Մենք բոլորս խոսում ենք հայկական բազմադարյան մշակույթի մասին, որը սակայն վտանգված է մեր օրերում: Մշակույթ «պահողները» մենք ենք մատաղ սերնդի ներկայացուցիչները, սակայն «ջահել» սերունդը ասես ցանկություն ունի նոր մշակույթ ստղծի՝հինը խայտառակելով: Սոցիալական կայքերից օգտվողների 89%-ի շփումը անցնում է մոտավորապես այսպես՝« պրիվետ, ինչ կա, ոնցես, հա պարզա, բա հետո ինչ ես անում, հա բա ինչ կա» եւ այսպես ինչկաներով կարող են խոսել անվերջ: Իսկ երբ հենց լոքշաբաններին հարցնում ես թե ինչ օգուտ է տալիս սոցիալական կայքերը բացի շփումից, նրանք շատ վստահ պատասխանում են թե շատ բաներ են սովորում կայքերից, եւ կարողանում են ինքնաարտահայտվել: Ու դու ընկնում ես մտածմունքի մեջ մի թե ինքնաարտահայտվում են էժանագին «ստատուսներով» օրինակ՝ ես սիրում եմ քեզ ,,, ու կսիրեմ անվերջ: Էլ ինչ ինքնաարտահայտվելու մասին է խոսքը գնում, չնայած նման քայքայողների ինքնաարտահայտումն էլ հենց դա է էլի: Լոկշաբաության ասպետներից անցում կատարեք դեպի մշակույթի քայքայիչներին: Երաժշտություն, որը ունենք մենք՝ հազվադեպ կարելի է հանդիպել, շատ կովկասյան ժողովուրդներ մեր երգերից ստեղծում են իրենց ազգայինը: Այդպիսի օրինակ է Ադրբեջանը, որը չունենալով սեփական մշակույթ այստեղից այնտեղից վերցնում է ու շիլաշփոթի նման ներկայացնում, որպես իր մշակույթը: Սակայն չեմ ցանկանում անրադառալ Ադրբեջանին ու իր ունեցած չունեցածին ավելի լավ է խոսեմ իմ երաժշտական մշակույթի մասին: Ասելով հայկական երաժշտություն մեր մտքում չի գալիս Սայաթ-Նովան, կամ Կոմիտասը ցավոք սրտի նմաները մենք չունենք, մեզ մոտ երաժշտական մշակույթը ասոցացվում է Թաթուլ Ավոյանի, Արմենչիկի եւ այլնի հետ: Եւ հենց դրանց եմ ես կոչում մշակույթի քայքայիչներ եւ քայքայիչների ժառանգներ: Դե հասկանալի է քայքայիչները ովքեր են իսկ ժառանգները՞: Ժառանգները մեր կողմից շատ չսիրված լոկշաբանության ասպետներն են, որոնք քայքայողների երաժշտությունը դարձնում են էլ ավելի պահանջված: Այդ չգիտեմ ինչ երաժշտության մեջ կան մելիզմներ, որոնք ընդհանրապես չեն համապխատասխանում մեր ազգայինի հետ: Քաղաքական առումներով մենք փնովում ենք «թշնամի» երկրներին, բայց իրականում ասես խրախուսենք նրանց մշակույթը «copy past» անելով նրանց անորակ եւ ռաբիս երաժշտությունը: Իհարկե ես դեմ չեմ ռաբիսին, քանի-որ ինչքան էլ փնովենք մեկ է նրա օգնությամբ է, որ որեւիցե առիթի ժամանակ ուրախանում ես եւ պարում: Բայց չի կարելի ռաբիսը սարքել մեր կենցաղի մասնիկը եւ հեռուստատեսության բաադրիչ մասը: Ինչեւէ քայքայողներ, լոկշաբաններ քայքայվեք ձեր մեջ, ձեր քայքայիչ մշակույթով մի աղավաղեք մեր կյանքը եւ մշակույթը:
Շնորհակալություն