Թարգմանեցի ռուսերենից

Այս պատմությունը տեղի է ունեցել Չինաստանում, Լաո Ցզիի ժամանակներում:

Կար չկար մի ծերունի, որը շատ աղքատ էր, ուներ ընդամենը մեկ շատ գեղեցիկ և սպիտակ ձի: Նրան նախանձում էին նույնիսկ ևթագավորները:  Թագավորները ձիու դիմաց առաջարկում էին գումար, սակայն միշտ մերժում էին ստանում:

Մի առավոտ ծերունին ձիուն չի գտնում ձիանոցում: Հավաքվում է ամբողջ գյուղը: Ժողովուրդը սկսում է փնովել ծերունուն՝ ասելով. «Հիմար ծերուկ, պետք է վաճառեիր ձին, վաղ թե ուշ կատարվելու էր այն, ինչ կատարվեց, ինչպիսի դժբախտություն»:

Ծերունին քմծիծաղ տալով պատասխանեց. «Պետք չէ շտապել և կատարել անհիմն եզրակացություններ: Մենք չենք կարող ասել դժբախտություն է կատարվել, թե հակառակը»:

Մի քանի շաբաթ հետո ձին վերադարնում է մի խումբ վայրի ձիերով: Վրա եկած հարևանները պնդում են. «Դու ճիշտ էիր ծերուկ, այն ինչ կատարվեց, դժբախտություն չէ, երջանկությունն է միայն»:

Ծերուկը ծիծախում է և ասում. «Դուք ամեն ինչ շատ եք բարդացնում. ուղղակի ասեք, որ ձին վերադարձել է: Ոչ-ոք չգիտի ինչ կլինի վաղը»:

Այս անգամ ժողովուրդը ոչինչ չասաց, բայց ամեն մեկը մտածում էր, որ ծերուկը սխալ է կարծում, չէ՞ որ մի ձին իր հետ բերել էր տասներկու վայրի նժույգներ:

Ծերունու տղան սկսեց շրջել ձիերի մեջ, և ստացվեց այնպես, որ նրանցից մեկը գցեց տղային: Պատանին կոտրեց ոտքը: Նորից հավաքվեց ժողովուրդը և սկսեց դատել. «Դու կրկին ճիշտ էիր. քո միակ որդին կոտրել է ոտքը, սա երջանկություն չէ, դժբախտությունն է միայն: Դու հիմա ավելի դժբախտ ես քան առաջ էիր»:

Ծերունին պատասխանեց. «Եվ էլի դուք լրջացնում ենք: Մի՛ գնացեք շատ հեռու, ասեք միայն, որ իմ որդու ոտքը կոտրվել է: Հենց այս փորձություններն են կյանքը դարձնում ավելի հետաքիր:

Ստացվեց այնպես, որ մի քանի օր հետո պատերազմ սկսվեց, և բոլոր պատանիները զորակոչվեցին, միայն ծերունու հախմանդամ տղան մանց գյուղում: Բոլորը տրտնջում էին՝ սպասելով թեժ ճակատամարտեր՝գիտակցելով, որ իրենց որդիններն այլևս հետ չեն գա: Հարևանները հուսահատ գալիս են ծերունու մոտ և ասում. «Ծերուկ, դու կրկին ճիշտ էիր, տես թե ինչ եղավ. մեր երեխանները զորակոչվեցին, իսկ քո տաղան չնայաց նրան, որ հաշմանդամ է, բայց քո կողքին է»:

Ծերուկը պատասխանեց. «Դուք էլի դատողություն եք անում։ Ոչ ոք ոչինչ չգիտի։ Ասեք ուղղակի, որ ձեր տղանները գնացել են պատերազմ, իսկ իմ տղան իմ կողքին է»:

Մի մեկնաբանեք կյանքի իրադարձությունները և կտեսնեք, որ ամեն ինչ լավ է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s