Պարույր Սևակը մի գրող է, որի մասին ես կարող եմ խոսել անվերջ: Սևակին պետք է զգաս, որ կարողանաս հասկանալ: Համոզված կարող եմ ասել, որ Սևակը իմ գրողն է, ես նրան հասկանում են այնպես, ինչպես ինքս եմ զգում ու ինչպես ես եմ ուզում հասկանալ:
Սևակն ունի հետաքրքիր գրելաոճ: Կարդալով նրա ստեղծագործությունները կարողացա կռահել, որ նա ստեղծում է բառեր՝ իմաստավորելով տվյալ գործը: Սևակը այն գրողներից է, ով գրում է զգայարաններով, գրում է անկեղծ, բնազդաբար, առանց մտածելու և, որ ամենակարևորն է, Սևակը գրում է ժամանակից դուրս, նրա գրվածքները կարդում էին, կարդում են և դեռ կկարդան:
Պարույր Սևակի ստեղծագործությունները կարդալիս կամա թե ակամա ընկնում եմ մտածմունքների մեջ: Սկսում եմ խորանալ նրա ամեն բառի մեջ ու հասկանալ գրողի հոգեբանությունը: Սա էլ է մի ասպեկտ, որը վկայում է, որ Սևակը միայն բանաստեղծ չէ…
Սևակի յուրաքանչյուր ժողովածու ինձ համար ունի իր ուրույն տեղը, սակայն իմ սիրտը ավելի շատ հավանել է ≤Նորից չեն սիրում, սիրում են կրկին≥ ժողովածուն: Այս ժողովածուի մեջ նա նկարագրում է կանանց, սիրում է, սիրվում, մերժվում: Ի տարբերություն իր ժամանակի գրողների սերը պատկերացնում է սև գույների, մերժվածության մեջ, կանանց՝ տգեղ ու հասանելի:
≤Նորից չեն սիրում, սիրում, սիրում են կրկին≥ շատերն են սիրում այս բանաստեղծությունը ու ամենքը այն հասկանում են յուրովի: Բանաստեղծությունը կարդում եմ միշտ, երբ ուրախ եմ, տխուր, երբ սիրահարված եմ ու երբ չեմ սիրում: Առաջին անագմ երբ կարդացի գործը, նայեցի վերնագրին, ու հասկացա, որ երկու բառերը իրար հոմանիշներ են՝ նորից, կրկին: Արտահատում են նույն միտքը: Իսկ հետո կարողացա հասկանալ գրողի հոգեբանությունը: Բանաստղծության ենթատեսքստն այն է, որ սերը՝ որպես գացմունք երբեք նույն կերպ չի դրսևորվում: Մի դեպքում էլ սիրում ես՝ չնկատելով,ո ր այդ զգացմքունը թվացյալ է:
≤Այսպես չեն սիրում≥. այս գործը իմ ամենասիրելին է Սևակի աշխատանքներից: Բանաստեղծությունը համընկնում է իրական կյանքին: Բանաստեղծը տանջվում է, որ էլ չի կարող ասել իմս բառը, որը իր մեջ պարունակում էր կյանք: Բանաստեղծը տանջվում է. պարտականության զգացումից ուզում է ազատվել դրանից, նա իր սիրելին համեմատում է Մադագասկարի,արքայադստեր հետ: Այս երևույթներն էլ բանաստեղծից այնքան հեռու էին, ինչպես իր սիրելին:
Սերը իրոք լավ զգացմունք է, բայց սիրելով դու դառնում ես պարտական, պարտական նրան, ում սիրում ես..
≤Հավերժությունից եկածը թող գնա դեպի հավերժություն≥, բանաստեղծը գլխի չէր էլ ընկել, որ իր ձեռքով գրված խոսքերն իր մասին են :