Քննադատված Հովհաննես Թեքգոզյանը իմ չքննադատված աչքերով

Հովհաննես Թեքգոզյան անունը օրեր առաջ ինձ համար անիմաստ էր հնչում, մտածում էի, որ ոչ լիարժեք, բթացած զգայարաններով մարդ է, ով իրեն գրող է համարում: Անընդհատ ցանկանում էի կարդալ, երբ բացում էի, որ կարդայի ու ինքս ինձ ասում էի, բայց այս նյութի փոխարեն կարող եմ կարդալ օրինակ՝ Մարկես, ու այդպես էլ չէի կարդում: Ամեն անգամ բացում էի gradaran.mskh.am- ը ու տեսնում էի Հ. Թեքգոզյանին ու էլի չէի կարդում: Եկավ մի լավ օր վերջապես կարդացի: Կարդում էի այն համոզմամբ, որ, մեկ է, չեմ հավանելու, և ընկնելու եմ այն մեծամասնության շարքերը, որոնք ուղղակի չեն կարդում ժամանակակից գրականություն ու ասում են, որ այն չկա: Ամեն նախադասություն կարդալուց հետո ուղեղումս քարացած համոզմունքը քիչ-քիչ ջարդվում էր ու հասկանում էի, որ կմիանամ այն մարդկանց խմբին, ով կարդում է Թեքգոզյան: Թեքգոզյանին չես կարող կարդալ մեկ շնչով. նրա ամեն նախադասությունը կարդալու, մարսելու, հասկանալու համար անհրաժեշտ է առնվազն մի քանի րոպե: Հավաստիացնում եմ, որ կլինեն դեպքեր, երբ կնյարդայնանաք նյութից և ուղղակի կփակեք այն: Նա, ինչպես շատ հայ ժամանակակից գրողներ, անրադառոնում են հայկական նոր մշակույթին: Այս դեպքում դիպման կետը սերիլաներն էին, որոնց մասին նա խոսում է «Հոգեկանչություն՝ ըստ սերիլանների» էսսեում: Չեմ մանրամասնի, թե ինչ է ասում ու ի վերջո ինչ է ցանկանում հասանելի դարձել մեզ՝ սև փիառի միջոց է, որով ես սիրով կզբաղվեմ իմ նյութում: Հանճարեղ միտք տիտխոսին ( ըստ Մարինա Մնացականյանի) արժանանում է գրողի «Փակ անուն» էսսեի վերջին նախադասությունը, որը կարդալուց հետո մի քանի անգամ էլ կարդացի: Զգացումներ, որոնք սկիզբ ունեն, սակայն կորցրել են սկզբնակետերը, որոնք արդյունքում առաջընթացի կամ ետընթացի ենթակա չեն: Համոզված եմ, որ դուք էլ մի պահ կանգ առաք և մտածեցիք: Նախադասությունը պարունակում է մեծ ենթատեքստ: Բոլորիս մոտ առաջանում է զգացմունք իրի, մարդու հանդեպ, սակայն գալիս է ժամանակ, երբ ուղղակի մոռանում ես այդ զգացմունքների առաջացման նպատակների մասին, մոռանում ես նաև, թե ինչ պատճառով են առաջացել դրանք ու ինչ սկզբունքներով: Հենց դա է պատճառը, որ զգացմունքը կորցնում է իր ուժը թե՛ անցյալի, թե գոյություն չունեցող ներկայի, թե՛ ապագայի վրա: Թեքգոզյանի գրելավոճը առեղծվածային է ու մի քիչ էլ վտանգավոր հղիների և նյարդերից թույլ անձանց համար: Նա ասես, օգտագործում է ուրիշ այբուբեն, որի ամեն տառի մեջ կա իմաստ, որն էլ իմաստավորում է գրվածքը: Նա վերցնում է բառերը, դնում է իրար կողք ու ստացվում է այնպիսի բան, որն ինձ դուր գալիս: Մենք սպասում ենք Ձեր նոր նյութերին ու գրքի շնորհանդեսներին: 

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s