images
Եղիշե Չարենց
Իրիկունը
Նո՛ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ,
Նո՛ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ։

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ,
Եվ չի՛ փոխվել իմ սրտում, իմ հոգում – ոչինչ։

Նույնն է սերը՝ կրակված իմ սրտում հիմա՝
Նո՛ւյն կարոտը անսփոփ ու անունը – Մահ։

* * *
Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի երկնային կարմիր մորմոք։

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է հրաբորբոք, հրաշշուկ։

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես – հրե մի մարդ – զոհ է անում։

Երկնից իջած հորիզոնի գծի վրա
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա։

Ու քուրայից կարմի՜ր, կարմի՜ր հոսում է վար՝
Արտի վրա՝ մի խնդություն արևավառ։

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՜ւ մի խնդության կարմիր մորմոք…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s