Ինչպես ստեղծել առողջ հասարակություն

Ցանկացած հասարակության զարգացման գրավականը առողջ զարգացող երիտասարդությունն է, որը հիմք է, թե՛ տվյալ երկրում քաղաքակրթության ձևավորման, թե՛ էթնիկ արժեքների պահպանման, թե՛ գլոբալ առումով սոցիալ-կուլտուրական միջավայրի զարգացման և ապահովման: Հետևաբար խոսելով հասարակությունից, զարգացման ուղիներից, նախ և առաջ հարկ է վերլուծել այն հիմնական, գլխավոր գործոնները, որոնք ազդում են երիտասարդության զարգացման, անհատի ձևավորման վրա: Դրանցից առաջինը, եղել և մնում է դաստիարակությունը՝ ընտնեկան, ընկերական, հասարակական, միջազգային, համամարդկային: Սրանք բոլորը այն հերթական օղակներն են, որոք ձևավորում են երիտասարդության աշխարհայացքերը, մշակութային խմբերը: Դաստիարակություն ասված կատեգորիան, իր հերթին ունի իր բաղկացուցիչները, կամ տարրերը, որոնք ամբողջությամբ վերցված կազմում են այն: Դրանք են լեզուն, կրոնը, պետականությունը, այսինքն այն պրոպագանդան, որը ամեն օր ազդում է մարդու ենթագիտակցության, ասոցիացիաների, հիշողության վրա: Պրոպագանդան,ինչպես հայտնի է միշտ էլ ազդեցիկ է զարգացած կայսրությունների կողմից, ինչպիսիք են այսօր ՀՀ տնտեսության համար ԱՄՆ, ՌԴ-ն և այլն: Այս երկրները իրենց քաղաքականության արդյունքում ուղղակիորեն ազդում են մեր երկրում եղած և նոր զարգացող արժեքների վրա: Հետևաբար առողջ հասարակություն ասվածն այս տեսանկյունից նշանակում է պետական մակարդակով կառավարել, վերահսկել այն պրոպագանդան,որը ամեն օր մուտք է գործում և նստվածք թողնում հասարակության վրա: Հաջորդ գործոնը դաստիարակությունից հետո, կրթությունն է: Կթությունը այն համակարգն է, որը հասարակության շարժիչ ուժն է, այն հանդիսանում է առողջ հասարակության ձևաավորման հիմք: Կրթական մակարդակը առաջին հերթին թելադրում է  սոցիալ-կուլտուրական արժեքներ, մենթալիտետը, հոգեբանություն, ինչպես նաև մշակութային հայացքենր: Սրանք այն երկու հիմնական տարրերն են, որոնք ձևավորում են հասարակությունը:  Առողձ հասարակության ձևավորման երրորդ ասպեկտը հանդիսանում է մջազգայհին հարաբերությունները: Միջազգային հարաբերությունները այն խոշոր ենթաճյուղն է, որը ապահովում է հասարակական շարժը, որի հիմքում ընկած է համեմատությունը այլ արժեքների հետ: Սա գլոբալ ճյուղ է որի ենթաճյուղ են հանդիսանում թե՛ տնտեսական հարաբերությունները, թե՛ քաղաքական հարաբերությունները, թե՛ սոցիալ-մշակութայն, ինչպես նաև կրթական փոխանակումները:

Խոսելով առողջ հասարակության մասին պետք է անրդառնամ մեր հասարակությանը, որը ցավոք սրտի չեմ կարող անվանել առողջ: Միակ պատճառը մեր հասարուկության անցումային փուլն է, որը ստեղծում է արժեքների բազմազանություն, դրա հետևանքով էլ բախումներ: Հասարկության յուրաքանչյուր անձ պետք է իր լուման ներդրի առողջ հասարակություն ստեղծելու համար:  

 Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s