Երևանյան ժամանցի վայրեր՝ ժամանց

Երևանը մեզ հայտնի է իր այգիներով, սրճարաներով, թատրոններով ու համերգասրահներով:
Այգիներում անընդմեջ քայլում են սիրահարները, կարդում են ծերունիները իսկ կենդանիները… կենդանիները վայելում եմ խոտը: Չնայած նրան, որ Երևան քաղաքում սրճարանները շատ – շատ են, միևնույնն է, հերթ է գոյանում մեկ գավաթ սուրճ խմելու համար:
Թատրոններում թեև քիչ են այցելուննները՝ ներկայացումներ են բեմադրվում ու բեմադրվում առանց հիասթափության: Բուռն շրջան է սկսվել հայ կինոմատոգրաֆիայի մեջ, դրանից էլ՝ երիտասարդների հետաքրքրությունը ֆիլմերի նկատմամբ, եթե մի քանի տարի առաջ կինոթատրոններում կարող էիր դիտել միայն արտասահմանյան ֆիլմեր, ապա այսօր ամեն ինչ այլ է:
Երևանում ապրող մարդիկ ունեն ժամանցի իրենց ուրույն հետաքրքրությունները. ոմանց համար քաղաքում ուղղակի շրջելը ժամանցի լավագույն տեսակն է, ոմանք էլ նախըտրում եմ ակտիվ հագիստը: Այցելում են ակումբներ, գարեջրատներ, պարում են ու խմում՝ համարելով, որ նրանք լիցքաթափվում են:
Համարում եմ, որ Երևանում ակտիվ հանգիստ անցկացնել այդքան էլ չի ստացվի: Քաղաքի ակումբները կամ շատ թանկ են կամ մատչելի (մատչելի ակումբներ այցելել խորհուրդ չեմ տա):
Երեկոյան ժամերը լավագույն րոպեներն են հանգսատնալու, վայելելու սառը քամին, սակայն հեռու պետք է մնալ այն մարդկանցից, ովքեր նայում են քեզ ու զարմանում, թե ինչ գործ ունես դու այս ժամին (ութին) փողոցում:
Եթե անչափահաս եք, պարզ է, որ ակումբ մտնել չի ստացվի՝ ցանկանում եք պարել և լիցքաթափվել, կարելի է այցելել հատուկենտ վայրեր, որտեղ կազմակերպվում են սալսա պարեր: Մեր օրերում շատ ակտուալ են կարաոկե – ակումբները, որտեղ նույնպես տարիքային սահմանափակումներ չկան:
Եթե դու ունես սահմանափակ հնարավորություններ, չի խանգարում վայելել ժամանցը Երևանում: Այստեղ կան հասարակության բոլոր շերտերի համար նախատեսված վայրեր: Մի փաբում մուտքն անվճար է մյուսում՝ հակառակը՝ մի ակումբում խմիչքը սկսվում է 500 դրամից, երորրդում՝ 50.000 –ից:
Երբ բացակայում ես երկրից և հանգստանում ես ավելի ցիվիլ քաղաքում, կարողանում ես համեմատել և հասկանալ, որ միայն քեզ էր թվում, որ Երևանը ունի հիանալի ժամանցի վայրեր, բնավ, ոչ: Օրինակ վերցնեմ Սինգապուրը: Սինգապուրը այն քաղաքներից է, որտեղ չես կարող չհանգստանալ: Այնտեղ կան հազարավոր ժամանցի վայրեր, որոնք նախատեսված են բոլոր տարիքի անձանց համար: Իսկ այդ ժամանցի վայրերը միավորում է մի ամբողջ ժամանցի քաղաք՝ Սենտոսա: Այն իր մեջ ներառում է հսկայական լողափ, ակումբներ, մանկական խաղահրապարակներ, սրճարաններ, թատրոններ, կինոթատորններ, և հսկայական ակտրակցիոններ: Անրադառնալով ակտրակցիոններին չեմ կարող չխոսել լավագույն ժամանցի կենտորնի՝ Դիսնեյ Լեդնի մասին, որը չունի ոչ մի տարիքային սահմանափակումներ: Այժմ Դիսնեյ Լենդ գնալը որոշ մարդկանց համար կյանքի նպատակ է: Վոլտ Դիսերհի նախաձեռնությամբ 1995թ. Հուլիս 17 – ին բացվել է առաջին Դիսնեյ Լենդը Կալիֆորնայում: Սկզումմ այն ուղղակի այգի էր, հետո անվանումը վերափոխվեց Disney’s California Adventure Park, մինչ այսօր այն հեցն այդպես էլ կոչվում է: Աշխարհում կան բազմաթիվ Դիսնեյ Լենդ այգներ, սակայն դրանց մեջ տարբրվումէ հենց առաջինը: Ցուցանիշները ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են Կալիֆորնիայի այգին, և փոքր-ինչ Փարիզում գտնվողը նմանեցնում են առաջին- ին: Թվում է թե բոլոր Դիսնեյ Լենդերը պետք է նույնը լինեն, սակայն մեկ է տարբերություններ շատ կան: Դինսեյ ԼԵնդւոմ են գտնվում սարսապելի Ամերիկյան ակտրակցիոնները, որոնցից օգտվելու համար համարձակություն է պետք: Սակայն ոչ բոլորը կարող են դրանից օգտվեն, քանի-որ այն համարվում է ամենաթանկ այգիներից մեկը:
Պարզ է, որ Երևանում չենք կարող ժամանցի քաղաք ստեղծել քանի որ չունենք բյոջե, և համապատասխան հովանավորներ: Սակայն կարելի ավելի հետաքրքիր դարձնել ժամանցը երեխանների, դեռահասների, չափահասների և, վերջապես, մեծ տարիքի մարդկանց համար:
Մեր օրերում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ ողևորվել այս կամ այն քաղաք հանգիստը վայելեու համար, և ստիպված փորձում են գտնել իրենց քաղաքում ժամանցի վայր փոքր –ինչ հանգստանալու համար: Հուսով եմ ժամանակը կփոխի, թե մտածելակերպը թե ժամանցի վայրերի որակը:

 

 Image

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s