Որտեղ անցկացնել, գալիք ՆՈՐ ՏԱՐԻՆ

Ամեն տարի, երբ մոտենում է նոյեմբերը, հայ ընտանիքներում սկսում են խոսակցություններ, որոնք ամեն տարի նույն են. ինչքան ծախսենք, բուդ առնենք թե հնդկահավ, դե բլինչիկ էլ անպակաս: Այս խոսակցությունները տևում են մինչև այն ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մնում է միայն ուտել: Վերջին տարիներին շատ ընտանիքներ ազտավելու համար Նոր տարվա եռուզեռից «գլուխներն ազատում» են ու Ամանորը նշում՝ օրինակ Ծաղկաձորում, Աղվերանում, Թբիլիսիում, լավագույն դեպքում՝ Դուբայում: Գնում են, նշում եմ, իսկ երբ վերադառնում են ամեն ինչ ավարտված է լինում և սկսում է սովորական կյանքը:
Հայաստանը ունի մի շարք առանձնահատկություններ, դրանց մեջ մտում է նաև Ամանորը նշելու ուրույն կարգը: Մարդիկ ծախսում են ահռելի գումարներ, բազմաչարչար մայրերը պատրաստում են ուտելիքներ ու ինչի՞ համար, որ բարեկամներն ու հարևանները զարմանան: Արդյոք սա ճի՞շտ է, թողնում եմ ձեր հայեցողությանը:
Ամբողջ աշխարհում Նոր Տարին ասոցացվում ՝ որպես նվերներ տալու, մեկը մյուսին ուրախացնելու տոն: Սա իրոք, որ ճիշտ է:
Անրադառնամ մեր հարևան երկրին՝ Թուրքիային: Այնտեղ Ամանորը նշում են հունվարի մեկին, սակայն Թուրքիայում արգելվում է զարդարել տոնածառ, արգելվում են նաև Ձմեռ Պապիկի շորերով մարդիկ, որոնք տեսք են տալիս տոնին: Թուրքերը՝ նաև մյուս մուսուլման ժողովուրդները Ամանորը կապում են Ալլահի մաքրության հետ: Իսկ Մարաքեշում և այլ Արաբական երկրներում Նոր Տարի տոն չեն նշում:
ՍՆՆ հեռուստաալիքը առանձնացրել է տաս երկիր, որտեղ ամենալավն է նշվում Սուրբ ծնունդն ու Ամանորը:

1.Ռեյկիվաղ (Իսլադիա)
2.Նյուրբերգ (Գերմանիա)
3.Պագոստ (Բելառուս)
4.Զալցբուրգ (Ավստրիա)
5.Սիդնեյ (Ավստրալիա)
6.Վանգոկ (Չիանստան)
7.Սան-Ղուան (Պուերտո Ռիկո)
8.Լոնդոն (Մեծ Բրիտանիա)
9.Բոսթոն (ԱՄՆ)
10.Նյու- Յորք (ԱՄՆ)

Այս երկրները առանձնացվել են մի քանի հիմունքներով. քաղաքի ձևավորում, բնակչության ակտիվ մասնակցություն տոնին, ամանորյա յուրօրինակ նվերներ:
Հուսով եմ, Հայաստան էլ մի օր կունենա Նոր Տարի նշելու մշակույթ: Մսի փոխարեն նվերներ կնվիրենք և մի քանի ամիս առաջ չենք տա այս հարցը ՝ինչ սարքել այս տարի:
Այս ամենով հանդերձ՝ Նոր Տարին իմ ամենասիրելի տոներից է. այն ասես համախմբում է ընտանիքը, միջավայրը դարձնում ավելի ջերմ:

href=”https://marinamnatsakanyan.files.wordpress.com/2013/10/thumb_12598__lightbox.jpeg”>Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s