Վոլֆգանգ Բորխերթից այս անգամ կարդացի «Առնետները գիշերը քնում են» փոքրիկ, բայց խոստումնալից պատմվածքը: Կարդացի և առաջին իսկ վայրկյանից չէի կարողանում վերլուծել և հասկանալ ենթատեքստը: Եվս մեկ անգամ աչքի անցկացրի ու սկսեցի ավելի սառը մտածել: Եվ ահա, ես հիմա ինքնաարտայատվում եմ , ներկայացնում եմ այն, ինչ հասկացել եմ:
Ինչպես մյուս բոլոր գրվածքները, այդպես էլ սա սկսում էր փոքրիկ նկարագրությամբ՝ «Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը»։ Ամենավերջին նախադասությունը ստիպեց ինձ ավելի ուշադրիր կարդալ գրվածքը: Հիմա կմտածեք, թե ինչ կապ ուեն առնետները, գիշերը:
Հենց այդ փոքրիկ արարած առնետը պատրվակ էր չքնելու և հսկելու: Հսկելու մեռած մարմինը, որը մնացել էր փլատակների տակ։ Ու գիտե՞ք ով էր հսկում. իննամյա մի տղա, ով մոռացել էր քունը, մոռացել էր ուտելը. նա միայն նստած էր ու պահակություն էր անում իր եղբոր«գերեզմանին»: Բայց մի՞ թե այս ամնեը նրան դուր էր գալիս։ Բնավ ոչ: Սակայն սա էլ ունեցավ իր ավարտը, երբ հայտնվեց մի բարի մարդ, ով, տեսնելով տղային, օգնության ձեռք մեկնեց: Օգնությունը շատ մեծ չէր, ընդամենը մի երկու անմեղ սուտ և վերջ: Սուտն էլ սա էր՝« -Լսիր, ձեր ուսուցիչը ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը», և հենց այս նախադասությունն էր պետք տղային՝ դուրս գալու համար իր իսկ խղճի խայթերից, որոնք անհընդատ տանջում էին: Տղան գերի էր իր խղճին, հսկում էր, որովհետև իրեն մեղավոր էր զգում։ Ազատվելով այն «մեղքից», որը տղան էր զգում՝ նա սկսեց աշխարհը տեսնել ավելի վառ գույներով:
Պատմվածքը շատ արժեքավոր էր նաեւ իր ասելիքով: Գրողը այս փոքր գրվածքում ներգրավել էր նաեւ դաստեարակչական նորմեր՝ ուենանալ խիխճ եւ հոգի, սիրել թեկուզ եւ մեռածին, լինել բարի եւ հոգատար: Հարկ եղած դեպքում նույնիսկ ստել:
Տխուր մի պատմություն, որը ունի իր լուսավոր կետը։ Այդ կետը բարությունն ու սերն են: Այս երկու շատ կարևոր հատկանիշները ասես չեզոքացնում են այն դառնությունը, որը տիրում է պատմվածքում: