուրվականը: Ամուսին, ով տեսել էր կնոջն այդ անօգնական վիճակում, լսել էր թե կինը ինչպես է ընտրում ավազակին, եվ ինչպես է ստիպում սպանել իրեն:  Ուրվականը ասում է ՝ «Ես երբեք կնոջս այդպես գեղեցիկ չէի տեսել>»:  Ես հասկացա ինչու, որովհետեւ կինը հազիվ կարողացել էր գտնել ինչ որ մեկին, ով իրեն իսկապես ցանակնում էր եւ ինչու չէ՝ նաեւ սիրում: Բոլորս էլգիտենք, որ երջանկությունը գեղեցկացնում է մարդուն: Այդ գիտակցում էի նաեւ ամուսինը: Եւ ի վերջո չդիմադրելով այդ մեծ վիշտին՝ ամուսինը սպանում է ինքն իրեն, սպանում առանց մեկ վարկյան մտածելու: Մեռավ արդյոք՞ , ազատվեց այդ վշտից, նողկանքից: Կարծում եմ, որ ոչ: Չէ՞ որ, ցուցմունք տալիս խոսում էր ուրվականը:Horror Forest